Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հետևե ձգած ոգևորում ու հրահանգում էր ժողովրդին ճակատ մեկնելու, հարկավոր աջակցությունը տալու կառավարության և զինվորական իշխանության: Եվ, վերջապես, Թահսին բեյը չի կարող ժխտել նաև այդն՝ թե ինչպես վերոհիշյալ աշխատանքների և շարունակական կազմակերպված պրոպագանդայի հետևանքով հազարավոր հայ երիտասարդներ այնքա՜ն անխառն ոգևորությամբ գնացին ստվարացնելու տաճկական բանակի թիվը և ընկան ռուս ու արյունակից հայ զինվորների գնդակներով: Ո՛չ Թահսին բեյը և ո՛չ էլ Վանի հայ ժողովուրդը չեն մոռացել այդ համագործ աշխատանքի, անխաժն ոգևորության, ներդաշնակ գործունեության գեղեցիկ օրերը: Այդ օրերին պարսկական հակատը համարյա ամբողջապես հայ ժողովրդի բարոյական, ֆիզիկական ու տնտեսական ուժով էր պաշտպանվում: Ի՞նչ պատահեց հանկարծ, որ ապագայի դեպքերն ու իրադարձությունները այնպես գահավիժորեն այլ ընթացք ստացան և հայ ժողովուրդն ու թուրք պետությունը իրար դեմ հանեցին:

Այն ժամանակ, երբ ռուսական զորքը և կամավորական գնդերը օր օրի վրա տաճկական զորքերի դիրքերը նվաճելով անցել էին Բաշկալեն ու Սարայը, իրենց թնդանոթների ձայնը լսելի դարձնելով Վանում՝ այդ նույն ժամանակ Վանի ժողովուրդը խաղաղ ու հանգիստ, լարած իր բոլոր ուժերը, կառավարությանն էր օժանդակում. նա ուրիշ հոգ ու մտահոգություն կարծես չուներ: Սակայն հետագայում՛ երբ ռուսական նահանջող զորքերը քաշվեցին Թավրիզ, նույն այդ ժողովուրդը, շրջապատված թուրքական մեծաքանակ զորքով, կատարելապես զրկված հնարավորությունից՝ ռուսական զորքից ու կամավորական գնդերից որևէ