Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գետ Կ. Պալյանը: Գրաֆիկան հիմնականում զարգացել է գրքի տպագրությանը զուգընթաց: Առաջին գրաֆիկներից էր Գրիգոր Մարզվանեցին: XIX դ. 60-70-ական թթ. Կ. Պոլսում հայտնի էր ծաղրանկարիչ Ս. Յաղճյանը:

Պարարվեստ: Մինչև դասական բալետի մուտքը Թ-ում հանդես են եկել արևելյան պարերի հայ կատարողներ: Դեռևս 1890-ական թթ. հայտնի էր Շամիրամ հանըմը (Կ. Պոլիս): Թուրքական և հայկական թատերախմբերում հանդես է եկել պարուհի Զիպան (Վիկտորիա Խաչիկյան), որը 1900-ին Փարիզում մասնակցել է պարի համաշխարհային փառատոնին: 1950-ական թթ. արևելյան պարերի նշանավոր կատարող էր Ներգիզ Մոնղոլը (Անահիտ Սիմոնյան): Թ-ում բալետի հիմնադրումը կապված է պարուսույց Լիդիա Արզումանյանի անվան հետ, որը 1923-ից բալետի դասեր է տվել Կ. Պոլսում: Նրա աշակերտուհի Եվգենյա Նանասովան (Նանասյան) 1937-ից Ստամբուլում բալետի նշանավոր պարուհի էր (աշակերտներից են Լ. Սարճյանը, Մանո Ալյանաքը, Անուշ Գևորգյանը, Նազարեթ Պալը, Տանյա Կյումյուշկերտանը, Օննիկ Կառվարյանը, Զենոբ Լուսինյանը): 1930-ական թթ. բալետի պարուհիներից են նաև Թոթոն (Իրմա Ֆելեքյան) և Սերժ Լիրը (Քնարյան, հետագայում նշանավոր բալետմայստեր): Հայ բալետմայստերներից են Միհրան Էպեյանը, Գաբրիել Շապճընը (Շապճյան): Հայտնի են պարուհիներ Հանրիետ Շահինյանը, Անահիտ Թովմասյանը, Դալար Ասլանյանը:

Կինոարվեստ: Դեռևս 1908-ին Կ. Պոլսում Վահան էֆենդին հրատարակել է «Թամաշա» թուրքական հանդեսը՝ նվիրված թատրոնի և կինոյի հարցերին: Առաջին թուրքական ֆիլմերում նկարահանվել են հայ թատրոնի դերասան-դերասանուհիներ Պայծառ Ֆասուլաճյանը, Գրիգոր Ավետյանը, Վարդիթեր Ֆելեքյանը, Ա. Մնակյանը, Էլիզ Գովանը, Վահրամ Փափագյանը: 1940-50-ական թթ. այդ ավանդույթները շարունակել են Ն. Ալեքսանյանը, Զ. Տեիրմենճյանը, Ե. Երեցյանը, Ն. Խաչերյանը, Փ. Հակոբյանը, Ժ. Էլմասը, Շ. Գարագաշը: Թուրքական կինոյի աաողերից էր Նուբար Թերզյանը: Կինոնկարներ են ստեղծել ռեժիսորներ Ա. Ալյանաքը և Ա. Գյուլեուզը: Նկարահանվել են դերասան-դերասանուհիներ Զ. Բահչեանը, Պ. Չիչեքջյանը, Թ. Քարաջան (Ֆելեքյան), Ք. Փարսը (Ջեզվեջյան), Ա. Էրքինը (Նուպարյան), Գ. Սատըքյանը, պարուհիներ Ն. Մոնղոլը, Հ. Շահինյանը, երաժիշտներ Հ. Ալյանաքը, Պ. Սուքիասյանը, Է. Արիսը և ուրիշներ: Թուրքական կինոյում են աշխատել նաև սցենարիստ Պ. Գյուլերը, օպերատորներ Մ. Ռաֆայելյանը, Օ. Գալուստյանը, Ն. Հանչերը, պրոդյուսերներ Թ. Շենելը, Հ. Ֆընդըքը: 1960-ական թթ. կինոգետ Հ. Մագինաճյանը Ստամբուլում խմբագրել է «Սինեմա փոսթաս» պարբերականը:


ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կոստանդնուպոլսի հայկական տպագրություն, սկզբնավորվել է 1567-ին՝ Աբգար Թոխաթեցու ջանքերով: Նույն տարում տպագրվել է «Փոքր քերականութիւն կամ Այբբենարան» պոլսահայ առաջին գիրքը: Տպարանը գործել է մինչե 1569-ը: 1676-ին Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը հիմնել է նոր տպարան, որը երկու գրքույկ տպագրելուց հետո, մեկ տարի անց, փակվել է: 1691-ին կաթոլիկ հայերը հիմնել են գաղտնի տպարան, որը գործել է մինչև XVII դ. 20-ական թթ. կեսը: Առավել երկար է գործել Գրիգոր Մարզվանեցու տպարանը: Նրա նախաձեռնությամբ և Աստվածատուր Դպիր Կոստանդնուպոլսեցու ընկերակցությամբ 1698-ին լույս է ընծայվել «Տաղարան վայելուչ և գեղեցիկի զանազանից բանաստեղծից», որից հետո Աստվածատուր Կոստանդնուպոլսեցին հիմնել է իր տպարանը: Նրա մահից հետո (մոտ 1748) այն անցել է որդուն՝ Հովհաննեսին, և գործել մինչե 1770-ական թթ.: Գրիգոր Մարզվանեցու և Աստվածատուր Կոսաանդնուպոլսեցու տպարաններում սրբագրախմբագրական աշխատանք է կատարել Բաղդասար Դպիրը, որի տաղերը, քերականության դասագրքերը և այլ գործեր տպագրվել են այդ տպարաններում: XVIII դ. սկզբից մինչև 70-ական թթ. Կ. Պոլսում գործել են տասից ավելի հայկական տպարաններ, որոնցից ամենանշանավորը «Հովհաննես և Հակոբ» տպարանն էր (1766-1769): Հակոբի գործը շարունակել են Հովհաննեսն ու իր որդի Պողոսը: Կոստանդնուպոլսի հայկական տպագրությունը նկատելի վերելք է ապրել XIX դ. և XX դ. սկզբին: Այդ շրջանում գործել են շուրջ 130 հայկական տպարաններ: Սրանց մեծ մասի գործունեությունը տարբեր պատճառներով տևական չի եղել: Իրենց մեծությամբ և տպագիր արտադրանքի քանակով (տարեկան՝ 200-300 գիրք) աչքի են ընկել նաև Հ. Մյուհենտիսյանի (ամենակատարելագործվածն էր ամբողջ Մերձավոր Արևելքում), Ռ. Քյուրքչյանի, Հ.