Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րովհետև Դաշնակցությունը ո՛չ մի կապ չուներ ռուս կառավարության հետ, նրա քաղաքական դավերի գործիքը չէ՛ր, պարզապես թշնամին էր այդ կառավարության, մի կառավարություն, որ նպատակ ուներ ոչնչացնել և՛ Թուրքիան, և՛ Հայաստանը ու տիրանալ նրանց հարստության:

Այս այս տեսակետներն ունենալով է որ հայ մեծ քաղաքական կազմակերպությունը, լինելով Թուրքիայի օրինական կուսակցությունը, իսկ Իթթիհաթից հետո՝ նրա ամենից զորավոր կազմակերպությունը, որոշում է հավաքվել Էրզրումում և իր ազդեցությամբ փորձել կանխելու վերահաս վտանգը: Օրվա լույսի պես պարզ էր, որ Թուրքիան, պատերազմելու դեպքում, պիտի քայքայվեր ու կործանվեր, վերածնվող Արևելքը պիտի խորտակվեր, չարաչար պիտի տուժեր նա՛և հայ ժողովուրդը, սահմանի թե՛ մեկ, և թե՛ մյուս կողմից: Այս ահավոր վտանգը նկատի ունենալով, Հ. Յ. Դաշնակցությունը հավաքվում է Էրզրումում: Նա իր համագումարը չի կայացնում միինչև իսկ Պոլսում, որպեսզի պատգամավորներին ազատ պահի մայրաքաղաքում իշխող ռազմաշունչ մթնոլորտի ազդեցությունից: Գավառում, Էրզրումում, ժողովրդական զանգվածների մոտ ու հարազատ վայրում ակնբախորեն կարելի էր պատերազմի սպառնալից հետևանքները տեսնել և բնազդով ու գիտակցորեն լինել շրջահայաց և զգաստ:

Այս մտահոգությունները հետագայում, դժբախտաբար, մարգարեություններ դարձան: Այս պայծառորեն տեսնում ենք մենք այսօր, այս նույնքան պայծառորեն վաղը նաև թուրքերը պիտի գիտակցեն: Սակայն գալիքը ապագային թողնելով, այստեղ պետք է հիշատակենք, որ անաչառ վերլուծողի համար ինքին