Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարժությունները և դիմել բժշկի: Ընդմիջումից հետո, բժշկի թույլտվությամբ, կոփումը պետք է սկսել ելակետային փուլից:

Մերսումն ու մարմնամարզությունը նպաստում են օրգանիզմի բոլոր օրգանների ու համակարգերի զարգացմանը, ողնաշարի և մկանների ճիշտ ձևավորմանը: Վարժությունների համալիրին և մերսման եղանակներին կարելի է ծանոթանալ պոլիկլինիկայում՝ տեղամասային բժշկի կամ բուժքրոջ օգնությամբ: Մերսումն ու մարմնամարզությունը սովորաբար սկսում են 1,5-2 ամսականից: Սենյակը