Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մար վերջնականապես պարզվեց, որ բնավ պարապ խոսքեր չէին Ջեմալ փաշայի և Թալեաթ բեյի՝ դեռ 1914 թվի սկզբներին ասած այն խոսքերը թե՝ Հայկական հարցի լուծման հիմնական միջոցը հայերի բնաջնջումն է, երբ պարզվեց, որ 1912-1913 թվականներին նախագծված կոտորածները ցանկանում էին պատերազմների աղմուկների մեջ գործադրել, երբ լուրեր հասան մասնակի սպանությունների և զորակոչի ենթարկված ու թիկունք տարված հայ զինվորների կոտորածի մասին, երբ ոատահականորեն մահվանից ազատված հատուկենտ մարդիկ գալիս ու պատմում էին թիկունքում տեղի ունեցող ավարառությունների ու ջարդերի մասին, — ահա այդ ժամանակ է, որ կամավորական շարժումը առնում է համազգային բնույթ և Դաշնակցությունը, թեև ուշացած, ակամ վճռումէ իր ձեռքն առնել շարժումների ղեկը:

Այս վայրկյանից սակայն կամավորական շարժումը ճիիշտ է որ ճակատագրական նշանակություն է ստանում պատերազմիի ելքի տեսակետով:

Կամավորական շարժումները, ինչպես ժողովուրդն է ասում, ցանեցին թուրք ղեկավարները և նրա արդյունքներն էլ իրե՛նք պետք է հնձեն:

Նրանք իրենցից վանեցին հայ ժողովուրդը, խաբեցին Դաշնակցությունը, դավեցին հայության դեմ, ամեն տեղ հուր և սուր տարածեցին, իսկ հետևանքները, Ահմեթ Ճևդեթների խոստովանությամբ իսկ, եղան ավերակներ և միայն ավերակներ:

Եվ այդ բոլորը հանուն մեկ դաժան ծրագրի, այն է՝ Հայկական հարցը լուծել, հայերին բնաջնջելով:

Այս ծրագրի նպատակահարմարության մասին — թուրք պետականության շահերի տեսակետից — մենք պիտի խոսենք հետագայում. այստեղ և