ԵԳԻՊՏՈՍ
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, պետություն Աֆրիկայի հյուսիս-արևելքում: Տարածքը՝ 1001,4 հզ. կմ²: Բնակչությունը 67 մլն (2000): Մայրաքաղաքը՝ Կահիրե (13 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 6 հզ.:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:
Ե-ում հայերի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է մ.թ.ա. IV դ.: Մ.թ.ա. 34-ին, երբ հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը ներխուժել է Հայաստան, Հայոց արքա Արտավազդ Բ հանձնվել է նրան՝ փորձելով ինքնազոհության գնով երկիրը փրկել ավերածություններից: Գերի թագավորն ընտանիքով բանտարկվել է Ալեքսանդրիայում, որտեղ մ.թ.ա. 31-ին գլխատվել է Անտոնիոսի և Ե-ի թագուհի Կլեոպատրա VII-ի հրամանով: II-III դդ. Հայաստանը, որը վասալական կախման մեջ էր Հռոմից, Հյուսիսային Աֆրիկայի հռոմեական պրովինցիաներ՝ այդ թվում և Ե., ուղարկել է զորամիավորումներ (հայերի ծառայության ժամկետը 7-10 տարի էր): 395-ին, Հռոմեական կայսրության քայքայումից հետո, Ե. դարձել է նրա արևելյան մասի՝ Բյուզանդիայի պրովինցիա, և բյուզանդական կայսրերը, շարունակելով Հռոմի քաղաքականությունը, հայկական զինվորական բնակավայրերը համալրել են Փոքր Հայքից և բուն Հայաստանից եկած երիտասարդներով: Հուստինիանոս I կայսեր (482/483-565) մոտ ծառայության մեջ են եղել հայ զորավարներ Ներսեսը, Հովհաննես Արշակունին, նրա որդիներ Արշակ և Արտավան Արշակունիները, որոնք զորամասեր են գլխավորել Ե-ում և Լիբիայում:
VII դ. կեսին Ե-ում հայերի թիվը բավական ավելացել է: Արաբները, որոնք այդ ժամանակ նվաճել էին Ե., չեն խոչընդոտել տեղի հայերի զորացմանը: Ձեռագրերում հիշատակություն կա հայկական մի գնդի մասին, որն արաբներին օգնություն է ցույց ավել Ե. նվաճելիս: Արաբական ավանդության համաձայն՝ այդ գնդի հրամանատարն է եղել Վարդան (Վարդան ալ Ռամի) հայ զորավարը:
Եգիպտահայ գաղութը կազմավորվել և ծաղկում է ապրել Ֆաթիմյանների դարաշրջանում (969-1171), ինչը պայմանավորված էր եգիպտական քաղաքների զարգացմամբ, նաև՝ քրիստոնյաների նկատմամբ արաբական խալիֆների բարյացակամ քաղաքականությամբ: Հայ պատմիչ Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ՝ X դ. Ե. է գաղթել մոտ 30 հզ. հայ: Ֆաթիմյան Ե-ում հայերը նշանակալի դեր են խաղացել պետական գործերում, նրանց մեջ եղել են զորապետներ: Որոշակի ազդեցություն են վայելել հայազգի վեզիրներ Բադր ալ Ջամալին, Ալ Աֆդալը, Ալ Ջույուշին, Յանիսը, Բեհրամ ալ Արմանին (Վահրամ Պահլավունին նշանակվել է նահանգապեա, և նրա անունով կոչվել է բնակավայր), Թալայ բին Ռուզզիքը, Իբն Ռուզեք Սալիհը:
1250-ին Ե. նվաճել են թուրք մամլուքները: XIII դ. 2-րդ կեսի և XIV դ. ընթացքում հաճախակի են դարձել նրանց արշավանքները նաև Կիլի-