Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բուժման անհրաժեշտ տարրերն են: Նման իրադրություններում օգտագործվող միևնույն դեղանյութն ավելի արդյունավետ է, եթե նշանակում է հեղինակություն վայելող բժիշկը: Եթե Հ. չի վստահում բժշկին, համառորեն ձգտում է ախտորոշիչ հետազոտությունների և բուժ. մեթոդների կիրառման, որոնց մասին լսել է միայն, ապա վտանգում է իր առողջությունը, որովհետև նա չի կարող ճիշտ որոշել՝ իրեն ցուցված է, թե հակացուցված տվյալ ախտորոշիչ հետազոտությունը կամ բուժարարողությունը:

Երբեմն դժվար է Հ-ին հետ պահել վերջին նորույթի դեղանյութերի օգտագործման գայթակղությունից, օգտվելու մամուլում գովազդվող, բժշկության հետ կապ չունեցող բժշկ. խորհուրդներից: Ուստի ընդհանուր բնույթի բժշկ. հարցերի ճիշտ պատասխանը կարելի է ստանալ միայն բժշկ. գրականությունից, իսկ ստույգ բժշկ. խորհուրդներ՝ բուժող բժշկից:

ՀԻՎԱՆԴԱՆՈՑ, բնակչությանը որակյալ և մասնագիտացված բժշկ. օգնություն ցույց տվող հիմնարկ: Բժշկ. օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են Հ-ային (երբ անհրաժեշտ է բժշկ. միջոցառումների համալիր կիրառում՝ ախտորոշում, բուժում, տևական հսկողություն ու հատուկ խնամք) և արտահիվանդանոցային՝ պոլիկլինիկային (երբ դրա իրականացման համար չեն պահանջվում Հ-ային պայմաններ) ձևերով: Հ-ում կիրառվում է նաև միայն ցերեկային Հ-ային (ստացիոնար) բուժում: Ըստ ֆունկցիայի և վարչ. ենթակայության՝ Հ-ները լինում են հանրապետ., քաղաքային, տարածաշրջանային, մարզային և տեղամասային: Ըստ պրոֆիլի՝ տարբերում են բազմապրոֆիլային, որոնք ունեն տարբեր հիվանդությունների բուժման բաժանմունքներ, և մասնագիտացված՝ տվյալ պրոֆիլով բուժօգնություն ցույց տվող կենտրոններ (տուբերկուլոզային, վարակիչ, հոգեբուժ., ակնաբուժ. ևն): Մանկ. Հ-ները նույնպես լինում են բազմապրոֆիլ և մասնագիտացված: Շտապ բժշկ. օգնության Հ. ցույց է տալիս անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն: Կլինիկական են այն Հ-ները, որոնք բարձրագույն բժշկ. ուս. հաստատությունների կամ ԳՀԻ-ների ուս. հենակետ են: Հ-ային օգնության զարգացման հիմն, ուղղությունը խոշոր բազմապրոֆիլ Հ-ների և մասնագիտացված կենտրոնների ստեղծումն է, որը թույլ է տալիս լավագույնս օգտագործել գիտատեխ. առաջընթացի նվաճումները, մասնագետների գիտելիքները բուժախտորոշիչ սարքավորումները: Կան նաև վերականգնող բուժօգնություն իրականացնող Հ-ներ (բաժանմունքներ), որտեղ ամրապնդում են Հ-ային բուժման արդյունքները և հիվանդին արագ վերադարձնում աշխատանքային և հաս. գործունեության (տես Վերականգնում): Հ-ի կազմում կան ընդունարան (որտեղ բժիշկը զննում է հիվանդին, ձևակերպում բժշկ. փաստաթղթերը, իրականացվում են անհրաժեշտ սանհիգիենային միջոցառումներ), բուժ. բաժանմունքներ (վիրաբուժ., ներքին հիվանդությունների ևն), բուժախտորոշիչ բաժանմունքներ և կաբինետներ (ռենտգեն, ֆիզիոթերապիայի ևն), լաբորատորիաներ, դեղատուն, խոհանոց, լվացքատուն ևն: Հ. ղեկավարում է գլխ. բժիշկը (տնօրենը): Բուժսպասարկող անձնակազմի թիվը պայմանավորված է Հ-ի մահճակալների թվով: Հ-ի ուղեգիր տրվում է այն հիվանդներին, որոնց վիճակը պահանջում է շուրջօրյա կանոնավոր բժշկ. հսկողություն և բուժման ու ախտորոշման առավել բարդ մեթոդների կիրառում: Հ-ային բուժման ուղեգիր (պլանային հոսպիտալացման դեպքում) տալիս է ամբուլատոր-պոլիկլինիկայի, անհետաձգելի դեպքերում (արտապլանային)՝ շտապ բժշկ. օգնության բժիշկը (տես Հոսպիտալացում): Հիվանդի անձամբ Հ. դիմելու (ցերեկային ժամերին) դեպքում հոսպիտալացման հարցը որոշում է ընդունարանի բժիշկը (գիշերային ժամերին՝ պատասխանատու հերթապահ բժիշկը): Հ-ում թույլատրվում է օգտվել անձն. սպիտակեղենից, հագուստից ու կոշիկներից: Հ-ում բուժման հաջողությունը կախված է նաև հիվանդի ու նրա հարազատների վարքագծից (պետք է հետևեն բժշկի նշանակումներին, խորհուրդներին, նշանակված սննդակարգին, ինչպես նաև Հ-ային ռեժիմին)՝ համոզված լինելով, որ բուժման համար կարվի առավելագույնը:

Հ-ից դուրս գրվելուց հետո բուժման ընթացքը, որպես կանոն, չի ավարտվում, ուստի հիվանդը պետք է կատարի տրված խորհուրդները, ժամանակին հաճախի պոլիկլինիկա՝