Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԻՐԱՆ 256 սի համար, մարզադահլիճ հ հարա¬ կից սենյակներ: Հայկական բարեգործական ընդ¬ հանուր միության (ՀԲԸՄ) Թեհրանի մասնաճյուղ, հիմնվել է 1936-ին: Նպատակն է նյութական օգնություն ցույց տալ չքավոր իրանահայերին, աջակցել երիտասարդ սերնդի հայե¬ ցի դաստիարակությանը, խրախուսել այդ նպատակին ուղղված միջոցա¬ ռումները: Երկրորդ համաշխարհա¬ յին պատերազմի տարիներին զգալի օգնություն է ցուցաբերել զոհված զինվորների երեխաներին, իսկ 1946-ի զանգվածային հայրենադար¬ ձության ընդհատումից հետո՝ Թեհ- րանում մնացած կարիքավոր հայե¬ րին: ՀԲԸՄ հովանավորությամբ գոր¬ ծում են Գ. Կյուլպենկյան արական և Մ. Մանուկյան իգական դպրոցները: Մասնաճյուղին կից գործում է կանանց հանձնախումբ: Հայ կին միություն, հիմնվել է 1939-ին, Թեհրանում: Նպատակը հայկական դպրոցների փակումից (1936) հետո հայ դպրությանն ու մշակույթին օժանդակելն էր: Միութ¬ յան անդամները հայ մանուկներին գաղտնի ուսուցանել են մայրենի լե¬ զու: 1946-ին գավառներից Թեհրան եկած հայերի համար միությունը կազմակերպել է ուսումնական պա¬ րապմունքներ, օժանդակել «Արաքս» թաղամասային դպրոցին: Կազմա¬ կերպել է մի շարք ցուցահանդեսներ՝ «Հայ կանանց ձեռնարվեստները», «Հայ կանանց պատմական տարազ¬ ները»: Միության բարոյական և նյու¬ թական օժանդակությամբ ստեղծվել են «Անի» (1980), «Արմենուհի» (1974) և «Անահիտ» քույր միություն¬ ները: Չարմահալի հայ բժշկական միություն, հիմնվել է 1940-ին՝ ջու- ղայաբնակ չարմահալցիների նա¬ խաձեռնությամբ: Նպատակը գավա¬ ռի հայության բժշկական սպասար¬ կումը կազմակերպելն էր: Մամուռան գյուղում ունեցել է հիվանդանոց-բու- ժարան, որը միակն էր ամբողջ գա¬ վառում: Գավառի ամենահեռավոր գյուղերից այստեղ բուժվելու են ե- կել նաև պարսիկներ: Հիվանդանոցի բժիշկները պարբերաբար այցելել են գավառի գյուղերը և տեղում բժշկա¬ կան օգնություն կազմակերպել: Հիմ¬ նադրման օրվանից միությունը ստա¬ ցել է Չարմահալի ուսում նասիրաց միության օժանդակությունը: 1946- ից չի գործում: Փհրիայի հայոց հիվանդանոցի միություն, հիմնվել է 1942-ին՝ Նոր Ջուղայում բնակվող մի խումբ ւիե- րիացի երիտասարդների նախաձեռ¬ նությամբ: Նպատակն էր գավառի կենտրոնական գյուղերից մեկում հիմնել հիվանդանոց, կազմակերպել դասախոսություններ և բժշկական խորհուրդներով օգնել բնակչությա¬ նը, տարբեր վայրերում հիմնել մաս¬ նաճյուղեր: Հանգանակված միջոց¬ ներով 1942-ին գավառի ամենամեծ գյուղում՝Նամակերտում, կառուցվել է 12 մահճակալ ունեցող հիվանդա¬ նոց հ դեղատուն: Հիվանդանոցը սպասարկել է նահ պարսիկներին: 1942- 53 ֊ին այստեղ բուժվել է շուրջ 6 հզ. մարդ: Հայ համալսարանականների ընդհանուր միություն, հիմնվել է 1943- ին, Թեհրանում: Միության աշ¬ խատանքները կազմակերպվում են մասնագիտական բաժանմունքների (մարզական, գրական, ճարտարա¬ պետական, արվեստի, հայոց պատ¬ մության, բժշկական) միջոցով: Ունի կենտրոնական հանձնախումբ, հրա¬ տարակչական բաժին հ գրադարան: Միության կենտրոնատեղիում պար¬ բերաբար կազմակերպվում են հայ արվեստագետների և աշակերտների նկարչական ցուցահանդեսներ: Հայ մշակութային «Արարատ» կազմակերպություն (ՀՄԱԿ), հիմն¬ վել է 1944-ին, Թեհրանում՝ «Մշա¬ կույթ» միություն անունով: 1950-ին ստացել է ներկայիս անվանումը, երբ նրան են միացել Թեհրանի Հայ երի¬ տասարդական մշակութային միութ¬ յուն, Միտք և արվեստ, Հայրենիք և Իրանահայ մշակութային միություն կազմակերպությունները: Կազմված է մի քանի միություններից՝ սկաու- տական, մարզական, արվեստի և ե- րեցների: Սկաուտական միությունը (հիմնվելէ 1951-ին) զբաղվում է հայ պատանիների հայրենասիրական դաստիարակության հարցերով: Մարզական միությունը ստեղծվել է ՀՄԱԿ-ի հիմնադրումից անմիջապես հետո և պետության կողմից ճանաչ¬ վել որպես «Արարատ» մարզական ակումբ: Ունի վոլեյբոլի, բասկետբո¬ լի, սեղանի թենիսի, մարմնամար¬ զության, թեթե աթլետիկայի և լեռ¬ նագնացների խմբեր, իսկ 1961-ից՝ ֆուտբոլային թիմ: 1964-ից ամեն տարի կազմակերպվում են Ի-ի հա¬ մահայկական մրցումներ, որոնց մասնակցում են երկրի հայաշատ կենտրոնների շուրջ 1500 մարզիկ¬ ներ: 1972-ին միությունը կազմակեր¬ պել է մրցումներ՝ Թեհրանի հայկա¬ կան դպրոցների աշակերտների մասնակցությամբ: 1974-ին Թեհրա- նում շահագործման է հանձնվել «Ա- րարաա» մարզավանը, որը եզակի երևույթ է սփյուռքահայ կյանքում: Ունի ֆուտբոլի դաշտ (10 հզ. հանդի¬ սատեսի համար)՝ թեթև աթլետիկայի համար անհրաժեշտ հարմարութ¬ յուններով, լողավազաններ, թենիսի խաղադաշտ, 600 հանդիսատեսի համար նախատեսված բասկետբոլի և վոլեյբոլի խաղահրապարակներ, ինչպես նաև մշակութային կենտրոն: Միության գրական բաժանմունքը զբաղվում է հրատարակչական աշ¬ խատանքով, կազմակերպում դասա- խոսություններ: Երաժշտական բա¬ ժանմունքում գործում են 30-ից մինչև 120 անդամ ունեցող երգ¬ չախմբեր: Թատերական բաժան¬ մունքի ուժերով կազմակերպվում են ներկայացումներ: Կազմակերպության նախկին ան¬ դամներին համախմբելու նպատակով