Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ա-ի թեմը կազմավորվել է 1983-ին: Առաջնորդանիստը Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է:

1938-82-ին արգենտինահայ համայնքը եղել է Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում (կենտրոնը՝ Բուենոս Այրես), որը հովվել է նաև Ուրուգվայի, Բրազիլիայի և Չիլիի հայ համայնքները: Առաջին հայրապետական պատվիրակն էր Գարեգին արք. Խաչատուրյանը (1938-51): 1983-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին՝ Արգենտինայի և Չիլիի, Ուրուգվայի, Բրազիյիայի թեմերի: 1990-ից Արգենտինահայ թեմի առաջնորդն է Գիսակ արք. Մուրադյանը:

Բուենոս Այրեսում գործում են Ս. Գրիգոր Լուսավորիչ, Վարագա Ս. Խաչ, Ս. Պողոս-Պետրոս, Ս. Գևորգ, Ս. Հակոբ, Ս. Երրորդություն, Կորդովայում՝ Ս. Գևորգ հայ առաքելական եկեղեցիները:

Ա-ում կան նաև հայ կաթոլիկ և ավետարանական համայնքներ: Բուենոս Այրեսում գործում են Նարեկա Ս. Տիրամոր հայ կաթոլիկ եկեղեցին և երկու հայ ավետարանական եկեղեցիներ: Չորս ավետարանական ժողովարաններ կան Բուենոս Այրեսի արվարձաննեյաւմ, մեկ ժողովարան էլ՝ Կորդովայում:

ԴՊՐՈՑ

Ա-ի հայ համայնքի ձևավորմանը զուգընթաց՝ եկեղեցիներին կից ստեղծվել են մեկօրյա, ապա՝ ամենօրյա դպրոցներ: Ներկայումս (2003) գործում են ինն ամենօրյա դպրոցներ, որոնցից վեցը՝ միջնակարգ, երեքը՝ նախակրթարան: Այս դպրոցներ են հաճախում շուրջ 2 հզ. աշակերտ (3-ից 18 տարեկան հայեր և այլազգիներ):

Դասավանդումն իրականացվում է ըստ պետական կրթական խորհրդի ծրագրի, արտոնվում է լրացուցիչ անցնել հայոց լեզու և կրոնի պատմություն՝ հայերենով:

Արծրունի ազգային վարժարան, ամենօրյա վարժարան, հիմնվել է 1928-ին, Բուենոս Այրեսում: Ամենօրյա վարժարան է 1966-ից: Ունի մանկապարտեզ և նախակրթարան: Պատկանում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձությանը: 1995-ին ուներ 110 աշակերտ:

Խրիմյան կրթական հիմնարկաթյուն, ամենօրյա վարժարան, հիմնվել է 1930-ին, Բուենոս Այրեսում: 1964-ից՝ ամենօրյա միջնակարգ վարժարան, ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժիններ: Ուսումն իրականացվում է պետական և հայկական ծրագրերով: Պատկանում է «Արմենիա» մշակութային ընկերակցությանը: 1995-ին ուներ 285 աշակերտ:

Ս. Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատություն, ամենօրյա վարժարան, հիմնվել է 1932-ին, Բուենոս Այրեսում՝ Արսլանյան կենտրոնական վարժարան անունով: 1960-ին դարձել է ամենօրյա, 1965-ին՝ միջնակարգ վարժարան: Ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժիններ: Ենթարկվում է թեմական խորհրդին: Ներառում է պետական և հայկական կրթական ծրագրերը: 1996-ին ուներ 500 աշակերտ:

Մխիթարյան վարժարան, ամենօրյա միջնակարգ վարժարան, հիմնվել է 1956-ին, Բուենոս Այրեսում: Ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժիններ: Ոաումն իրականացվում է պետական և հայկական ծրագրերով: Պատկանում է Վենետիկի Մխիթարյան միաբանությանը: 1995-ին ուներ 300 աշակերտ:

Պահչեճյան ազգային վարժարան, ամենօրյա վարժարան, հիմնվել է 1962-ին, Բուենոս Այրեսում: Ունի մանկապարտեզ և նախակրթարան: Պատկանում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձությանը: 1995-ին ուներ 50 աշակերտ:

Վիսենտե Լոպեսի ազգային վարժարան, ամենօրյա վարժարան, հիմնվել է 1966-ին, Բուենոս Այրե-