ներին օգնելու հարցերով), 1854-ին՝ Գանձակ գրավոր աշխատանացը, որի նյութական օժանդակությամբ Նոր Ջուղայում, Կալկաթայում, Երուսաղեմում տպագրվել են տասնյակ հայերեն գրքեր, հիմնվել դպրոցներ, 1858-ին՝ Գանձակ Ջուղայու տնանկացը, որի նպատակն էր հանգանակությունների, նվիրատվությունների միջոցով գումար հավաքել և օգնել չքավոր հայրենակիցներին: 1917-ից գործել է ՀԲԸՄ մասնաճյուղը:
Ինդոնեզահայերն իրենց ծառայություններն ու աջակցությունն են առաջարկել արևելահայերին, երբ նրանք 1828-ին ազատագրվել են պարսկական լծից, սատար կանգնել արևմտահայերի ազատագրական պայքարին: Այդ նպատակով 1891-ին կազմակերպել են Հայոց խրախուսական միությունը (հիմնադիր՝ Օհաննես Քյուրքչյան): Միությունը տպագրել է մի կանոնադրություն, որը լույս է տեսել 1892-ին, Մարսելում: 1894-ին գումար են հանգանակել Սասունի աղետյալների, 1905-06-ին՝ Կովկասի հայ սովյալների համար: 1915-17-ին օգնել են Մեծ եղեռնից փրկված հայրենակիցներին:
Ի-ի հայ գաղութի կարկառուն դեմքերից էր Աղա Հովսեփ Հովհաննես Ամիրխանյանը (արցախցի), որը XIX դ. սկզբին հաստատվել է Սեմարանգում և շնորհիվ իր ձեռներեցության դարձել մեծահարուստ հողատեր, հոլանդական իշխանությունը նրան է հանձնել ափիոնի վաճառքի մենաշնորհը: Սերտ հարաբերություններ է ունեցել միջազգային մեծ առևտրական տների հետ: Աղա Հովսեփ Ամիրխանյանի անունն առնչվում է հայ ազատագրական շարժման պատմությանը. 1828-ին, առնելով պարսկական լծից Հայաստանի ազատագրման լուրը, ցանկություն է հայտնել հանդիպել Ռուսաստանի ցարին և առաջարկել նրան գնել Երևանը՝ տարեկան կես միլիոն ֆրանկ վճարելու պարտավորությամբ (և ինքն էլ մտադիր էր դառնալ նահանգի իշխանը): Ինդոնեզահայ գաղութի ճանաչված դեմքերից էին նաև եղբայրներ Հովհաննես և Հարություն Պետրոսյանները, Էմիլ Ծատուրյանը, որոնց տարբեր ժամանակներում վստահվել է փոխնահանգապետի պաշտոն, պետական թարգմանիչ Ա. Աղանուրը, երկրի կրոնի և կրթության պետական քարտուղար Մինհարդ Հովհաննիսյանը:
Փոքրաթիվ լինելով՝ ինդոնեզահայերը գրական ու մշակութային աշխույժ կյանք չեն ունեցել, գործել են Ճավա կղզու Հայ կանանց բարեգործական միության թատերախումբը, Հայկական ֆուտբոլի ակումբը (1900), Հայկական մարզական ակումբը (1922, բեյսբոլի, ռեգբիի թիմերով), Հայ երաժշտասիրական և թատերասիրական միությունը (1927): Վերջինիս հրավերով 1929-ին Սուրաբայայում հյուրախաղերով հանդես է եկել երգիչ Արմենակ Շահմուրադյանը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ի-ի հայերը դիտվել են որպես ֆաշիզմի թշնամիներ, և ճապոնացիները նրանց (ընտանիքներով) արգելափակել են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ մի մասը սովի ու համաճարակի զոհ է դարձել: Պատերազմից հետո շատ ինդոնեզահայեր տեղափոխվել են ԱՄՆ, Ավստրալիա, Հոլանդիա և այլ երկրներ: 1966-ին Ի-ում բնակվել է մոտ 800, 1976-ին՝ 300 հայ, հիմնականում՝ առևտրական ընկերությունների տերեր կամ փայատերեր: 1980-ական թթ. սկզբին համայնքը մարել է: Ներկայումս (2003) Ի-ում մնացել են հատուկենտ հայեր:
Գրկ. Ալպոյաճյան Ա. U., Պաամութիւն հայ գաղթականութեան, հ. 3, Կահիրե, 1961: Աբրահամյան Ա. Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ.2, Ե., 1967: