յին բուժարանի, Բուրջ Համուդի հայկական ծերանոցի և Ֆանարի ժողովրդային բնակարանների աշխատանքները:
Լիբանանահայոց առաջնորդարանը 1929-ից գործում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո: L-ի առաքելական հայերն իրենց ներքին գործերը վարում են 1863-ի Ազգային սահմանադրության բարեփոխված տարբերակի հիման վրա: Համայնքի գավառական ժողովն ընտրվում է ժողովրդի կողմից և լիազորված է ընտրելու համայնքի թեմակալ առաջնորդին և քադաքական ու կրոնական ժողովների անդամներին: Քաղաքական ժողովը համայնքի գործադիր մարմինն է և նշանակում է առաջնորդարանի ուսումնական, տնտեսական, դատաստանական, կալվածքների և այլ խորհուրդների անդամներին: Կրոնական ժողովն զբաղվում է համայնքի հոգևոր ու կրոնական հարցերով: Թեմակալ առաջնորդը համայնքի ներկայացուցիչն է Լ-ի պետության մոտ, նախագահում է գավառական և քաղաքական ժողովների նիստերին և քաղաքական ժողովի կողմից նշանակված իտրհուրդների հետ վարում համայնքի ընթացիկ գործերը:
Լ-ի տարածքում հայ առաքելական հնագույն Ս. Նշան եկեղեցին կառուցվել է Բեյբութում, 1851-ին՝ Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից Սուրբ Երկիր գնացող հայազգի ուխտավորների համար: 1920-ական թթ. սկզբին Լ-ի հայկական գաղթակայաններում կառուցվել են փայտաշեն ու թիթեղաշեն եկեղեցիներ, որոնցից Ս. Խաչ եկեղեցին՝ Բեյրութի վրանաքաղաքում: Հետագայում Բեյրութի հայաբնակ տարբեր թաղամասերում և Լ-ի զգալի հայ բնակչություն ունեցող այլ քաղաքներում ու գյուղերում կառուցվել են մի շարք քարաշեն եկեղեցիներ, որոնցից Բեյրութում առ այսօր գործում են Ս. Հարություն, Ս. Գևորգ, Ս. Հակոբ, Ս. Հովհաննու Կարապետ, Ս. Սարգիս, Ս. Աստվածածին, Ս. Վարդանանց և Ս. Քառսունից մանկանց եկեղեցիները:
Լ-ի այլ բնակավայրերից Այնճարում գործում է Ս. Պողոս, Զահլեում՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ջիբեյլում՝ Ս. Գայանե, Ջյունիում՝ Ս. Հարություն, Տրիպոլիում՝ Ս. Հոգեգալստյան եկեղեցիները: Անցյալում հայ առաքելական եկեղեցիներ են գործել նաև Սուր, Սայդա քաղաքներում և այլ բնակավայրերում (ներկայումս այդտեղ հայեր գրեթե չեն բնակվում): Եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա դպրոցներ:
1929-ից Լ-ի թեմի կաթողիկոսական փոխանորդի և հետագայում՝ առաջնորդի պաշտոնը վարել են Եղիշե եպս. Կարոյանը (1929-40), Ներսես վրդ. Հարությունյանը (տեղապահ՝ 1940-42-ին), Արտավազդ արք. Սյուրմեյանը (1942-46), Խաղ արք. Աջապահյանը (1946-51), Խորեն արք. Բարոյանը (1951-1963), Տաճատ արք. Ուրֆալյանը (1963-78), Արամ արք. Քեշիշյանը (1978-95): 1995-ից թեմի առաջնորդն է Գեղամ եպս. Խաչերյանը: 1956-ից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու Լ-ի հայ առաքելական համայնքի ազգային-թեմական մարմինները գտնվում են ՀՀԴ կուսակցության ազդեցության տակ:
Հայ կաթոլիկ կաթողիկոս-պատրիարքությունը 1742-ին հաստատվել է Լիբանան լեռան Զմմառ գյուղում, որտեղ և 1749-ին կառուցվել է համապատասխան վանք, իսկ հետագայում՝ վերջինիս շրջափակում՝ նաև եկեղեցի (1771), Ժառանգավորաց վարժարան (1810), աշտարակ (1905), վեհարան (1910), Ցավագին Տիրամոր մա-