Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նաև բաց կոտրվածքների ժամանակ տրանսպորտային Ա. կանխում է վարակի արագ տարածումը, ջերմային ծանր այրվածքների (հատկապես վերջույթների) ժամանակ նպաստում այրվածքային հիվանդության համեմատաբար թեթև ընթացքին: Տրանսպորտային Ա. վնասվածքային շոկի կանխարգելման հիմն. միջոցառումներից է:

Դեպքի վայրում, ժամանակավոր Ա-ման նպատակով, օգտագործում են առավելապես մետաղաձողից և տարբեր պինդ նյութերից կիսախողովակի ձևով պատրաստած բեկակալներ, որոնք կապվում են մարմնի վնասված մասին: Բեկակալ դնելը վերջույթների տրանսպորտային Ա-ման հիմն. ձևն է:

Պատրաստի տրանսպորտային բեկակալներն ըստ կառուցվածքի լինում են բարդ և հասարակ՝ մետաղալարերից կամ նրբատախտակից պատրաստված, իսկ գործարանային բեկակալներն օգտագործվում են բացառապես բուժաշխատողների (շտապ բժշկ. օգնության անձնակազմը և այլք) կողմից: Մնացած դեպքերում պետք է լինում օգտագործել հանպատրաստից սարքած բեկակալներ (նրբատախտակի ձողից, պինդ ստվարաթղթից, տախտակի բարակ կտորներից, գավազանից, ճիպոտների խրձից) (նկ. 5): Հարմար միջոցների բացակայության դեպքում վնասված ձեռքը գլխաշորով կամ հագուստի ծայրով ամրացնում են մարմնին, իսկ վնասված ոտքը՝ կապում առողջին: Բինտի փոխարեն կարելի է օգտագործել սրբիչ, որևէ գործվածք:

Տրանսպորտային Ա. կատարում են որքան հնարավոր է արագ. բեկակալը, որպես կանոն, դնում են հագուստի և կոշիկի վրայից, քանի որ հագուստը հանելիս տուժածին կարող է լրացուցիչ վնասվածք պատճառել: Բեկակալը փաթաթում են բամբակով կամ որևէ փափուկ գործվածքով: Մարմնի մերկացրած մակերևույթին բեկակալ դնելիս, պառկելահարուկներից խուսափելու համար, ոսկրային ցցվածքները (կոճերը, ոսկրաթմբիկները) պետք է պաշտպանել թանզիֆե կամ բամբակե տակդիրով: Վերքերի առկայության դեպքում սկզբում դրանց վրա պետք է դնել մանրէազերծած վիրակապ (հագուստն այդ հատվածում հարկավոր է կտրել) և դրանից հետո միայն իրականացնել Ա.: Եթե անհրաժեշտություն է առաջանում վերքից արյունահոսությունը դադարեցնող լարան օգտագործել, ապա այն պետք է դնել մինչև բեկակալավորումը: Այսպիսի դեպքերում վերքի վրա վիրակապ չի դրվում, լարանի տակ դրվում է գրություն, որտեղ նշվում է այն դնելու ժամանակը:

Չի թույլատրվում վերջույթն առանձին բինտերով ամուր ձգել, դա կարող է առաջացնել արյան շրջանառության խանգարում: Թմրածությունը, «մրջյունների սորալու» զգացումը, մատների կապտությունը վկայում են արյան անոթների ճնշվածության և արյան շրջանառության խանգարման մասին: Նման դեպքերում ճնշված հատվածներում բինտը պետք է կտրել կամ փոխել, իսկ բեկակալը՝ նորից դնել: Ցուրտ եղանակին ծայրանդամի սառեցումից կամ ցրտահարությունից խուսափելու համար այն տաք ծածկել:

Առավել տարածված սխալը Ա. չապահովող կարճ բեկակալի օգտագործումն է. բեկակալը պետք է ընդգրկի այն 2 հոդերը, որոնց միջև ոսկրը կոտրվել է: Բեկակալը վնասված ծայրանդամին թույլ դնելիս կոտրվածքի տեղը չի ամրանում, տեղախախտվում է՝ առաջացնելով լրացուցիչ վնասվածք:

Գլխի եվ պարանոցի տրանսպորտային Ա. ցուցված է գանգի բոլոր վնասվածքների, գլխուղեղի ծանր ցնցումների (տես Գանգագլխուղեղային վնասվածք), պարանոցային ողների կոտրվածքների և փափուկ հյուսվածքների տարածուն վնասվածքների ժամանակ:

Ստորին ծնոտն անշարժացնում են բամբակով փաթաթած ամուր առարկայի օգնությամբ, որը տեղավորում են կզակի տակ և բինտով ամրացնում գլխին, նպատակահարմար է դնել պարսետաձև կապ (նկ. 1): Պարանոցի Ա-ման համար օգտագործում են ստվարաթղթե կամ բամբակաթանզիֆային օձիք (նկ. 2,ա և բ):

Վերին վերջույթի վնասման ժամանակ կարելի է այն գլխաշորով կախ տալ կամ կապել մարմնին (նկ. 3): Բազկոսկրը կոտրվելիս բեկակալը դնում են ձեռնաթաթից մինչև հակառակ կողմի թիակը, իսկ արմնկային հոդն ամրացնում են ծալած (մինչև 90°) վիճակում, որը հեշտությամբ