Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րազմի պատճառներից մեկն էլ եվրոպական պետությունների խաչաձևած շահերն են ընդհանրապես Արևելքում և մասնավորապես Թուրքիայում: Այդ պետություններից ամեն մեկը ձգտում է տիրանալ օսմանյան հարստության, իսկ Թուրքիան, հայրելով կռվող կողմերից որևէ մեկին, վերջ ի վերջո անպայման պետք է տկարանար և տեղիւ տար:

Եվ ընդհակառակը, եթե Թուրքիան չեզոք մնար և խելացիորեն օգտագործեր իր գրաված ռազմական կարևոր դիրքերը, հանգիստ առներ պատերազմի ընթացքում, կարգ ու կանոն մտցներ երկրում, բռուժեր ներքին վերքերը և իր ուժերը ամփոփեր, ապա պատերազմի վախճանին նա իրենից մի պատկառելի հզորություն պիտի ներկայացներ, որի վաստակած հաղթանակները շատ ավելի մեծ պիտի լինեին, քայ հաղթական պատերազմները կարող են տալ:

Կար նաև այն՝ իսկ այս ամենից կարևորն էր Հ. Յ. Դաշնակցության համար, որ պատերազմի դեպքում Հայաստանն իր երկու հատվածներով ռազմաբեմ պիտի դառնար, հայությունը պատերազմից մեծապես պիտի տուժեր, իսկ նրա ասացվածքն ու հայրենիքը պիտի քայքայվեր, Հայ մեծ կազմակերպության աչքին սրանք չափազանց զորավոր պատճառներ էին՝ պատերազմին դեմ արտահայտվելու համար:

Այս այս նկատումներով էր որ VIII-րդ Ընդհանուր Ժողովը հրահանգեց օսմանյան խորհրդարանի երեփոխաններին.

Ա. — Հակառակ քվե տալ պատերազմին և ջանալ արգելել թուրքական արկածախնդրությունը.

Բ. — Ընդհանուր Ժողովի տրամադրությունները