Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առողջարանաառողջավայրային օգնությունն առողջապահության համակարգի կարևոր օղակ է:

Առողջավայրային բուժումը հիմնականում ուղղված է օրգանիզմի պաշտպան. ուժերի կենտրոնացմանը, շրջապատող միջավայրի անբարենպաստ գործոնների հանդեպ նրա կայունության բարձրացմանը:

Բացի բալնեոթերապիայից (ջերմուկաբուժության), ցեխաբուժությունից և կլիմայաբուժությունից, բուժ. համալիրում ընդգրկում են ֆիզիոթերապևտիկ. բուժարարողություններ, բուժական ֆիզկուլտուրա և բուժական սնունդ, հազվադեպ՝ նաև դեղորայք: Տվյալ դեպքում կարևոր նշանակություն ունի առողջարանաառողջավայրային բուժման ճիշտ ընտրությունը, որն իրականացվում է խիստ ցուցումներով:

Ա-ում բուժկանխարգելիչ հիմն. հիմնարկն առողջարանն է, որն ապահովում է հիվանդի բուժումը, սնունդը ևն:

Հայաստանում բուժիչ ջրերի վերաբերյալ ամենավաղ տեղեկությունը տվել է 18-րդ դ. պատմիչ Ստեւիանոս Օրբելյանը (Ջերմուկի հանքային աղբյուրների մասին), իսկ 19-րդ դ. Ղևոնդ Ալիշանը տեղեկացրել է Արզնիի «Քոսաղբյուր» ակունքի մասին: 1-ին առողջավայրը Հայաստանում բացվել է Դիլիջանում (1921), ապա՝ Արզնիում (1929): Ա-ի ցանցի հետագա ընդլայնումը պայմանավորված է 1930-ին Կուրորտաբանության և ֆիզ. բժշկության ԳՀԻ-ի հիմնադրմամբ: ՀՀ հանքային ջրերի և Ա-ի տեղանքի բնակլիմայական պայմանների գիտականորեն հիմնավորված տվյալները նպաստեցին և հիմք հանդիսացան Արզնիում, Ջերմուկում, Դիլիջանում, Հանքավանում, Արզականում, Վանաձորում նոր առողջարանների կազմակերպման ու զարգացման, ինչպես նաև հանքային ջրերի օգտագործման համար: Տրվել է Իջևանի, ՎԵդի-Արարատի, Վանաձորի, Սպիտակի, Սիսիանի, Մեղրի-Կապանի, Գորիսի, Գյումրիի, Երևանի քաղաքամերձ հանգստի գոտու, Սևանի ավազանի, Ստեփանավանի, Հանքավանի բուժ. գործոնների համալիր գնահատականը:

ՀՀ-ում Ա-ից հայտնի են Արզնին (սրտաբան.), Ջերմուկը և Հանքավանը (ստամոքսադիքաբան.), Դիլիջանը (կլիմայաբուժ.):

Արզնի բալնեոկլիմայական սրտաբան. առողջավայրը գտնվում է Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում, 1250-1300 մ բարձր, Երևանից 20 կմ հս: Կլիման չափավոր տաք է՝ մեղմ ձմեռով, զով ամառով: Հուլիսի միջին ջերմաստիճանը 22,3° C է, հունվարինը՝ 5,2° C, արևափայլքի տևողությունը 2236 ժ է, տարեկան տեղումները՝ 385 մմ: Հիմն. բուժ. գործոններն ածխաթթվական քլորիդահիդրոկարբոնատային, նատրիում-մագնեզիումային հանքային ջրերն են, բուժման մեթոդները՝ հանքային ջրով լոգանքները, ջրաբուժ. և ֆիզիոթերապևտիկ բուժարարողությունները, բուժ. մարմնամարզությունը, քայլաբուժությունը:

Արզնիի հիմնադրմանը նպաստել են Լ. Հովհաննիսյանի, Ա. Մելիք-Ադամյանի, Ա. Հակոբյանի, Ս. ազարևի, Գ. Ղևոնդյանի, Ռ. Գյանջեցյանի, Գ. Մեդնիկյանի, Ա. Դեմյոխինի և այլոց աշխատանքները:

Արզնիում գործում են Ա-ի ղեկավարման հանրապետ. խորհրդի № 1 առողջարանը՝ 100 մահճակալով, Ս. Լազարևի անվ. № 2 առողջարանը՝ 100 մահճակալով և առողջարանային պոլիկլինիկան, «Նաիրի» գիտաբժշկ. առողջարար. կենտրոնը (ՀՀ առողջապ. նախ-յան նախկին 4-րդ վարչության առողջարանը), մեծերի և մանկ. առողջարանները, ավտոդողերի գործարանի «Ավտոդող» պանսիոնատը, կույրերի միավորման (ՀՀ սոցապ. նախ-յան) առողջարանը և երկաթգծի վարչության հիվանդանոց-առողջարանը:

Բուժվում են սիրտանոթային համակարգի հիվանդություններով և դրանց ուղեկցող՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով տառապողները: Բուժման տևողությունը մեծահասակների «Արզնի» առողջարանի ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետը համար 18 օր է, երեխաների համար՝ 45 օր: Գործում է ամբողջ տարին:

Դիլիջան լեռնակլիմայական բալնեոլոգ. առողջավայրը գտնվում է Տավուշի մարզում, Աղստևի գեղատեսիլ հովտում, 1250-1510 մ բարձր, Երևանից 106 կմ հս: Կլիման մեղմ է, լեռնաանապատային՝ չափավոր զով ամառով (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 18°C), տաք արևային ձմեռով (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -2° C): Տարեկան տեղումները՝ 537 մմ:

Բուժիչ միջոցներն են անտառային մաքուր օդը, տաք արևոտ կլիման և ածխաթթվական երկաթային սիլիցիումային հիդրոկարբոնատանատրիումային «Դիլիջան» հանքային ջուրը: Մասնագետների (Գ. Սաղյան, Ռ. Գյանջեցյան, Թ. Բաբայան, Ա. Կարապետյան, Ա. Կայծակյան) երկարամյա կլինիկ. դիտարկումներով հաստատված է, որ Դիլիջանում բարեհաջող կերպով բուժվում են տուբերկուլոզով տառապող հիվանդները:

Դիլիջանում գործում են ՀՀ առողջապ. նախ-յան մեծերի և մանկ. տուբերկուլոզային, ՀՀ սոցապ. նախ-յան «Դիլիջան», ՀՀ պաշտպանության նախ-յան «Լեռնային Հայաստան» առողջարանները, կինեմատոգրաֆիստների և կոմպոզիտորների ստեղծագործ. տները: Ծաղկաձոր առողջավայրը գտնվում է Կոտայքի մարզում, Երևանից 52 կմ հս-արլ., Ծաղկաձոր ավանում, Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, 1860 մ բարձր, Ծաղկունյաց լեռան անտառներով