օրգանիզմում Ժ-յան դրսևորումների պասսիվ դիտորդը չի եղել: Իր գործունեության սկզբն. փուլերում նա օրգանիզմների ժառանգ. հատկությունների փոփոխությունները կատարել է ընտրության (սելեկցիայի) միջոցով՝ առանձնացնելով օգտակար բույսերն ու կենդանիները: Ավելի ուշ անհրաժեշտ հատկություններով օրգանիզմների ստացման համար բազմազան խաչասերումների միջոցով ստեղծվել են կենդանիների բարձր մթերատու ցեղեր և բույսերի սորտեր: Ժառանգ. նյութի փոփոխություններ (մուտացիաներ) առաջացնելու որոշ գործոնների ունակությունը պարզելով՝ գիտնականներն զգալիորեն ընդլայնել են անհրաժեշտ հատկություններով օրգանիզմների ստացման հնարավորությունները: Բայց առավել նշանակալի առաջընթացն այդ ուղղությամբ կապված է գենետիկական ինժեներիայի հետ, որը, լինելով գենետիկայի բնագավառ, հնարավորություն է տալիս ստանալ ցանկալի հատկություններով օրգանիզմներ: Այսպես՝ ստացվել են միկրոօրգանիզմներ, որոնք մշակում են իրենց ոչ բնորոշ, բայց մարդուն անհրաժեշտ նյութեր (օրինակ՝ աճման հորմոն, ինսուլին ևն): Գենետիկ. ինժեներիայի հաջողությունները նախադրյալներ են ստեղծել ժառանգ. հիվանդությունների նպատակաուղդված կանխման համար:
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ, բնակչության բնական շարժը (ծնելիություն, մահացություն, ամուսնություն, ամուսնալուծություն), սերունդների հերթափոխությունը (վերարտադրություն), ինչպես նաև բնակչության կառուցվածքի (ըստ սեռի, տարիքի, ընտանեկան, սոցիալ., տնտ., ազգային կառուցվածքի և կրոն. պատկանելության) և ըստ տարածքային հատկանիշի տեղաբաշխման փոփոխությունները, միգրացիան:
Յուրաքանչյուր սերնդում՝ 2 սեռերի մարդկանց թվաքանակների համամասնությունը համեմատաբար կայուն է (100 աղջիկ, 105 տղա), սակայն այն փոխվում է սերնդի կյանքի ընթացքում սեռերի միջև կենսունակության տարբերության, ինչպես նաև արտաքին գործոնների (օրինակ՝ միգրացիայի ևն) ազդեցության հետևանքով: Բնակչությունը յուրաքանչյուր պահի կազմված է ցանկացած տարիքի մարդկանցից՝ երեխաներ, երիտասարդներ, հասուն, տարեց մարդիկ, ծերեր: Այն տվյալ պահին ունի յուրահատուկ սեռատարիքային կազմ, ինչով էլ շատ հաճախ պայմանավորված է ծնելիության և մահացության թվաքանակը, քանի որ տղամարդիկ ու կանայք ամուսնանում, սերունդ են տալիս որոշակի տարիքում, իսկ մահացության մակարդակը տարբերվում է ըստ տարիքի ու սեռի:
Ծնելիությունը և մահացությունը կենսբ. երևույթներ են: Սակայն բնակչությունը մարդկանց պարզ գումար չէ, իսկ Ժ.գ.՝ կենսբ. երևույթների՝ ծննդի ու մահվան ոչ պարզ կրկնություն: Ի տարբերություն կենսբ. համակեցությունների, որոնց թվաքանակը կարգավորվում է գոյության պայքարով և շրջակա միջավայրի հանդեպ հարմարվողականության տարբեր ձևերով, մարդիկ իրենց կենսագործունեությամբ միավորված են նյութ. և հոգևոր բարիքների արտադրության ընթացքում առաջացող սոցիալ., այդ թվում նաև ժողովրդագր.՝ հենց մարդկանց «արտադրությանը» առնչվող հարաբերություններով: Բնակչությանը, որպես բարձր կարգի համակեցության, բնորոշ է որոշակի հաս. կառուցվածք, ուստի Ժ.գ. համարվում են սոցիալ. գործընթացներ:
Ժ.գ-ի ուժգնությունն ուղղակի կամ անուղղակի որոշվում է սոցիալտնտ. պայմաններով:
Որպես կանոն, ավելի շատ մարդ է ծնվում, քան մահանում: Ուստի բնակչության ընդհանուր թվաքանակը Երկրի վրա աճում է: Այդ աճի արագությունը հաստատուն չէ: Ժ.գ. տարբեր պատմ. փուլերում ու տարբեր երկրներում տարբեր կերպ են ընթացել: Դարեր շարունակ մարդկությանը բնորոշ են եղել բարձր անկառավարելի ծնելիությունը և չափազանց բարձր մահացությունը, որի հետևանքով բնակչությունը համեմատաբար դանդաղ է աճել: 18-րդ դ. վերջին և 19-րդ դ. սկզբին Եվրոպայում սկսվեց ժողովրդագրական անցում, որը տարբեր երկրներում, պատմ. զարգացման առանձնահատկություններից կախված, տարբեր ձևերով է ընթացել, սակայն, որպես կանոն, սկզբում իջել է մահացության, այնուհետև՝ ծնելիության մակարդակը: Այդ գործընթացն անվանում են ժողովրդագրական հեղափոխություն: 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին տնտեսապես զարգացած եվրոպ. շատ երկրներում նկատելի նվազեցին ծնելիության մակարդակն ու բնակչության աճի տեմպերը, և 20-րդ դ. կեսին ավարտվեց այդ երկրներում ժողովրդագր. անցումը: Ծնելիության նվազումը հանգեցրեց բնակչության ծերացմանը, երբ ընդհանուր աճի դեպքում երեխաների թվաքանակը բնակչության մեջ նվազում է:
2-րդ համաշխարհային պատերազմից հետո առողջապահության զարգացման, համաճարակների դեմ պայքարի կազմակերպման, ինչպես նաև նոր արդյունավետ դեղանյութերի ներդրման շնորհիվ նկատելի նվազեց մահացության մակարդակը Ասիայի, Աֆրիկայի և Լատին. Ամերիկայի երկրներում: Սակայն այդ երկրներում դեռևս պահպանված բազմազավակությունը հանգեցրեց դրանց, ինչպես նաև աշխարհի բնակչության կտրուկ աճի՝ ստանալով «ժողովրդագր. պայթյուն» անվանումը: Մասնագետների գնահատմամբ՝ զարգացող երկրներում ծնելիության մակարդակի նվազումը կավարտվի միայն 21-րդ դ.:
Ժողովրդագր. հեղափոխություն է ապրել նաև ՀՀ բնակչությունը: Այն կատարվել է պատմ. կարճ ժամանակամիջոցում և բոլորովին այլ սոցիալ. պայմաններում: Որպես կանոն՝ տղամարդկանց մահացությունը գերազանցում է կանանց մահացությանը: Տղամարդիկ (միջինը) ավելի ուշ են ամուսնանում, քան կանայք, որոնք, սակայն, շուտ են այրիանում: Ամուսնացածների մահացությունների մակարդակը չամուսնացածներից ու ամուսնալուծվածներից ցածր է: Ժ.գ-ի ուժգնությունը փոխվում է նաև տարիքից կախված: Մահացությունը բարձր է կյանքի 1-ին տարիներին, այնուհետև (10-12 տարեկանում) հասնում է նվազագույնի, որից հետո, աստիճանաբար աճելով, առավելագույնի է հասնում ծերունական տարիքում: Ծնելիությունն առավելագույնի է հասնում 20-24 տարեկանում, այնուհետև սահուն իջնում է զրոյական մակարդակի մոտավորապես 50 տարեկանում: Ուստի սերնդի Ժ.գ-ի ավելի ճիշտ պատկերացում է տալիս տարիքային գործակիցը, որը հաշվում են 1000 նույն սեռի ու տարիքի մարդկանց ընկնող իրադարձությունների թվերով:
Ծնելիության և մահացության կախվածությունը տարիքից ժամանակի ընթացքում փոփոխվում է: Օրինակ՝ անցյալում սերնդի մեծ մասը մահանում էր շատ վաղ, և ծերունական տարիքի հասնում էին քչերը: Այն տարբեր երկրներում, նույնիսկ հաս. տարբեր խավերում ու խմբերում տարբեր է: Սերնդում մանկածնության ժամանակահատվածը 30-35 տարեկանն է, իսկ մահանում են ցանկացած տարիքում:
Այդ ընթացքում Ժ.գ-ի ուժգնությունը կյանքի փոփոխվող պայմանների ազդեցության տակ փոփոխվում է: Ուստի Ժ.գ-ի ուժգնությունը բնութագրում են պայման. ենթադրվող սերնդի ցուցանիշներով: Ծննդյան ու մահվան վերաբերյալ տեղեկությունները ստացվում են դրանք գրանցող համապատասխան կազմակերպություններից՝ Քաղաքաց. կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) բաժիններից, իսկ տարիքային խմբերի թվաքանակի մասին՝ մարդահամարի տվյալներից, ինչպես նաև