Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ֆիզիոթերապիա, հոգեբուժություն, մանկաբարձություն և գինեկոլոգիա, մանկաբուժություն, մաշկաբանություն և վեներաբանություն, ներզատաբանություն, ներքին հիվանդություններ, նյարդախտաբանություն, նյարդավիրաբուժություն, պրոկտոլոգիա, ռենտգենաբանություն և ուռուցքաբանություն, ստոմատոլոգիա, սրտաբանություն, վիրաբուժություն, վնասվածքաբանություն և օրթոպեդիա, ուրոլոգիա, քիթկոկորդականջաբանություն, ֆթիզիատրիա:

Բժշկասոցիալական բժշկագիտություն. ձևավորվել է հիգիենայի բնագավառի ուսումնասիրություններով, ԵՊԲՀ-ի ընդհանուր հիգիենայի ամբիոնում կատարվել են երեխաների և դեռահասների ֆիզ. զարգացման, սննդի և ճառագայթային հիգիենայի, թափոնների վնասազերծման, ջրամատակարարման և ջրամբարների պահպանության հարցերին վերաբերող հետազոտություններ (Ա. Ալեքսանյան, Ն. Հակոբյան, Լ. Հարությունյան և ուր.): Առաջարկվել է հիգիենային մեծ առավելություն ունեցող խմբակային ջրմուղների կառուցումը (Ն. Հակոբյան): Ուսումնասիրվել են բանվորական վայրերի օդի փոշոտվածության, քիմ. նյութերով աղտոտման և միկրոկլիմայական անբարենպաստ գործոնների ազդեցության հարցերը: Հետազոտվել են սինթետիկ կաուչուկի արտադրության բանվորների աշխատանքի սանհիգիենային պայմանները, երկքլորբութենի ազդեցության հետևանքով կենդանիների օրգանիզմում փորձն. ճանապարհով առաջացրած ախտաբան. մի շարք փոփոխություններ (Հ. Միրզաբեկյան և ուր.): Կազմվել են գյուղ. առողջապահության ատլասներ, ուսումնասիրվել արտաքին միջավայրի աղտոտվածության և գյուղաբնակների ժառանգ. անկանոնությունների փոխկապակցության հարցերը (Ա. Հայրիյան):

Ուսումնասիրվել է վիրուսային և բակտերիային ծագման վարակիչ հիվանդությունների պատճառագիտությունը, մշակվել դրանց դեմ պայքարի միջոցառումներ, ստացվել բակտերիային պատրաստուկներ, առաջարկվել և ներդրվել է դիֆթերիայի կրկնավակցինացման որակապես նոր համակարգ (Ա. Ալեքսանյան), որի կիրառմամբ դիֆթերիան վերացել է ՀՀ-ում և ԽՍՀՄ մյուս հանրապետություններում:

Ա. Իսահակյանը Հայաստանում 1-ինն է բացահայտել պապատաչի տենդը, լեյշմանիոզները, տզային հետադարձ տիֆը, նախակենդանիներով փոխանցվող աղիքային վարակիչ հիվանդությունները, մալթայան տենդը (բրուցելոզ), մշակել դրանց դեմ պայքարի միջոցներ:

Բժշկակենսաբանական բժշկագիտության բնագավառում հիշարժան են Վ. Արծրունու նախաձեռնությամբ հիմնված ԵԲԻ անատոմիայի ամբիոնում կատարված աշխատանքները. 1923-ին նա հրատարակել է անատոմիայի 1-ին դասագիրքը, 1924-ին՝ ռուս-լատիներեն-հայերեն բժշկագիտ. բառարանը, որը հայկ. Բ-յան տերմինաբանության զարգացման հիմքը հանդիսացավ: Դեղաբան. 1-ին կենտրոնների ստեղծման հետ մեկտեղ սկսվեցին ՀՀ հանքային ջրերի ծրագրավորված ուսումնասիրությունները, պարզվեցին դրանց ազդեցության մեխանիզմները ստամոքսաղիքային համակարգի շարժող, ֆունկցիաների վրա (Գ. Մեդնիկյան, Ս. Միրզոյան): Ս. Միրզոյանի ղեկավարությամբ ուսումնասիրվեցին հանրապետության բուս. պաշարները, հայտնաբերվեցին ավելի քան 65 ալկալոիդակիր բույսեր:

Դեղաբանության բնագավառում պարզվել է գլխուղեղի արյան անոթների պատերում առկա անոթասեղմիչ և անոթալայնիչ պրոստագլանդինների մասնակցությունը գլխուղեղային արյան շրջանառությանը՝ հոմեոստազում, ինչպես նաև ուսումնասիրվել արյան բջիջների վրա դեղանյութերի ազդեցության մեխանիզմները (Է. Գաբրիելյան):

Վ. Հակոբյանը ստեղծել է օրգանիզմի ինտեգրալային ֆունկցիաների, հատկապես գլխուղեղային արյան շրջանառության կարգավորման գործընթացում գամմաամինակարագաթթվի (ԳԱԿԹ) և նման նյութերի համակարգի եզակի դերի վերաբերյալ յուրօրինակ հայեցակարգ, որը լայն ճանաչում է ստացել աշխարհի շատ երկրներում:

Կլինիկական բժշկագիտության բնագավառում սկզբն. շրջանում ուսումնասիրվել են մալարիայի կլինիկայի, դասակարգման, բուժման հարցերը և այդ հիվանդության հետ կապված սիրտանոթային համակարգում կատարվող կենսաքիմ. տեղաշարժերը (Լ. Հովհաննիսյան, Ա. Մելիք-Ադամյան, Ռ. Գյանջեցյան և ուր.):

Նկարագրվել և առանձնացվել է ՀՀ-ում տարածված մի հիվանդություն, որն սկզբում անվանվել է 6-օրյա տենդ, իսկ հետագայում՝ պարբերական հիվանդություն (Լ. Հովհաննիսյան և ուր.): Ռ. Գյանջեցյանը ՀՀ-ում 1-ինն է առաջարկել խոցային հիվանդության բուժումը բրոմի