Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արևի ճառագայթներից պաշտպանվելու, հետևաբար գերգունակավորման կանխախարգելման, ավելորդ արևայրուկից խուսափելու նպատակով օծանելիքի արտադրությունը թողարկում է հատուկ մաշկաքսուքներ, որոնք պարունակում են պարաամինաբենզոյական թթու: Դրանք քսում են մաշկի բաց մասերին՝ տնից դուրս գալուց առաջ:

Կան նաև տղամարդկանց մաշկը սնուցող և սափրվելու համար նախատեսված մաշկաքսուքներ: Սափրվելու համար օճառային մաշկաքսուքն ավելի լավ է օգտագործել շուտ բորբոքվող մաշկի դեպքում, դրանք օժտված են հակաբորբոքային ազդեցությամբ, նպաստում են քերծվածքների ապաքինմանը և կտրած վերքերի ժամանակ դադարեցնում են արյունահոսությունը: Տես նաև Մազեր, սափրում:

Արտադրվում են նաև դիմափոշու տակ օգտագործվող մաշկաքսուքներ. դրանք հեշտ են ներծծվում և չեն փայլում: Արտադրվում են նաև մազաթափության, գլխի թեփոտման, ճարպահոսության ժամանակ մաշկի սնուցումն ուժեղացնող, ձեռքերի և ոտքերի մաշկը սնուցող մաշկաքսուքներ: Կծու կարմիր պղպեղի թուրմ պարունակող մաշկաքսուքն օգտագործվում է որպես տաքացնող (մարզելույթներից առաջ), ինչպես նաև ներծծող (սալջարդերի ժամանակ) միջոց: Կան նաև գեղազարդիչ Կ-ում օգտագործվող և գուներանգային մաշկաքսուքներ:

Ձեռքի օճառներ և շամպուններ: Ձեռքի օճառները պարունակում են ջրածնավորված բուս. յուղեր (արևածաղկի, բամբակի ևն), սինթետիկ ճարպաթթուներ՝ բուրավետ նյութերի և ներկանյութերի ավելացմամբ: Ձեռքի օճառներում պարունակվում է 78-80% ճարպաթթու, ազատ հիմքը կազմում է 0,05%, իսկ մանկ. օճառում՝ 0,024%: Մաշկին օճառ քսելիս ազատ հիմքը ճարպազրկում է մաշկը և մի շարք դեպքերում կարող է առաջացնել չափից ավելի չորություն ու գրգռվածություն: Հիմքի ազդեցությունը նվազեցնելու համար շատ օճառներ պարունակում են մաշկը փափկացնող նյութեր (լանոլին, սպերմացետ ևն): Դրանք, այսպես կոչված, գերճարպայնացված օճառներն են, որոնք օգտագործվում են չոր մաշկը լվանալու կամ գերչորացումը կանխելու համար, երբ, աշխատանքի բնույթից կախված, անհրաժեշտ է հաճախակի լվացվել (տես Մաշկ, խնամքը): Արտադրում են նաև բուժիչ (հակաբորբոքային, վարակազերծող ևն) ազդեցությամբ օժտված հատուկ օճառներ, որոնք օգտագործվում են ճարպահոսության, թեփատու որքինի, պզուկների և մաշկի այլ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև ճարպոտ մաշկի դեպքում՝ միայն բժշկի հանձնարարականով:

Բարձրորակ ճարպահումքից պատրաստված շամպունների բաղադրության մեջ, բացի օճառից, մտնում են սպիրտ, ջուր, գերչակի ձեթ և տարբեր ակտիվ նյութեր (դեղաբույսեր, վիտամիններ ևն): Շամպուններն առատ փրփուր են առաջացնում և օժտված են լավ լվացող հատկությամբ, բայց գլուխը լվանալիս հարկավոր է հաշվի առնել այդ շամպունների նշանակությունը: Արտադրվում են շամպուններ նաև ճարպոտ, չոր և բնականոն մազերի համար: Չոր մազերը նույնիսկ հատուկ շամպունով հաճախակի լվանալն անցանկալի է, ավելի լավ է օգտվել նաև այլ եղանակներից (տես Մազեր, խնամքը): Կան հատուկ նշանակության (օրինակ՝ մանուկների համար), երեխայի աչքերը և նուրբ մաշկը չգրգռող շամպուններ: Բարձր վարակազերծող հատկություններով աչքի է ընկնում հեքսաքլորոֆեն պարունակող շամպունը: Արտադրվում են մազերին տարբեր երանգներ տվող (գունաբացող, երանգավորող) կոսմետիկ. շամպուններ, ինչպես նաև փրփրող շամպուններ (օգտագործվում են լոգանք ընդունելիս):

Արտադրում են նաև նոր անվանումներով մաշկաքսուքներ, լոսյոններ ևն, որոնք օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել կոսմետոլոգի հետ:

Կոսմետիկական (գեղազարդիչ) վիրաբուժության՝ որպես ինքնուրույն ճյուղի զարգացման համար հիմք է ծառայել պլաստիկ. վիրաբուժությունը, որը վաղուց մշակել է հյուսվածքների փոխպատվաստմամբ հյուսվածքային խոշոր թերությունների վերացման, վնասվածքների, զարգացման արատների ժամանակ մարմնի բնական ձևի վերականգնման մի շարք մեթոդներ: Կոսմետիկ. վիրահատությունները կատարում են բացարձակ ցուցումների ժամանակ, երբ կոսմետիկ. թերությունները կամ հյուսվածքների ձևափոխումները շատ ցայտուն են արտահայտված և իրենց վրա են սևեռում շրջապատող մարդկանց ուշադրությունը՝ տառապանք պատճառելով հիվանդին, կամ խանգարում են ֆիզիոլոգ. ֆունկցիաները (օրինակ՝ շնչառությունը) և հաճախ հանգեցնում մարդու սոցիալ. ակտիվության սահմանափակման: Սակայն պետք է իմանալ, որ հիվանդը, որը ցանկանում է քթի, ականջախեցիների ձևը փոխել, ոչ միշտ է կարողանում գնահատել այդ փոփոխությունների կոսմետիկ. հետևանքները: Օրինակ՝ երկար դեմքի դեպքում երկար քթի կարճացումը կարող է խախտել դեմքի համաչափությունը և փոխել մարդու արտաքինի ներդաշնակությունը: Յուրաքանչյուր դեպքում կոսմետոլոգը հարցը լուծում է անհատականորեն՝ հոգալով հիվանդի դեմքի առանձին մասերի հարաբերակցությունը պահպանելու մասին, հաշվի առնելով նրա առողջ. վիճակը, ուստի պետք է հետևել մասնագետի խորհրդին:

Քթի շրջանի վիրահատություններն ավելի լավ է կատարել 18-20 տարեկանից հետո, երբ ավարտվում է գանգոսկրերի աճումը, որպեսզի դեմքի համաչափությունը չխախտվի: Դա կարևոր է նաև դեմքի վրա հյուսվածքների փոխպատվաստման վիրահատության ժամանակ, քանի որ փոխպատվաստած հյուսվածքները չեն աճում երեխայի աճին համընթաց և, հետևաբար, որոշ ժամանակ անց չեն կատարում իրենց ֆունկցիան: Դա խեղանդամող ձևախախտումներին չի վերաբերում, և միջամտության ժամկետները յուրաքանչյուր դեպքում որոշում է բժիշկը:

Կոսմետիկ. վիրահատությունների մեթոդները մշակվում են հատուկ մանրակրկիտությամբ, որպեսզի վիրահատության հետքը հասնի նվազագույնի: Այսպիսով՝ մաշկի կտրվածքները (քիչ նկատելի դարձնելու նպատակով) կատարվում են բնական ծալքերի և ակոսների ուղղությամբ: Մաշկի վրայի կարերը սովորաբար դրվում են ձիու մազով կամ սինթետիկ բարակ թելերով, կենսբ. սոսնձով: Դրվում են նաև ներմաշկային կարեր, հնարավորության դեպքում հյուսվածքների կտրվածքը կատարվում է բերանի կամ քթի խոռոչի լորձաթաղանթի կողմից, որպեսզի մաշկը չվնասվի: Այս բոլորի շնորհիվ հետվիրահատ. սպիները դառնում են աննկատ:

Առավել մշակված են դեմքի կոսմետիկ. վիրահատությունները, որոնք կատարվում են վնասվածքների, այդ թվում՝ այրվածքների, դեմքի կմախքի զարգացման բնածին արատների, առանձին հիվանդությունների, մաշկի մեջ օտար մարմինների ներթափանցման հետևանքով առաջացած թերությունների ժամանակ:

Դեմքի կոսմետիկ. վիրահատությունները կատարվում են հոնքերի թերությունները վերացնելու (մազածածկ մաշկով փոխպատվաստելու ճանապարհով) և ձևը շտկելու, կոպերի արտաշրջման, վերին շրթունքի լորձաթաղանթի ավելցուկի (այսպես կոչված՝ կրկնակի շրթունք), շրթունքների արտաշրջման, բերանի ճեղքի ձևախախտման, շրթունքների բնածին չսերտաճման հետևանքների վերացման (շրթունքների և քիմքի չսերտաճման դեպքում առաջնային վիրահատությունը կատարում են երեխայի ծնվելուց հետո՝ 1-ին մի քանի օրվա ընթացքում