Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեր հանապազորդ», “AMAA” (Armenian Missionary Association of America) պարբերականները:

Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմ, Ամերիկահայ առաջին կաթոլիկ հոգևորականը Մարտիրոս Մկրյանն էր, որը 1899-ին ժամանելով Նոր Երկիր՝ ստանձնել է Բոստոնի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվի պարտականությունը: Շուտով հայ կաթոլիկ համայնքներ են ձևավորվել նաև Փեթերսոնում, Ֆիլադելֆիայում, Ուոթերթաունում, Լոս Անջելեսում և այլուր: Սակավաթիվ լինելու պատճառով հայ կաթոլիկները սեփական եկեղեցիներ չեն ունեցել և իրենց հոգևոր ծառայություններն իրականացրել են ամերիկյան կաթոլիկ եկեղեցիներում: 1910-ին Նյու Յորքում ստեղծվել է հայ կաթոլիկ առաջին աղոթատեղին: Հայ կաթոլիկ եկեղեցիներ հիմնվել են 1920-ական թթ. սկզբին՝ Քհմբրիջում, Ուինվուդում և այլուր:

Հետագա տարիներին հայ կաթոլիկ ոչ ստվար համայնքներ են ձևավորվել նաև այլ հայաշատ քաղաքներում: Կազմավորվել է Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմը (ներառում է նաև Կանադան): Առաջնորդարանը գտնվում է Նյու Յորքում: Ներկայումս ԱՍՆ-ում թեմն ընդգրկում է 8 համայնքային կենտրոններ՝ իրենց եկեղեցիներով [Նյու Յորք, Պետերսոն, Ֆիլադելֆիա, Դետրոյտ, Լիթըլ Ֆոլզ, Լոս Անջելես (երկու), Սան Դիեգո, Ուինվուդ, Քեմբրիջ]: Անարատ հղության քույրերի (Ֆիլադելֆիա, Բոստոն, Լոս Անջելես) և Մխիթարյան հայրերի (Լոս Անջելես) միաբանությունների ղեկավարությամբ գործում են դպրոցներ:

Հրատարակել են “Itemal Flame” (Նյու Յորք) և «Վարդենիկ» (Դիրբոռն) անգլերեն և հայերեն պարբերաթերթերը: Լոս Անջելեսում հայ կաթոլիկները հրատարակել են «Վերելք» (1982-99) և «Ավետաբհր» (1985-ից) պարբերաթերթերը: Ներկայումս այս երկուսի միավորումով լույս է տեսնում «Ավետաբեր Վերելք» (2000-ից՝ Գլենդել) հանդեսը՝ որպես ԱՍՆ-ի արևմտյան հատվածի հայ կաթոլիկ համայնքի պաշտոնաթերթ:

Եկեղեցիներին կից գործում են նաև տիկնանց և երիտասարդական միություններ:

Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդն է հայր Հովհաննես Դերձակյանը (1995-ից):


ԴՊՐՈՑ

ԱՍՆ-ում հայկական առաջին դպրոցը՝ Վարդուկյան վարժարանը, հիմնվել է 1880-ական թթ. վերջին, Նյու Յորքում՝ Բարսեղ Վարդուկյանի նախաձեռնությամբ: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը (1914) Հայ առաքելական և Հայ ավետարանական եկեղեցիների ջանքերով հայկական մեկօրյա դպրոցներ են բացվել ԱՄՆ-ի գրեթե բոլոր հայաշատ վայրերում (1890-ական թթ. Ուստրում՝ Ազգային կրթարանը, 1899-ին Վեսթ Հոբոքենում՝Հայկական դպրոցը, 1905-ին՝ Նյու Ցորքում, 1907-ին՝ Ֆրեզնոյում, 1912-ին՝ Եդեմում, 1914-ին՝ Նյու Յորքում և այլուր): Ճեմարաններից առավել հայտնի է 1917-ին Վեսթ Սենթ Լեյքում (Նյու Յորք) հիմնված Հայկական ճեմարանը:

Հայկական դպրոցները մշտապես գտնվել են հոգևորականների, ուսուցիչների, համայնքի անդամների և հատկապես՝ ազգային դպրոցների հիմնասյունը հանդիսացող բարեսեր տիկնանց ամենօրյա հսկողության և հովանավորության ներքո, որոնք հոգացել են ուսուցիչներ ընտրելու, տեղի հանրային դպրոցներից դասասենյակներ վարձելու, ազգային դպրոցներին բարոյական ու նյութական աջակցություն ցույց տալու հարցերը:

Սկզբնապես ԱՄՆ-ի հայկական եկեղեցիներին կից գործել են մեկօրյա դպրոցներ՝ հայտնի որպես կիրակնօրյա վարժարաններ, որտեղ ուսուցիչներն անվճար դասավանդում էին հայոց լեզու, հայոց պատմություն, ազգային երգ:

ԱՍՆ-ում հայկական առաջին ամենօրյա դպրոցը՝ Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային վարժարանը, հիմնվել է 1964-ին, Լոս Անջելեսում, իսկ արևելյան ափում՝ 1970-ին, Ուոթերթաունում:

ԱՍՆ-ում կան մեկօրյա և ամենօրյա հայկական դպրոցներ, ինչպես նաև մանկապարտեզներ, որոնք հովանավորվում են ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, հայկական հարանվանական եկեղեցիների, բարեսիրական, մշակութային, հայրենակցական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, առանձին բարերարների կողմից: Մեկօրյա դպրոցները քառաստիճան համակարգի են (նախնական, միջանկյալ, առաջնակարգ, չափահաս), իսկ ամենօրյա դպրոցները՝ եռաստիճան (մանկապարտեզ-նախակրթարան, նախակրթարան, միջնակարգ):

Ներկայումս (2003) ԱՍՆ-ում գործում են 26 ամենօրյա վարժարաններ և 131 մեկօրյա դպրոցներ (Կալիֆոռնիայի նահանգ՝ Գլենդել, Դայմոնդ Բար, Եդեմ, Էնսինո, Թորանս, Լոս Անջելես, Հոլիվուդ, Մոնթեբելո, Ռիդլի, Սան Դիեգո, Սանտա Անա, Սանաա Մոնիկա, Սան Ֆրանցիսկո, Սակրամենթո, Վեն Նայս, Փասադենա, Քուփերթինո, Ֆրեզնո, Նյու Յորքի նահանգ՝ Բեյսայդ, Բինգհեմթըն, Թրոյ, Նիագարա Ֆոլս, Նյու Յորք,