Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանաց վարակման համար՝ ժանտախտի, սիբիրյան խոցի, բնական ծաղիկի (տես Ծաղիկ բնական), դեղին տենդի, բծավոր տիֆի, Քյու տենդի և այլ հարուցիչները, ինչպես նաև մի շարք միկրոօրգանիզմների (օրինակ՝ բոտուլիզմի) կենսագործունեության արգասիքները (թույները), գյուղատնտ. կենդանիների վարակման համար՝ դաբաղի, խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի ժանտախտի ևն, գյուղատնտ. բույսերի վարակման համար՝ հացաբույսերի ժանգի, բրնձի պիրիկուլարիոզի, կարտոֆիլի ֆիտոֆտորոգի և այլ հարուցիչները:

Որոշ վարակիչ հիվանդությունների՝ հիվանդից առողջին փոխանցվելու հատկությունը, մարդկանց և կենդանիների համաճարակների տարածման հնարավորությունը, ինչպես նաև միջավայրում երկարատև պահպանվելու ունակությունը (օրինակ՝ սիբիրյան խոցը) պայմանավորում են ԿԶ-ի առանձնահատկությունները, որոնցով այն տարբերվում է ԶՈԶ-ի մյուս տեսակներից: Վարակիչ հիվանդությունների առանձնահատկություն է նաև հիվանդության առաջացման գաղտնի շրջանի առկայությունը, որը տատանվում է մի քանի ժ-ից մինչև 20 (հազվադեպ՝ ավելի) օր:

ԿԶ-ի կիրառման հիմն. եղանակը մթնոլորտի մերձգետնյա շերտի վարակումն է բակտերիային աերոզոլով՝ հրթիռների, ինքնաթիռների, հատուկ փոշեցրիչ սարքերի, ավիացիոն և հրետանային մարտագլխիկների և այլ միջոցներով: ԿԶ-ից վարակված մակերեսների չափերը կախված են զենքի օգտագործման եղանակից ու օդերևութաբան. պայմաններից: Հնարավոր է նաև վարակված հոդվածոտանիների (տզեր) ու միջատների (լվեր, մոծակներ) օգտագործումը: Չի բացառվում նաև ԿԶ-ի կիրառումը դիվերսիոն ճանապարհով (ջրամբարների, ջրատարների, օդափոխիչ համակարգերի, սննդամթերքի ևն վարակում):

Մարդը և կենդանիները վարակվում են շնչառ. օրգանների, ստամոքսաղիքային համակարգի, վնասված և չվնասված մաշկածածկույթների միջոցով, ինչպես նաև միջատների ու տզերի խայթոցներից:

Աղյուսակ 1

Մարդու վրա միջուկային զենքի ախտահարող գործոնների ազդեցության համառոտ բնութագիրը, բնակչության պաշտպանության, ախտահարումների կանխարգելման և ինքնա- ու փոխօգնության միջոցառումները

Միջուկային զենքի ազդող գործոնները Մարդու վրա ազդեցության համառոտ բնութագիրը Պաշտպանության միջոցառումներ Ախտահարման կանխարգելումը, ինքնա- և փոխօգնությունը
Հարվածային ալիք Միջուկային զենքի հարվածային ալիքը մարդուն վնասում է ալիքի ճակատում ստեղծված հավելյալ ճնշման, ինչպես նաև օդային միջավայրի արագընթաց շարժման միջոցով:

Հարվածային ալիքի ազդեցությամբ թաքստոցից դուրս գտնվող մարդը կարող է շպրտվել զգալի հեռավորություններ:

Մարդիկ կարող են ստանալ նաև 2-րդային վնասվածքներ՝ հարվածային ալիքի հսկայական ավերիչ ուժից առաջացած շինությունների փլվածքներից, ապակու բեկորներից, որոնք հարվածային ալիքի հետ շարժվում են հսկայական արագությամբ: Վնասվածքների հիմն. տեսակներն են մեխ. ծանր վնասվածքներն ու սալջարդները, քերծվածքներն ու ոսկրերի կոտրվածքները, հոդախախտումները, ներքին օրգանների պատռվածքներև ևն:

Վնասվածքի ծանրությունը կախված է պայթյունի էպիկենտրոնից եղած հեռավորությունից և մարդկանց պաշտպանվածության աստիճանից:

Միջուկային պայթյունի հարվածային ալիքի ազդեցությունից ամենահուսալի պաշտպանության միջոցը կոլեկտիվ ապաստարաններն են, որոնք սարքավորվում են բնակելի տների, վարչ. ու արտադր. շենքերի նկուղային հարկերում: Տիպային ապաստարաններում տեղադրվում են զտիչ-օդափոխիչ սարքեր՝ օդը մաքրելու համար, շենքը հերմետիկացվում է, և հարմարեցվում վթարային ելք: Ապաստարանում ստեղծվում են սննդամթերքի, ջրի և դեղորայքի պաշարներ՝ սնվելու և 1-ին բուժօգնություն ցույց տալու համար: Որպես ապաստարան կարելի է օգտագործել նաև քարայրերը, ռելիեֆային ճեղքերն ու հանքահորերը: Այդ նպատակով կարելի է օգտագործել նաև մետրոպոլիտենը: Որոշակի պաշտպանիչ հատկություններ ունեն նաև ծածկված ապաստարանաճեղքերը, խրամատներն ու առանձին սարքած մառանները, առուները, խանդակները, կարելի է օգտվել բլուրների ու բարձունքների հակառակ լանջերից: Եթե ապաստարանից օգտվելն անհնար է, ապա պայթյունի լուսարձակումը տեսնելիս պետք է անմիջապես պառկել գետնին՝ դեմքով դեպի պայթյունի կողմը: Անհրաժեշտ է հեռու մնալ շենքերից ու այլ շինություններից, որոնք կարող են պայթյունից փլվել: Հարվածային ալիքից վնասվելիս ամենագլխ. միջոցառումը արտաքին արյունահոսության դադարեցումն է, շնչահեղձության ժամանակ օգնություն ցույց տալը, շոկի կանխարգելումը, ոսկրերի կոտրվածքների և փափուկ հյուսվածքների ծավալուն վնասվածքների դեպքում՝ վերջույթների անշարժացումը: Հարվածային ալիքից կարող են առաջանալ վնասվածքներ, հոդախախտումներ, կոտրվածքներ, շնչառության կանգ, շոկ: Մարմնի վերքերի վրա դնում են մանրէազերծած վիրակապեր (տես Անհատական վիրակապական փաթեթ) և այլ միջոցներ: Արյունահոսության ժամանակ դնում են ճնշող վիրակապ, իսկ ուժեղ արյունահոսության դեպքում վերքից վերև դրվում է լարան: Վերջույթների կոտրվածքների ու հոդախախտումների ժամանակ գլխավորը դրանց անշարժացումն է՝ բեկակալով: Այդ ժամանակ պարտադիր է սևեռել կոտրվածքին մոտ գտնվող 2 հոդերը: Ճիշտ իրականացված անշարժացումը նպաստում է հետագա բուժմանը, կանխում նյարդերի ու անոթների, կոտրվածքին մոտ գտնվող հյուսվածքների վնասումն ու շոկի առաջացումը: Ցավը մեղմելու և շոկի առաջացումը կանխելու նպատակով նման դեպքերում ներարկում են ցավազրկող դեղանյութեր, որոնք գտնվում են անհատ. դեղարկղիկի ներակիչ-պարկուճներում: Գիտակցության կորստի, շնչառության կտրուկ թուլացման ու դադարի, շնչահեղձության դեպքերում անհրաժեշտ է շնչառության օրգաններն ազատել օտար մարմիններից, հանել կուլ գնացած լեզուն, կատարել արհեստական շնչառություն «բերան-բերանի» կամ «բերան-քթի» եղանակով: Ժամանակին և ճիշտ կատարված ինքնա- ու փոխօգնությամբ է պայմանավորված տուժածի հետագա վիճակը (տես նաև Առաջին օգնություն): 1-ին բուժօգնությունը ցույց տալու համար տուժածին պետք է հասցնել ԱԲՕՋ (առաջին բուժօգնության ջոկատ):
Լուսային ճառագայթում Մարդու վրա անմիջական ազդեցության դեպքում լուսային ճառագայթումը կարող է առաջացնել տարբեր աստիճանի այրվածքներ, ժամանակավոր կուրություն, աչքի ծանր վնասվածքներ: Լուսային ճառագայթումից կարող է պաշտպանել անթափանց կամ լույսը մասնակիորեն անցկացնող արգելքը՝ տեղանքի ռելիեֆը, անտառը, թփուտները, շենքերը ևն: Լուսային ճառագայթման ազդեցությունը Տուժածի հագուստը բոցավառվելիս անհրաժեշտ է արագ հանգցնել բոցը՝ վրան գցելով խիտ գործվածք, ծածկոց, վերարկու: Երբեմն, երբ մարդու հագուստը բոցավառվում է, նա սարսափած փախչում է, ձգտում է ձեռքերով