Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տուռը (1940) և ընծայարանի նոր շենք (1961): XIX դ. Զմմառի հայ կաթոլիկ միաբանությունն ուներ ավելի քան 120 կմ² վանքապատկան հողեր Լիբանան լեռան տարածքում, առավել կալվածներ ու շենքեր՝ Բեյրութում: Ներկայումս հայ կաթոլիկ կաթողիկոս-պատրիարքության իրավասության ներքո են գտնվում մի շարք երկրներում ձևավորված հայ կաթոլիկ համայնքները:

Ներկայումս Բեյրութում գործող հայ կաթոլիկ եկեղեցիներից առավել հայտնի են Ս. Եղիա-Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Փրկիչ և Ս. Խաչ եկեղեցիները: 1934-ից Բեյրութի Էշրեֆիե թաղամասում հաստատված կաթողիկոս-պատրիարքի նստավայրում կառուցվել են նաև Ս. Ավետման եկեղեցին և Մեծ եղեռնի զոհերին ոգեկոչող մի հուշարձան: Հայ կաթոլիկ եկեղեցիներ կան նաև Ռաուդայի դպրեվանքի և Հազմիեի Մխիթարյան վարժարանի շրջակայքում, Զմմառում, Այնճարում, ինչպես և մի մատուռ՝ Բիկֆայայի Մխիթարյանների ամառանոցում: Անցյալում հայ կաթոլիկ եկեղեցիներ գործել են նաև Սայդա, Սուր և այլ բնակավայրերում:

1749-1866-ին Լ-ի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդներն էին համարվում Զմմառում գահակալող կաթողիկոսները, որոնք համայնքի գործերին հսկում էին պատրիարքական դիվանին մաս կազմող փոխանորդ եպիսկոպոսների միջոցով: Այդ ժամանակ գահակալել են Հակոբ Պետրոս Բ Հովսեփյան (1749-1753), Միքայել Պետրոս Գ Գասպարյան (1753-80), Բարսեղ Պետրոս Դ Ավգատյան (1780-88), Գրիգոր Պետրոս Ե Քյուփելյան (1788-1812), Գրիգոր Պետրոս Զ Ճերանյան (1812-40), Հակոբ Պետրոս Է Հոլասյան (1841֊43) և Գրիգոր Պետրոս Ը Տեր-Աստվածատուրյան (1843-66) կաթողիկոսները: Կաթողիկոսական աթոռի Կ. Պոլսում գտնվելու ժամանակ՝ 1866-1931-ին, լիբանանահայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի պարտականությունները կատարում էին Զմմառի վանքում գործող կաթողիկոսական փոխանորդները կամ վանքի մեծավորները:

1931-ին Տանն Կիլիկիո հայ կաթոլիկ կաթողիկոս-պատրիարքությունը վերահաստատվել է Լ-ում: Այդ թվականից Լ-ում գահակալել են Ավետիս Պետրոս ԺԳ Արփիարյանը (1931-37), Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանը (1937-62), Իգնատիոս Պետրոս ԺԶ Պաթանյանը (1962-76), Հմայակ Պետրոս ԺԷ Կետիկյանը (1976-82), Հովհաննես Պետրոս ԺԸ Գասպարյանը (1982-99) և Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին (1999-ից):

1931-ին կաթողիկոս-պատրիարքի նստավայրի L-ում վերահաստատվելուց հետո լիբանանահայ կաթոլիկ համայնքը որոշ ժամանակ իր հայախոս և արաբախոս հավատացյալների համար իբրև առաջնորդ ունեցել է երկու առանձին կաթողիկոսական փոխանորդներ: Այդ թվականից Լ-ի հայ կաթոլիկ առաջնորդի պարտականությունները հաջորդաբար կատարել են Հովհաննես արք. Նազլյանը, Ալոզիոս արք. Պաթանյանը, Սահակ եպս. Կոգյանը, Մեսրոպ եպս. Թերզյանը, Անդրեաս եպս. Պետողլյանը, Վարդան եպս. Աշգարյանը և Մանվել եպս. Պաթագյանը: Ներկայումս (2003) Բեյրութի հայ կաթողիկե պատրիարքական