Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վուդսայդ, Քոնգերս, Մասսաչուսհթսի նահանգ՝ Բելմոնթ, Ինդիյըն Օրչարդ, Լոուրենս, Նորթ էնդովեր, Ուայթինսվիլ, Ուստր, Ռոդ Այլենդի նահանգ՝ Փրովիդենս, Միչիգիանի նահանգ՝ Դիրբոռն, Էնն Արբոր, Լիվոնիա, Սաութֆիլդ, Ֆարմինգթոն Հիլզ, Փենսիլվանիայի նահանգ՝ Չելթենհեմ, Ուինվուդ, Ֆիլադելֆիա, Նյու Ջերսիի նահանգ՝ Թենըֆլայ, Լիվինգսթոն, Միդըլթաուն, Ռիջֆիլդ, Փարամուզ, Ֆեյր Լոուն, Վիսքոնսինի նահանգ՝ Ռեյսին, Իլինոյսի նահանգ՝ Գլենվյու, Գրենիթ Սիթի, Լեյք Ֆորեսթ, Չիկագո, Ուոքեգըն, Ֆլորիդայի նահանգ՝ Բոքա Ռաթոն, Լոնգվուդ, Մայամի, Կոլումբիայի տարածաշրջան՝ Վաշինգտոն, Միսսուրիի նահանգ՝ Սենթ Լուիս, Մերիլենդի նահանգ՝ Չևի Չեյս, Տեխասի նահանգ՝ Հյուսթոն, Վաշինգտոնի նահանգ՝ Մերսըր Այլընդ, Սիեթլ, Նյու Հեմփշիրի նահանգ՝ Սալեմ, Քոնեքթիքութի նահանգ՝ Հարթֆորդ, Նյու Բրիթըն, Օհայոյի նահանգ՝ Նորթ Ռոյալթոն, Ռիչմոնդ Հեյթս, Վիրջինիայի նահանգ՝ Ռոյալթոն, Կոլորադոյի նահանգ՝ Դենվեր, Յուտայի նահանգ՝ Սոլթ Լեյք Սիթի, Լուիզիանայի նահանգ՝ Քենըր):

Հայկական ամենօրյա վարժարանները սովորաբար ունեն մանկապարտեզներ, նախակրթարանի և երկրորդականի բաժիններ, գրադարաններ, հրատարակում են իրենց առօրյային և կրթական հարցերին նվիրված տարեգրքեր, թերթեր: Ուսումնական ծրագիրը համապատասխանում է պետական դպրոց ների ծրագրերին, հավելյալ դասավանդվում են հայոց լեզու, պատմություն, կրոն, ազգային երգ ու պար: Նախակրթարաններ կան Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Փասադենայում, Լոս Անջելեսում, Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում, Բոստոնում: Հայկական վարժարաններին մեթոդական օգնություն են ցույց տալիս Ազգային առաջնորդարաններին կից գործող կրթական խորհուրդները: Ամերիկահայերի կրթամասնագիտական զարգացման, մանկավարժների վերապատրաստման կարևոր կենտրոններից է եղել 1976-ին Լա Վեռնում բացված Ամերիկահայ միջազգային քոլեջը (փակվել է 1992-ին): 1983-ից Փասադենայի Աստվածաբանական սեմինարիայում գործում է հայկական աստվածաբանության բաժանմունքը: ԱՍՆ-ի մի շարք համալսարաններում [Հարվարդի, Միչիգանի, Կոլումբիայի, Թաֆթսի, Կալիֆոռնիայի (Լոս Անջելես, Ֆրեզնո, Բերկլի, Նորթրիջ), Բոստոնի, Բրաունի, Մասսաչուսեթսի, Սենթ Ջոնսի, Սիրակուզի, Ռեյսինի, Քոնեքթիքութի, Վիսքոնսինի, Փենսիլվանիայի, Քլարքի, Քլիվլենդի, Քորնուելի] և քոլեջներում (Բոստոնի, Բրուքդեյլի, Գլենդելի, Մաունթ Հոլիյոքի, Ռոքլենդի, Քեյփ Քոդի, Քուինգի) գործում են հայագիտական դասընթացներ ու ամբիոններ:

Ս. Ներսես ճեմարան (սեմինարիա), հոգևոր ճեմարան: Հիմնվել է 1961-ին, Էվանսթոնում՝ Տիրան արք. Ներսոյանի նախաձեռնությամբ: 1967-ին տեղափոխվել է Նյու Յորք: ԱՄՆ-ում միակ հայ առաքելական աստվածաբանական դպրոցն է: Գտնվում է ԱՍՆ-ի Արևելյան և Արևմտյան թեմերի հովանավորության ներքո: Դասավանդվում են հայոց լեզու, պատմություն, աստվածաբանություն, կանոնական իրավունք, պատարագամատուցում, երաժշտություն: Պատրաստում է Հայ եկեղեցու սպասավորներ: Շրջանավարտներին շնորհվում է աստվածաբանության մագիստրոսի գիտական աստիճան:

Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան, ԱՄՆ-ում առաջին ամենօրյա դպրոցը: Հիմնվել է 1964-ին, Էնսինոյում՝ Մ. Ֆերահյանի կտակով, Գ. Ինջեջիկյանի նախաձեռնությամբ և Սրբոց նահատակաց եկեղեցու հոգաբարձության հովանավորությամբ: 1965-ից՝ Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային երկրորդական վարժարան: Ունի մանկապարտեզ (Սրբոց նահատակաց), ՀՕՄ-ի մանկամսուր, նախակրթարան, տարրական, միջին և միջնակարգ բաժիններ, ինչպես նաև երգչախումբ, բասկետբոլի և վոլեյբոյի խմբեր: Դասավանդվում են հայոց լեզու, պատմություն, գրականություն, Հայ դատ, կրոն, երգ, պար: Աշակերտների թիվը՝ 620: Հրատարակում է տարեգիրք: Վարժարանին հատկացված են մնայուն հիմնադրամներ, որոնց հասույթով նվեր-մրցանակներ են շնորհվում ավարտական դասարանների աշակերտներին:

Մեսրոպյան ազգային վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1965-ին, Մոնթեբելոյում՝ Ս. Խաչ եկեղեցու, Հայ կրթական հիմնարկության, Մոնթեբելոյի հայ կենտրոնի (ՀՀԴ կոմիտեի կենտրոն) նախաձեռնությամբ: 1983-ից վարժարանը տեղափոխվել է Պիկո Ռիվերա: Ունի Ռոն և Գոհարիկ Գաբրիելի անվան մանկապարաեզ, տարրական և միջնակարգ բաժիններ: Դասավանդվում են հայոց լեզու, գրականություն, պատմություն, կրոն, Հայ դատ, երգ-երաժշտություն, գեղանկարչություն, տրամաբանություն: Աշակերտների թիվը՝ 354: Հրատարակում է տարեգիրք, պարբերաթերթ («Մեսրոպյան տեղեկատու»): Ունի նաև պարախումբ, երգչախումբ, թատերախումբ, մարզական խմբեր (բասկետբոլի, վոլեյբոլի, բեյսբոյի, սոֆթբոլի, ֆուտբոլի): Վարժարանին հատկացված են մնայուն հիմնադրամներ, որոնց հասույթով նվեր-մրցանակներ են շնորհվում ավարտական դասարանների աշակերտներին:

Հայ քույրերի վարժարան, հայ կաթոլիկ ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1967-ին, Ֆիլադելֆիայում՝