են և կանոնակարգվում են հատուկ սկզբունքներով:
Ըստ տեղակայման՝ Դ-ները բաժանվում են քաղաքային և գյուղ., ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ տնտհաշվարկային, բյուջետային, մասնավոր, ըստ ենթակայության՝ ընդհանուր տիպի (քաղաքային և գյուղ.), հիվանդանոցային, միջհիվանդանոցային (1 կամ մի քանի բուժկանխարգելիչ հիմնարկներին մատակարարող) և գերատեսչական:
Բնակչությանը դեղորայքային օգնություն ցույց տալու նպատակով ստեղծված է 1-ին կարգի (ունեն դեղեր պատրաստելու իրավունք) և 2-րդ կարգի (չունեն իրավունք) դեղատնային կետերի ցանց, ինչպես նաև դեղատնային կրպակներ: Քաղաքներում գործում են շուրջօրյա հերթապահ Դ-ներ: Դ. և դեղատնային կրպակներն իրավունք ունեն ձեռք բերել և վաճառել ՀՀ-ում գրանցված դեղերը: Վերջիններս պետք է ունենան հիմն. դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականի:
ԴԵՂԱՐԿՂԻԿՆԵՐ, դեղորայքի, վիրակապ. նյութերի, 1-ին բուժօգնություն, հիմնականում ինքնօգնություն և փոխօգնություն ցույց տալու որոշ միջոցների հավաքակազմ: Օգտագործման պայմաններից և նպատակից կախված՝ լինում են. 1-ին օգնության համապիտանի, մոր և մանկան, տրանսպորտային միջոցների, փրկարար. լաստերի և նավակների, անհատ. Դ. ևն:
Առաջին օգնության համապիտանի Դ. (նկ. 1) նախատեսված են ձեռնարկություններում, կառույցներում, արշավների ժամանակ, դաշտային և տնային պայմաններում 1-ին օգնություն ցույց տալու համար: Դ-ում լինում են ցավամոքիչ դեղանյութեր, ջերմիջեցնող դեղանյութեր, հակաբորբոքային դեղանյութեր, հանգստացնող դեղանյութեր (կատվախոտի թուրմ), խորխաբեր դեղանյութեր, ստամոքսաղիքային ցավերի դեպքում օգտագործվող դեղանյութեր (մահամորմի մզվածք պարունակող հաբեր, նատրիումի հիդրոկարբոնատ), աղիքներում կուտակված գազերը կլանող ակտիվացրած ածուխ, վալիդոլի հաբեր, որոնք սրտի շրջանում ցավերի դեպքում դրվում են լեզվի տակ, ամոնիակի լուծույթ (անուշադրի սպիրտ)՝ ուշագնացության դեպքում շնչելու համար, վերքերի լվացման (կալիումի գերմանգանատի վարդագույն լուծույթ), բերանի և կոկորդի ողողման (բորաթթվի լուծույթ՝ 1 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին կամ կալիումի գերմանգանատի վարդագույն լուծույթ), ճանկռվածքին, քերծվածքին, վերքի եզրերին քսելու (յոդի սպիրտային լուծույթ), մաշկի վարակազերծման և փափկացման (բորավազելին) համար հականեխիչ դեղանյութեր:
Դ-ում, բացի դեղանյութերից, լինում են նաև վիրակապական նյութեր, անհատական վիրակապական փաթեթ, մանրէազերծ բինտ, բամբակ, բակտերիասպան սպեղանիներ, արյունահոսությունը դադարեցնող ռետինե լարան, կոտրվածքների և հոդախախտումների ժամանակ վերջույթներին դրվող բեկակալ, բժշկական ջերմաչափ, դեղ խմելու, աչքը լվանալու փոքրիկ բաժակներ:
Տնային պայմաններում, կախված ընտանիքի անդամների տարիքից ու առողջ. վիճակից, Դ-ում աստիճանաբար հայտնվում են այլ դեղեր և խնամքի առարկաներ: Որպես կանոն, դրանք ձեռք են բերվում բժշկի խորհրդով՝ առանց դեղատոմսի կամ դեղատոմսով:
Մոր և մանկան Դ-ում հիմնականում լինում են կրծքի երեխայի խնամքի անհրաժեշտ իրեր՝ ծծակներ, հոգնա, աչքի կաթոցիկներ, ջերմաչափեր (մարմնի և ջրի), սպունգ, պոլիէթիլենային թաղանթ, թանզիֆ, մանկ. օճառ, հականեխիչ նյութեր (յոդի սպիրտային լուծույթ, կալիումի գերմանգանատ, բորաթթու), վիրակապ. նյութեր (մանրէազերծված բինտ, բամբակ, բակտերիասպան սպեղանիներ, ինչպես նաև վազելինային յուղ՝ փափկացնող միջոց), մանկ. մաշկաքսուք, ցանափոշի ևն:
Տրանսպորտային միջոցների համար նախատեսված Դ-ում (նկ. 2) կան տրանսպորտային պատահարների դեպքում ինքնա- և փոխօգնություն ցույց տալու անհրաժեշտ նյութեր՝ վալիդոլի հաբեր, կալիումի գերմանգանատ, սրվակներով ամոնիակի լուծույթ, յոդի 5 %-անոց սպիրտային լուծույթ, ինչպես նաև բինտ, բամբակ, սպեղանի, 1-ին օգնության վիրակապ. փաթեթ, արյունահոսությունը դադարեցնող լարան:
Փրկարարական լաստերի եվ նավակների Դ. նախատեսված են վթարի դեպքում 1-ին օգնություն ցույց տալու համար: Դրանցում կան վիրակապ. նյութեր, արյունը դադարեցնող լարան, մկրատներ, յոդի 5 %-անոց սպիրտային լուծույթ, վալիդոլի հաբեր, անալգին ամիդոպիրինով և այլ դեղեր ու նյութեր:
Անհատական Դ. АИ-2. նախատեսված է միջուկային և քիմ. զենքից ախտահարման դեպքում ինքնա- և փոխօգնության, ախտահարող գործոնների ազդեցության կանխման կամ նվազեցման, ինչպես նաև վարակիչ հիվանդությունևերի կանխարգելման (տես Բնակչության պաշտպանությունը զանգվածային ոչնչացման զենքից) համար: Այն պարունակում է դեղանյութերի հավաքածու (ցավազրկող, ճառագայթապաշտպան, հակաբակտերիային ևն), որոնք փաթեթավորված են պլաստմասսայե գունավոր տափերում կամ ներարկիչ-պարկուճներում և տեղադրված են պլաստմասսայե նարնջագույն տուփերի բնիկներում, որոնց կափարիչներին նշված է նյութերի տեղադրությունը, իսկ կցված հրահանգում՝ օգտագործման կարգը:
Ցավամոքիչ նյութերը (բնիկ № 1) գտնվում են ներարկիչ-պարկուճներում, որոնք օգտագործում են կոտրվածքներին, տարածուն վերքերին և այրվածքներին ուղեկցող ուժեղ ցավերի ժամանակ՝ շոկից խուսափելու համար:
Ֆոսֆորօրգ. թունավոր նյութերից առաջացած թունավորումները կանխող միջոցներից են (բնիկ № 2) կարմիր տուփի հակաթույնի հաբերը, որոնք, որպես ախտահարումը կանխարգելող միջոց, պետք է ընդունեն սանջոկատայինները (1 հաբից)՝ մինչև ախտահարման օջախ մտնելը: Բնակիչները քաղաքացիական պաշտպանության ազդանշանի դեպքում պետք է ընդունեն 1 հաբ, ախտահարման ախտանշանների դեպքում՝ ևս 1 հաբ (մոտավորապես 5-6 ժ հետո):
Հակաբակտերիային միջոց № 2 (բնիկ № 3). սպիտակ մեծ տուփի հաբերն են, որոնք խորհուրդ է տրվում ընդունել ճառագայթահարումից հետո՝ ստամոքսաղիքային խանգարումներ ի հայտ գալիս (1-ին օրը, 1 ընդունման համար՝ 7 հաբ և հաջորդ 2 օրում 4-ական հաբ):
Ճառագայթապաշտպան միջոց № 1 (բնիկ № 4). մորեգույն 2 տուփերի