Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և վիտամին C-ի հետ ամրացնում են արյունատար անոթների պատերը: Պարունակելով մեծ քանակությամբ հեղուկներ՝ Հ. արագ են փչանում: Վերամշակված Հ-ում (մուրաբաներ, կոմպոտներ, չրեր ևն) կենսաբանորեն արժեքավոր նյութերի հիմնականում վիտամինների) պարունայությունը մի փոքր նվազում է: Հ-ի արժեքավոր հատկություններն առավելագույնս պահպանվում են արագ սառեցման և հատուկ չորացման պայմաններում:

ՀԱՐԱՏԱՄՆԱԲՈՐԲ, պարօդոնտիտ, ատամը շրջապատող հյուսվածքների (պարօդոնտի) քրոնիկ. հիվանդություն: Հիվանդանում են հիմնականում հասուն և տարեց մարդիկ, երբեմն նաև երիտասարդներն ու երեխաները: Հ. առավել հաճախ բնորոշ է հյուսիսում երկարատև ապրող մարդկանց, որոնք չեն ստանում բավարար քանակով մրգեր և բանջարեղեն (C և P վիտամիններ): Հիվանդության առաջացմանն առավելապես նպաստում են հարատամնայիև հյուսվածքների բորբոքումը, դրանց անոթների և նյարդերի փոփոխությունները, քայքայված ատամները հեռացնելուց հետո մնացած ատամների գերբեռնվածությունը (ծամելիս), ինչպես նաև ատամի քարերը:

Հ-ի ժամանակ աստիճանաբար ներծծվում է փոսիկների ոսկրային հյուսվածքը, ատամներն սկսում են շարժվել: Դա կարող է տեղի ունենալ 1 կամ մի քանի ատամների շրջանում: Հիվանդությունը սովորաբար սկսզվում է աննկատ, երբեմն լնդերի շրջանում հիվանդներն զգում են այրոց, քոր և անոթազարկ: Այնուհետև ատամի վզիկը մերկանում է, երբեմն լնդերը թեթևակի այտուցվում են, ատամները մաքրելիս և կոշտ սնունդ ընդունելիս՝ արյունահոսում: Ժամանակին չբուժելիս սկսվում է լնդերի բորբոքում (տես Բերանաբորբ), լնդային եզրի տակից արտադրվում է թարախ, ատամների արմատներն ավելի են մերկանում, և արտաքուստ առողջ թվացող ատամները շարժվում են ու թափվում:

Բուժումը համալիր է և խիստ անհատ., ընդգրկում է ատամների քարերի հեռացումը, լնդերի բուժումը, ատամների պրոթեզների կիրառումը: Խորհուրդ չի տրվում առանց բժշկի նշանակման օգտագործել որևէ դեղանյութ, հարկավոր է խուսափել հատկապես այրող միջոցներից: Պետք է կանոնավոր և մանրակրկիտ մաքրել ատամները, լնդերն արյունահոսելիս՝ բժշկի խորհրդով ամեն օր բերանի խոռոչը ողողել կանաչ թեյով կամ կաղնու արմատի թուրմով (2 թեյի գդալ արմատը 1 բաժակ եռջրով թրմել 20-30 ր, այնուհետև թանզիֆով քամել):

Հ. քրոնիկ. հիվանդություն է, բայց ժամանակին սկսած բուժումը սովորաբար երկար ժամանակով կասեցնում է դրա խորացումը:

Կանխարգելման մեջ կարևոր է սննդի բնույթը, կոշտ սնունդը նպաստում է լնդերի բնական մերսմանը, ատամներից փափուկ նստվածքի հեռացմանը: Օգտակար են վիտամիններ պարունակող թարմ մրգերը կամ բանջարեղենը (գազար, խնձոր, սև հաղարջ ևն), հիվանդ ատամների ժամանակին պրոթեզավորումը և մնացած ատամների բեռնաթափումը: Ատամները մաքրելիս հարկավոր է 3-5 ր լնդերը լավ մերսել մատներով՝ վերև և ներքև շարժումներով, վերջում բերանը ողողել ջրով կամ երիցուկի թուրմով:

ՀԱՐԱՐԳԱՆԴԱԲՈՐԲ. պարամետրիտ, արգանդը շրջապատող բջջանքի բորբոքում: Առաջացմանն ավելի հաճախ նպաստում են վիժումների կամ ծննդաբերության ժամանակ առաջացած վնասվածքները, ինչպես նաև բորբոքային գործընթացները:

Հիվանդածին մանրէները թափանցում են արգանդը շրջապատող փուխր բջջանք: Հիվանդությունը բնորոշվում է ջերմաստիճանի նշանակալի բարձրացմամբ (38° C և ավելի), որովայնի ստորին հատվածի սուր ցավերով: Սուր Հ. պահանջում է անհապաղ բժշկ. միջամտություն, քանի որ բորբոքումների հետագա խորացումը կարող է թարախակույտի առաջացման (թարախային Հ.), հարևան օրգանների ու հյուսվածքների վրա դրա տարածման և նույնիսկ արյան վարակման պատճառ դառնալ: Անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ և խստորեն կատարել բժշկի նշանակումները: Սուր բորբոքումը կարող է անցնել քրոնիկի՝ պարբերական սրացումներով: Քանի որ Հ. ավելի հաճախ կապված է արտահիվանդանոցային արհեստ. վիժումների հետ, որոնք կատարվել են վիրաբուժ. միջամտության կանոնները չպահպանելով, ուստի հղիությունն ընդհատելու անհրաժեշտության դեպքում հարկավոր է դիմել միայն բժիշկ-գինեկոլոգի:

ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ, տես Ալկոհոլամոլություն հոդվածում:

ՀԱՐԲՈՒԽ, քթաբորբ, ռինիտ, քթի լորձաթաղանթի բորբոքում: Սովորաբար առաջանում է տարբեր մանրէներով և վիրուսներով ախտահարվելիս: Առաջացմանը նպաստում են մրսածությունը, օդի խիստ փոշոտվածությունն ու աղտոտվածությունը: Բացի այդ, Հ. հաճախ վարակիչ հիվանդությունների (գրիպ, դիֆթերիա, կարմրուկ ևն) ախտանշան է:

Հիվանդության սկզբում, լորձաթաղանթի այտուցվածության հետևանքով քթի խոռոչում կամ կոկորդում առաջանում է այրոցի և չորության զգացում: Մի քանի օր անց քթից սկսում է առատ լորձաջրային արտադրություն: Նման դեպքերում թեկուզ ընդհանուր վիճակը քիչ է փոխվում, ջերմաստիճանը բնականոն է կամ աննշան բարձրացած (37-37,5° C), այնուամենայնիվ, առաջանում է ծանրության զգացում գլխում, նվազում է աշխատունակությունը, դժվարանում քթային շնչառությունը, երբեմն, աչքի լորձաթաղանթի բորբոքման հետևանքով, լինում է արցունքահոսություն, թուլանում է հոտառությունը: Հատկապես ծանր է ընթանում կրծքի երեխաների Հ.: Նրանց քթանցքերը շատ նեղ են, և դրա համար լորձաթաղանթի նույնիսկ չնչին ուռածությունը