Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վետարանականների աղոթավայրը (1949-ից), Անարատ հղության եկեղեցին: Առաջին կազմակերպված հայկական դպրոցները Ալեքսանդրիայում հիմնադրվել են XIX դ. 2-րդ կեսին: 1851-ից գործում է Արամյան (հետագայում՝ Պողոսյան) դպրոցը: Տարբեր ժամանակներում գործել են Վենետիկի Մխիթարյան, Հ. Ոսկերիչյանի «Հայկազյան», Արծրունու «Թարգմանչաց» դպրոցները, Մելքոնյան մանկապարտեզը: 1899 1900-ին Ալեքսանդրիայում կազմակերպվել է եգիպտահայ առաջին երաժշտական համույթը: 1915-ից գործել է Հայկական Կարմիր խաչը:

Ալեքսանդրիայի ազգային առաջնորդարանի տվյալներով՝ 1864-ին քաղաքում ապրել է 248 հայ, հետագա տարիներին նրանց թիվն ավելացել է հատկապես Ադանայի կոտորածից (1909), Մեծ եղեռնից հետո սկսված գաղթի հետեանքով (1917-ին՝ 4492, 1950-ական թթ.՝ 7-8 հզ.): Ներկայումս (2003) Ալեքսանդրիայում բնակվում է շուրջ 1000 հայ: Գաղութի ազգային կյանքը ղեկավարում են Ալեքսանդրիայի հայոց թեմական ժողովը և ազգային իշխանությունը: Գործում են ՀԲԸՄ Ալեքսանդրիայի մասնաճյուղը, «Տիգրան Երկաթ» մշակութային ընկերությունը, «Կամք» մարմնամարզական միությունը: Համայնքում մինչև 2000-ը լույս է տեսել 38 անուն պարբերական: Առաջինը «Նեղոս» շաբաթաթերթն է (1889), երկարակյաց թերթերից էր «Արաքսը» (1925-65):


ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ե-ի թեմը կազմավորվել է 1825-ին: Առաջնորդանիստը Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է (1929):

Հայերը Ե-ում եկեղեցի են ունեցել և եկեղեցական համայնքի մեջ կազմակերպվել դեռես X դ.: Այդ է վկայում Կահիրեի հայկական եկեղեցում պահպանված խաչքարը՝ թվագրված 981: 1074-75-ին Ե. է այցելել Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը և եգիպտահայերի առաջնորդ կարգել Գրիգորիս իշխանին: 1085-ին եգիպտահայ գաղութն այնքան է մեծացել, որ բաժանվել է երկու ծխի. ընտրվել է ևս մեկ առաջնորդ: XI-XII դդ. Ե-ում եղել են երեսունից ավելի գործող հայկական եկեղեցիներ ու վանքեր: XI դ. վերջին Կահիրեում կառուցվել է Ս. Գևորգ եկեղեցին, իսկ XII դ. կեսին Զուեյլայում՝ Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Սոհակում՝ իր որմնանկարներով հայտնի Սպիտակ վանքը: Կահիրեից ոչ հեռու գտնվող Դուրա քաղաքում գործել են երեք՝ Ս. Գևորգ, Ս.Հովհաննես Մկրտիչ և Ս. Գրիգոր, Շինարում՝ 7 հայկական եկեղեցիներ, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր եպիսկոպոսը: Հայկական եկեղեցիներ են եղել նաև Ալեքսանդրիայում, Ասյութում, Զակազիկում և այլ քաղաքներում: XI դ. կեսին հայերի մեծ հոսքի շնորհիվ երկրում այնքան է մեծացել հայկական եկեղեցիների ու վանքերի թիվը, որ արաբ պատմաբան ու ճանապարհորդ Իբն Մութասարի խոսքերով՝ «Եգիպտոսի բնակիչները վախենում էին, որ նրանք (հայերը) դուրս կմղեն մահմեդական հավատը»: 1311-ից մինչև 1839-ը եգիպտահայ համայնքը գտնվել է Երուսաղեմի հայոց պատրիարքու¬ թյան ենթակայության ներքո: Ամրապնդվել են կապերը եգիպտահայ համայնքի և Սսի (Կիլիկիայի) հայոց կաթողիկոսության միջև: XIV դ. Կահիրեում կառուցվել են Ս. Մինաս և Ս. Մարտիրոս եկեղեցիները: Եղած մի քանի մենաստաններում հայ վանականները գրել և արտագրել են ձեռագրեր: 1839-ին եգիպտահայերի հոգևոր առաջնորդ Գաբրիել եպս. Մարաշցին հռչակել է Ե-ի բեմի անկախությունը Երուսաղեմի պատրիարքական աթոռից: Նույն թվականին Կահիրեում կառուցվել է Ս. Աստվածածին, 1843-ին՝ Ս. Մինաս եկեղեցիները և Կույս Մարիամ մատուռը: 1867-ին եգիպտահայ թեմն անցել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության, XIX դ.