Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շաղկապենին քիչ է փոփոխվում, արտադրությունը քիչ է: Հիվանդության ընթացքը երկարատև է, համառ, ապաքինումը հաճախ փոխարինվում է սրացմամբ:

Քրոնիկ. Շ-ի բուժումը պետք է սկսել առաջացման պատճառների վերացմամբ: Աչքի տեսող. թերությունը շտկվում է ակնոցով: Տեսող. աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր 30 ր մեկ աչքերը պետք է 5-10 ր հանգստացնել: Լավ արդյունք են տալիս բժշկի նշանակած տարբեր ցավազրկող դեդանյութերը՝ կաթիլների ձևտվ:

Կանխարգելումը վարակիչ սուր Շ-ի ժամանակ վարակը փոխանցվում է թարախային արտադրությամբ կեղտոտված առարկաներով (անկողնային պարագաներ, սրբիչ, թաշկինակ): Հաճախ վարակը տարածվում է հիվանդ աչքից առողջին՝ ձեռքերի միջոցով: Ուստի խիստ կարևոր է անձն. հիգիենայի կանոնների պահպանումը: Կանխարգելման համար կարևոր է օդի մաքրությունը, աշխատանքի բնականոն լուսավորությունը:

Տեսողության խանգարման դեպքում ժամանակին դիմել բժշկի՝ ակնոց նշանակելու համար:

ՇԱՐԺՈՒՄՆԵՐ օրգանիզմի, կենսագործունեության դրսևորումներից, որն ապահովում է շրջակա միջավայրի հետ ակտիվ փոխազդեցության հնարավորությունը: Կենդ. աշխարհի էվոլյուցիայի ընթացքում Շ. մշտապես կատարելագործվում են: Դրանք ամենաբարձր զարգացման են հասնում մարդու աշխատանքային գործունեության ընթացքում: Գլխուղեղի գործունեության բարձրագույն դրսևորումների ողջ բազմազանությունն ի վերջո միշտ հանգում է մեկ երևույթի՝ մկանային շարժմանը: Շատ կենդանիների և մարդու օրգանիզմում կատարվող Շ. կմախքային մկանների կծկման արդյունք են, որով ապահովվում է մարմնի կեցվածքը, նրա առանձին հատվածների կամ ամբողջ մարմնի տեղափոխությունը տարածության մեջ:

Շ. դասակարգելիս հաշվի են առնվում մարմնի մասերի դիրքի փոփոխությունների բնույթը (ծալում, տարածում ևն), ֆունկցիոնալ նշանակությունը (կողնորոշման, պաշտպան, ևն) կամ նրանց մեխ. հատկությունները (օրինակ՝ պտտական):

Մարդու Շ. հսկվում են կենտր. նյարդային համակարգի կողմից, որը կարգավորում է համապատասխան օրգանների գործունեությունը ցանկացած աշխատանք կատարելու համար, և դա իրականացվում է հաջորդական մկանային կծկումների միջոցով: Շարժող ակտիվության նշված ձևը կոչվում է կամային կամ գիտակցական Շ., իսկ մկանախմբերի համաձայնեցված գործունեությունը շարժող. գործողության իրականացման դեպքում՝ Շ-ի համաձայնեցում (կոորդինացում): Վերջինը մարդու ճարպկության, ուժի, արագության, տոկունության պարտադիր պայման է:

Շարժող. հակազդեցությունները լինում են պարզ (օրինակ՝ ձեռքի արագ հետ քաշումը տաք առարկային դիպչելիս) և բարդ՝ Շ-ի հաջորդական շարքով, որոնք ուղղված են որոշակի շարժող. գործողության կատարմանը: Օրինակ՝ տեղաշարժումները (լոկոմոցիաներ)՝ կմախքամկանային համակարգի Շ., որոնք ապահովում են մարմնի տեղափոխությունը տարածության մեջ (քայլք, վազք, լող, ցատկումներ ևն): Առավել բարդ են, այսպես կոչված, հատուկ Շ.՝ աշխատանքային, մարզ., պարային:

Կամային շարժող. հակազդեցությունների ձևավորմանը, կարգավորմանը և կատարմանը, որը բարդ, բազմաստիճան գործընթաց է, մասնակցում են նյարդային համակարգի բոլոր մակարդակները (ողնուղեղ, գլխուղեղի տարբեր գոյացություններ, ծայրամասային նյարդեր), ինչպես նաև հենաշարժ. ապարատը՝ կամային շարժումների անմիջական կատարողը:

Հենաշարժ. ապարատը կազմում են կմախքի ոսկրերը՝ հոդերի հետ միասին, կապանները և մկանները՝ ջլերի հետ, որոնք, բացի Շ-ից, ապահովում են օրգանիզմի հենարանային ֆունկցիան՝ հնարավորություն տալով նրան հուսալիորեն հենվել գետնին, հատակին՝ դիմանալով սեփական մարմնի ծանրությանը: Ոսկրերն ու հոդերը Շ-ին պասսիվ են մասնակցում՝ ենթարկվելով մկանների ազդեցությանը, բայց կարևոր դեր են կատարում հենարանային ֆունկցիայի իրականացման գործում: Ոսկրերի որոշակի ձևն ու կազմությունը նրանց տալիս են մեծ ամրություն, որի պահեստային քանակը զգալիորեն գերազանցում է հենաշարժ. ապարատի առօրյա աշխատանքում հնարավոր ծանրաբեռնվածությանը: Օրինակ՝ մարդու մեծ ոլոքային ոսկրը սեղմվելիս կարող է դիմանալ ավելի քան 1 տ բեռնվածության, իսկ ձգման ամրությունը գրեթե չի զիջում չուգունին: Ամրության մեծ պաշար ունեն նաև հոդերի կապաններն ու աճառները:

Շ. դրսևորվում են հոդերի դիրքի փոփոխության ձևով՝ կմախքային մկանների կծկման ազդեցությամբ (որոնք յուրաքանչյուր հոդի համար կարծես շարժիչ են ծառայում) կամ իրականանում են առանց ոսկրահոդային ապարատի մասնակցության՝ միայն մկաններով (օրինակ՝ դիմախաղի Շ., կոպերի փակում և բացում, լեզվի Շ. ևն): Կմախքային մկաններն իրականացնում են ինչպես անշարժ (մարմինը սևեռելով որոշակի դիրքում), այնպես էլ շարժուն գործունեություն՝ ապահովելով մարմնի տեղափոխությունը տարածության մեջ և նրա առանձին մասերինը՝ մեկը մյուսի նկատմամբ: Մկանային գործունեության 2 ձևն էլ սերտորեն փոխկապված են: Հոդի դիրքը, որպես կանոն, փոխվում է մի քանի ուղղությամբ, այդ թվում հակառակ գործողության մկանների միջոցով: Այն վիճակը, երբ հոդի բոլոր մկանները գտնվում են հավասարաչափ թուլացած վիճակում և չեն առաջացնում Շ., կոչվում է ֆիզիոլոգիական հանգիստ, իսկ հոդի դիրքը՝ ֆիզիոլոգ. միջին դիրք: Հոդի բարդ Շ. կատարվում են մկանների համաձայնեցված միաժամանակյա կամ հաջորդական կծկումով: Համաձայնեցվածությունն անհրաժեշտ է հատկապես այնպիսի շարժող. գործողությունների կատարման համար, որոնցում մասնակցում են շատ հոդեր (օրինակ՝ դահուկավազք, լող):

Շ-ի համաձայնեցման մեխանիզմների մասին ժամանակակից պատկերացմամբ մկանները ոչ միայն կատարող. շարժող. ապարատ են, այլև յուրահատուկ զգայության օրգան: Մկանային իլիկում և ջլերում կան հատուկ նյարդային վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ազդակներ են ուղարկում կենտր. նյարդային համակարգի տարբեր մակարդակներում գտնվող բջիջներին: Նշված համակարգի և մկանների միջև ստեղծվում է փակ շրջան. կենտր. նյարդային համակարգի տարբեր գոյացություններից շարժող. նյարդերով գնացող ազդակներն առաջացնում են մկանների կծկում, իսկ մկանների ընկալիչներով ուղարկվող ազդակներն ինֆորմացիա են հաղորդում կենտր. նյարդային համակարգ՝ Շ-ի յուրաքանչյուր տարրի և պահի մասին: Կապերի շրջանային համակարգն ապահովում է Շ-ի ճշգրիտ կառավարումն ու նրանց համաձայնեցումը:

Չնայած Շ-ի իրականացման ժամանակ կմախքային մկանների կառավարմանը մասնակցում են կենտր. նյարդային համակարգի տարբեր բաժիններ, սակայն նրանց փոխներգործության ապահովման և շարժող. հակազդեցության նպատակադրման գործում կարևոր դեր ունի գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևը՝ հատկապես բարդ Շ-ի կատարման ժամանակ: Մեծ կիսագնդերի կեղևում շարժող. և զգայական գոտիներն առաջացնում են միասնական համակարգ, և յուրաքանչյուր մկանային խմբին համապատասխանում է այդ