Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սննդի), սեռ. պահանջմունքները, հետևաբար նաև Ս. հ., երեխայի մոտ ծնվելուց հետո միանգամից ի հայտ չեն գալիս, այլ ձևավորվում են սեռական հասունացման ընթացքում և անհետանում են սեռ. ֆունկցիաների մարման հետ մեկտեղ: Մարդու Ս. հ-ման հիմքում ընկած բնազդները ստորադաս նշանակություն ունեն, քանի որ դրանք արգելակվում և կարգավորվում են մարդուն հատուկ բարձրագույն նյարդային համակարգի գործունեության ձևերով: Եթե կենդանիների սեռ. բնազդի իրացումը, որպես կանոն, լրիվ ծառայում է կենսբ. նպատակին, ապա մարդու Ս. հ. բավականաչափ կորցրել է իր կենսբ. բնույթը և ձեռք բերել նոր որակներ, որոնք կապված են նյարդային լիցքաթափման և հաճույքների հետ: Մարդու Ս. հ-ման բավարարման գործընթացը միշտ աչքի է ընկնում որպես գիտակցական, նպատակաուղղված գործունեություն: Մարդը կարող է բավարարել Ս. հ.՝ նկատի չունենալով տեսակի պահպանումը: Նրա Ս. հ. ենթարկվում է բարձրագույն նյարդային դրսևորումներին՝ գիտակցությանը, կամքին:

Ս. հ. 1-ին հերթին կապված է ներզատիչ գեղձերի (հիպոֆիզ, ամորձիներ, ձվարաններ, մակերիկամներ, վահանագեղձեր) և գլխուղեղի մի շարք գոյացությունների (օրինակ՝ տեսաթմբեր), ինչպես նաև գլխուղեղի կեղևում ձևավորվող սեռ. բնույթի պայմանառեֆլեքսային համալիրների հետ: Ս. հ., լայն իմաստով, ունի էներգիական բաղադրամաս, որը բնածին է և պայմանավորված է նյարդային համակարգի ու հումորալ գործոնների՝ արյան մեջ պարունակվող կենսաբանորեն ակտիվ նյութերի (հորմոններ, միջնորդանյութեր) փոխազդեցությամբ և, այսպես կոչված, սեռ. դոմինանտով: Վերջինս պայմանավորում է առանձնահատուկ սեքսուալ-տարփական երանգավորումը՝ ուշադրությունը փոխադրելով սեքսուալ օբյեկտի վրա և ինչպես բնածին, այնպես էլ անհատականորեն ձեռք բերած (պայմանառեֆլեքսային) մեխանիզմները մեկ ամբողջության մեջ միավորելով: Բնածին մեխանիզմներն ապահովում են Ս. հ-ման արտահայտվածությունն ու ուժգնությունը, որը որոշակիորեն դրսևորվում է արդեն պատանեկան սեքսուալության շրջանում: Հատկապես այդ շրջանում բարձրացած Ս. հ-ման ազդեցությամբ ձևավորվում են պայմանառեֆլեքսային համալիրները, որոնք պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում և որոշում Ս. հ-ման ուղղվածությունը՝ նրան տալով առանձնահատուկ սեքսուալ-տարփական երանգավորում: Այս մեխանիզմները կարող են ձևավորվել սեռ. ոլորտի հասունության միայն որոշակի մակարդակի դեպքում: Եթե որևէ խանգարման հետևանքով սեռ. ոլորտը չի հասունանում, արտաքին ոչ մի խթանիչ գործոն չի կարող արթնացնել Ս. հ.: Միևնույն ժամանակ, տարիքը, երբ արթնանում է Ս. հ., կարող է բավականաչափ տատանվել միկրոսոցիալ. շրջապատի, դաստիարակության, զանգվածային տեղեկատվության և այլ գործոնների ազդեցությամբ: Սեռ. հասունացման շրջանում մանկավարժները և ծնողները պետք է ջանան կանխել Ս. հ-ման վաղաժամ արթնացումը:

Ս. հ-ման (ինչպես նաև սեռ. ակտիվության այլ դրսևորումների) վերաբերյալ խիստ բնութագր. նորմեր գոյություն չունեն: Ս. հ-ման պայման. անհատ. նորմ կարելի է համարել հասուն տարիքում նրա արտահայտվածությունը, երբ սեռական կյանքը բնորոշվում է առավելագույն ներդաշնակությամբ, քանի որ, Ս. հ., այսպես կոչված, պատանեկան գերսեքսուալության շրջանում, անշուշտ, պետք է համարել ուժեղացած, մեծ տարիքում թուլացած:

Տղամարդկանց Ս. հ-ման փոփոխություններն ազդում են սեռ. ակտիվության բոլոր դրսևորումների (առնանդամի լարում, սերմնաժայթքում, հեշտանք) վրա: Կանանց Ս. հ-ման որոշակի պարբերականությունը կապված է դաշտանային ցիկլի հետ: Տարեցտարի Ս. հ-ման մարումն ուղեկցվում է օրգանիզմում տեղի ունեցող մի շարք փոփոխություններով, որոնք ավելի ցայտուն են կանանց մոտ (տես Կլիմաքս):

Տես նաև Սեռական դաստիարակություն:

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՍՈՒՆԱՑՈՒՄ, սեռ. հասունության, այսինքն՝ օրգանիզմի սերունդ տալու ունակության ձեռքբերման գործընթաց: Մարդկանց Ս. հ-ման շրջանն անվանում են անցումային կամ արբունքի (պուբերտատ) շրջան: Սեռ. բնազդի ձևավորումը (տես Սեռական հակում) տեղի է ունենում աստիճանաբար, բայց Ս. հ-ման շրջանում՝ առավել ուժգին: Աղջիկների մոտ այդ ժամանակ ի հայտ է գալիս դաշտանը (տես Դաշտանային ցիկլ), իսկ տղաների մոտ՝ սերմնաժայթքումը՝ որպես կանոն՝ երազախաբության ձևով: Այդ շրջանում, հիմնականում ներզատիչ գեղձերի ակտիվ գործունեության ազդեցությամբ (տես Ներզատիչ համակարգ) տեղի է ունենում ամբողջ օրգանիզմի խոր վերակառուցում: Արագանում է կմախքի որոշ հատվածների աճումը, ձևավորվում են 2-րդային սեռ. հատկանիշները, տղամարդկանց դեմքի և մարմնի վրա մազեր են աճում, մեծանում է «ադամախնձորը», փոխվում է ձայնը: Ենթամաշկային բջջանքում (1-ին հերթին ազդրերի և հետույքի) ճարպի կուտակման շնորհիվ աղջիկների մարմնի ուրվագծերը կլորանում են, կաթնագեղձերը՝ մեծանում, կոնքի ոսկրերը՝ լայնանում:

Աղջիկների Ս. հ. սկսվում է ավելի շուտ, քան տդաներինը: Հաշվի առնելով ակցելերացիան՝ ընդունված է աղջիկների Ս. հ-ման սկիզբը բնականոն համարել 10-12, ավարտը՝ 16-18 տարեկանում, տղաներինը՝ համապատասխանաբար՝ 12-14 և 18-20: Սակայն Ս. հ-ման ժամկետները, ինչպես նաև նրա ուժգնությունը, բավականաչափ տատանվում են՝ կախված տարբեր գործոններից (ժառանգ. առանձնահատկություններ, կենցաղային և սոցիալ-տնտ. պայմաններ, առողջ. վիճակ, սնունդ, կլիմա): Տարբեր անբարենպաստ ազդեցություններ (կենցաղային վատ պայմաններ, ոչ լիարժեք սնունդ, կրած հիվանդություններ) սովորաբար առաջացնում են ֆիզ. և հոգեկան զարգացման կասեցում կամ աններդաշնակություն: Սակայն Ս. հ-ման շրջանում մանկ. օրգանիզմի բազմատեսակ վերակառուցումը չի կարելի բացատրել միայն սեքսուալ ոլորտում տեղի ունեցող փոփոխություններով: Այդ ժամանակ փոխվում է դեռահասի հոգեկանը, վերակառուցվում է նյարդային համակարգի գործունեությունը (տես Դեռահասություն, Պսիխոհիգիենա): Ս. հ-ման ընթացքում ավարտվում է, այսպես կոչված, սեռ. գիտակցության, այսինքն՝ որոշակի սեռի պատկանելը գիտակցելու, ինչպես նաև հասարակության մեջ ընդունված բարոյագեղագիտ. պահանջներին, դիրքորոշումներին համապատասխան իր վարքը կարգավորելու ունակության ձևավորումը (տես Սեռական դաստիարակություն): Այդ ժամանակ արթնանում է հետաքրքրությունը հակառակ սեռի հանդեպ, թեպետ այն ոչ միանգամից է ձեռք բերում հասուն սեքսուալության շրջանին բնորոշ դրսևորում: Որպես կանոն՝ սկզբում դեռահասի մոտ ձևավորվում են յուրատեսակ հարաբերություններ, որոնք կարելի է համարել ռոմանտիկ, վսեմ զգացմունքներով գունավորված պլատոնական սիրահարվածություն: Միայն հետագայում, Ս. հ-ման ավարտին, արթնանում են առանձնահատուկ սեքսուալ հույզեր, ի հայտ է գալիս սեռ. ակտիվությունը, և ձևավորվում հասուն սեռ. գիտակցությունը՝ նրա բոլոր բաղադրամասերի ներդաշնակ փոխհարաբերակցությամբ:

Ս. հ-ման շրջանում ֆիզ զարգացման բնորոշ առանձնահատկություններից մեկը