Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուրաքանչյուրն ունի սեռ. բարոյականության իր չափանիշները: Սեքսուալ արժեքները մեծ նշանակություն ունեն մարդու կյանքում, սակայն բարձր սեքսուալությունը, դրա հռչակումը որպես մարդկային կյանքի գլխ. և որոշիչ կողմ (ինչպես նաև այդ մասին լռելը), անկասկած, հանգեցնում են վտանգավոր հետևանքների (տես Սեռական դաստիարակություն):

Յուրաքանչյուր մարդու Ս. կ-ի առանձնահատկությունները որոշվում են գենետիկ., հորմոնային, նյարդային գործոններով, ինչպես նաև անձի անհատ. առանձնահատկություններով: Դրանից հետևում է, որ Ս. կ-ի համընդհանուր սահմանված չափ (ուժգնություն, տևողություն) գոյություն չունի: Այն փոխվում է՝ տարիքից, սեռից, սեռ. դաստիարակությամբ և կենսափորձով պայմանավորված անհատ. առանձնահատկություններից և այլ գործոններից կախված: Այն, ինչ մեկի համար համարվում է Ս. կ-ի նորմա, մյուսի համար կարող է լինել բնականոնից շեղում կամ անբնական: Ս. կ-ի նորմերի մասին խեղաթյուրված պատկերացումները, որոնք արմատացած են շատ մարդկանց կենցաղում, հանգեցնում են այն բանին, որ առանձին մարդիկ ենթադրում են, թե իրենք սեքսուալ խանգարումներ ունեն՝ չնայած դրանք բացակայում են:

Տարիքը, որի ժամանակ սկսվում է Ս. կ., որոշվում է սեռական հասունացմամբ: Նրա ուժգնությունը, այսինքն՝ սեռ. հարաբերությունների հաճախությունը, պայմանավորված է ինչպես յուրաքանչյուր մարդու բնածին առանձնահատկություններով, այնպես էլ արտաքին, հիմնականում սոցիալ. գործոններով՝ դաստիարակությամբ (այդ թվում՝ նաև սեռ.), կյանքի պայմաններով: Հատուկ նշանակություն ունի ամուսնությունը, որից հետո Ս. կ., որպես կանոն, կարգավորվում է: Սեքսուալության հիմն. դրսևորումներն են սեռ. հակումը և սեռ. հարաբերությունը: Սեռ. հակման արտահայտվածությունը, սեռական ժուժկալության և զուտ իրավիճակային գործոններից կախված, կարող է բավականաչափ փոխվել: Այն պայմանավորված է սեռ. գեղձերի գործունեությամբ, որոնք արյան մեջ արտազատում են սեռ. հորմոնների որոշակի կոնցենտրացիա, որն էլ ընդհանուր ֆոն է ստեղծում սեքսուալ-՝էրոտիկ վարքի առանձնահատուկ երանգավորման համար՝ անհատի ուշադրությունն ուղղելով սեքսուալ օբյեկտի վրա:

Ս. կ-ի բնականոն ձևը տղամարդու և կնոջ միջև տեղի ունեցող սեռ. հարաբերությունն է, որը, նրանց հոգեկան մերձեցման հետ մեկտեղ, մտնում է լիարժեք սեռ. կյանքի մասին հասկացության մեջ:

Տղամարդու սեքսուալության առավել բնորոշ դրսևորումներն են առնանդամի լարումը (էրեկցիա) և սերմնաժայթքումը (էյակուլացիա): Առնանդամի լարումը ռեֆլեքսային գործողություն է, որի հետևանքով առնանդամը ծավալով մեծանում է և պնդանում՝ նպաստելով հեշտոց մուտք գործելուն և սեռ. հարաբերության իրագործմանը: Էրեկցիայի հիմքում ընկած է առնանդամի խորշիկավոր մարմնիկների արյունալեցումը: Միզուկի սպունգանման մարմինը և առնանդամի գլխիկը նույնիսկ էրեկցիայի գագաթնակետին ավելի պակաս են լարված, քան խորշիկավոր մարմնիկները, որը նպաստում է միզուկով սերմնահեղուկի անցմանը և կանխում կանանց սեռ. օրգանների վնասվածքները: Սեռ. հարաբերության վերջում կամ նրա իրագործմանը չնպաստող իրադրություններում էրեկցիան անհետանում է: Հարկավոր է նշել, որ էրեկցիան դեռևս հին ժամանակներում համարվել է տղամարդու սեքսուալության խորհրդանիշ (այստեղից՝ Հին աշխարհի շատ ժողովուրդների առնանդամապաշտությունը՝ ֆալուսապաշտություն), իսկ նրա խանգարումները (հաճախ՝ ոչ լրիվ արդարացի) դիտել են որպես սեռ. թուլության (տես Սեռական անկարողություն) գլխ. և նույնիսկ միակ ցուցանիշ:

Սեռ. հարաբերության ընթացքում, որի տևողությունը կարող է տատանվել մի քանի վրկ-ից մինչև մի քանի ր, առնանդամի շարժումների (ֆրիկցիա) ժամանակ նրա գլխիկի ուղղակի գրգռման հետևանքով առաջանում է սեռ. գրգռման կտրուկ աճ, որը սովորաբար հանգեցնում է հեշտանքով (օրգազմ) ուղեկցվող սերմնաժայթքման: Սերմնաժայթքումը, ինչպես էրեկցիան, ռեֆլեքսային գործողություն է, սակայն՝ ավելի բարդ: Սերմնաժայթքման ժամանակ արական սեռ. գեղձերի արտադրությունը (տես Սերմնահեղուկ) սերմնատար ուղիներով լցվում է կնոջ սեռ. օրգանները: Սերմնաժայթքումից մի քանի վրկ առաջ զգացվում է հեշտանքի անկանխելիության զգացում, որի սկիզբը համընկնում է սերմնաժայթքման հետ: Սերմնաժայթքումը և էրեկցիան կարող են առաջանալ նաև առանց սեռ. մերձեցման (տես Ձեռնաշարժություն): Հատուկ նշանակություն ունեն ինքնաբեր սերմնաժայթքումները, այսպես կոչված, երազախաբությունները:

Հեշտանքը սեռ. հարաբերության (կամ սեռ. ակտիվության այլ ձևերի) ավարտման պահին առաջացած զգացողության բարձրագույն աստիճանն է: Հեշտանքից հետո առաջանում է նյարդային գրգռվածության անկում, տղամարդը որոշ ժամանակ, որպես կանոն, դառնում է սեքսուալ գրգռիչների հանդեպ անտարբեր: Այդ շրջանում էրեկցիան անհնար է, այսինքն՝ անհնար է կրկնել սեռ. հարաբերությունը: Սեռ. գրգռվածությունը վերականգնվում է տարբեր ժամկետներում, որը կախված է անձի անհատ. առանձնահատկություններից, տարիքից, ինչպես նաև իրադրությունից:

Սեռ. հարաբերության մատչելիության դեպքում (օրինակ՝ ամուսնացածների մոտ) սեքսուալ հասունության շրջանում հաստատվում է Ս. կ-ի որոշակի ռիթմ, կանոնավորություն: Սեռ. հարաբերությունների հաճախությունն ու ձևը որոշում է տղամարդը: Յուրաքանչյուր տղամարդ սեռ. ակտիվության մակարդակը հարմարեցնում է իր սեքսուալ խառնվածքին:

Կնոջ սեքսուալության առանձնահատկության նախապայման է տղամարդու կողմից կնոջ հոգեբան. նախապատրաստումը սեռ. հարաբերությանն այնպես, որ կինը կարողանա ստանալ լիակատար սեռ. բավարարվածություն: Այդ կապի մեջ չի կարելի թերագնահատել նախն. փաղաքշանքների դերը, հատկապես, եթե կնոջ սեքսուալությունը դեռևս չի արթնացել: Նախն. փաղաքշանքների բնույթը կախված է սեռ. զուգընկերոջ անհատ. առանձնահատկություններից: Մեծ նշանակություն ունեն տարփածին (էրոգեն) գոտիները, այսինքն՝ մարմնի այն մասերը, որոնց գրգռումն առաջացնում է սեռ. դրդվածություն: Հատկանշական է, որ կնոջ մոտ, ի տարբերություն տղամարդու, արտասեռ. (այսինքն՝ սեռ. օրգաններին չպատկանող) տարփածին գոտիները ձեռք են բերում մեծ նշանակություն, երբեմն նույնիսկ գերազանցում են սեռականին: Կանանց մոտ տարփածին գոտի կարող է լինել մարմնի ցանկացած մասը, ընդ որում, մարմնի որևէ մասի գրգռումը կարող է սեռ. գրգռում առաջացնել որոշ կանանց մոտ, մյուսների մոտ նույն մասի գրգռումը կարող է նույնիսկ տհաճություն պատճառել: Բացի այդ, նախն. փաղաքշանքները ենթադրում են նաև զգացողության այս կամ այն օրգանների մասնակցությունը, տղամարդկանց մոտ 1-ին տեղում տեսողությունն է, կանանց մոտ ավելի շուտ դրդվում են լսող. գրգռիչները: Նախաձեռնությունն այդ դեպքում սովորաբար պատկանում է տղամարդուն, որը չպետք է առաջնորդվի եսասիրական նկատառումներով՝ կրճատելով նախն. քնքշանքի շրջանը՝ պարզեցնելով կամ լրիվ անտեսելով այն:

Ս. կ-ի բարեհաջողությունը շատ բանով պայմանավորված է տղամարդու և