Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՄՈՒԼ

Բ-ում տարբեր տարիների լույս են տեսել շուրջ 15 անուն հայերեն պարբերականներ, որոնք, սակայն, կարճատե կյանք են ունեցել: Առաջին հայերեն տպագիր պարբերականը Հնչակյան ուսանողական միության պաշտոնաթերթ «Կայծ» ազգային, գրական, գեղարվեստական ամսագիրն է: Լույս է տեսել 1933-37-ին, Սան Պաուլոյում [խմբագիր՝ Ե. Կարմրակ (Երվանդ Մխիթարյան)]:

Հետագա տարիներին հրատարակվել են «Վերելք» (1946-47), «Հայաստան» (1965-67), «Հայաստանի ձայն» (1947-50), «Սիփան» (1983-87), «Նոր Անի», «Տրիբունա Արմենիա» (պորտուգալերեն) պարբերականները:

Ներկայումս (2003) լույս են տեսնում «Իրիս» («Ծիածան»), «Մասիս» (հրատարակիչ՝ Արա Նևրուզ), «Լրատու» (հայերեն, պորտուգալերեն) պարբերականները: 1995-ից սկսել է վերահրատարակվել բրազիլահայ բեմի «Սիփան» երկամսյա պաշտոնաթերթը (հայերեն, պորտուգալերեն, խմբագիր՝ Տաթև արք. Ղարիբյան):

Բրազիլահայ անկախ թղթակից Մաքս Պարոնյանի նյութերը հաճախ հրապարակվում են բրազիլական մամուլում: Քաղաքական բնույթի հրապարակումներով հայտնի է Ֆեռնանդո Գասպարյանը:

Գրկ. Մ խ ի թ ա ր յ ա ն Գ., Պրազիլահայ գաղութը սկիզբէն մինչեւ մեր օրերը, Փարիզ, 1938: Վ ա ր դ ա ն յ ա ն Ե., Պրազիլիո հայ գաղութը, Բուենոս Այրես, 1948:

Արամ Սարգսյան
Մարգարիտ Բաղդասարյան