Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վնասից բացի, արտաամուսնական կապերը ճակատագրական են նաև վեներական հիվանդություններով, ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (ՁհԱՀ) վարակվելու տեսակետից, որը հանգեցնում է ընտանեկան կյանքի կործանման: Ս. կ-ի վրա կործանարար ազդեցություն է թողնում նաև ալկոհոլը, որը սեռ. գեղձերի վրա ներգործում է որպես թույն: Ալկոհոլը չարաշահող մարդկանց 1/3-ը տառապում է սեռ. ֆունկցիայի նվազմամբ, իսկ կանանց մոտ վաղ է ընդհատվում դաշտանը, նվազում է մանկածնության ունակությունը, հաճախ են առաջանում հղիության և ծննդաբերության բարդություններ: Ալկոհոլային հարբեցման վիճակում գտնվող մարդը կորցնում է ամոթը, իր արարքները քննադատաբար գնահատելու ունակությունը: Նրա հակումները, այդ դեպքում նաև սեքսուալ, ապաարգելակվում են, և նման վիճակում առավել հաճախ ստեղծվում են պատահական կապեր, որոնց հետևանքներ կարող են դառնալ անցանկալի հղիությունը և վեներ. հիվանդությունները: Հաստատված է, որ ամուսնության մեջ չգտնվող կանանց վիժումների մոտ կեսը հարբած վիճակում պատահական կապերի հետևանք է: Վեներ. հիվանդություններով վարակման դեպքերի մոտ 90%-ը նույնպես տեղի է ունենում այդպիսի կապերի հետևանքով: Ալկոհոլ օգտագործողների մեջ հաճախ գոյություն ունի այն կարծիքը, թե ալկոհոլը «սեքսուալությունն ամրապնդող» առանձնահատուկ միջոց է, ոմանք ալկոհոլին դիմում են ներքին լարվածությունը, սեռ. հարաբերության ժամանակ անհաջողության հանդեպ անվստահության ու վախի զգացումը վերացնելու նպատակով: Բացի այդ, ալկոհոլի մշտ. օգտագործումից նվազում է տղամարդու սեռ. կարողությունը, իսկ «ալկոհոլային սեռ. անկարողությունն» իր հերթին հանգեցնում է ծանր ապրումների և կենտր. նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների: Հարկավոր է նաև իմանալ, որ ոչ սթափ վիճակում սաղմնավորված երեխաները, որպես կանոն, ֆիզիկապես և հոգեպես դանդաղ են աճում, նրանց մոտ հաճախ են նկատվում մտավոր թերզարգացում և զարգացման արատներ:

Սեքսուալ դրսևորումների տարիքային առանձնահատկությունները: Սեռ. ֆունկցիան, ի տարբերություն ֆիզիոլոգ. մյուս ֆունկցիաների, որոշվում է տարիքով, այսինքն՝ սեքսուալ դրսևորումներն առաջանում են սեռ. հասունացման՝ արբունքի շրջանում: Որոշակի տարիքի բնորոշ են սեքսուալ դրսևորումների որոշակի առանձնահատկություններ: Օրինակ՝ արբունքի շրջանում կամ հասուն տղամարդու մոտ հարկադր. ժուժկալության ժամանակ երազախաբությունների ի հայտ գալը չպետք է դիտվի որպես շեղում, դրան հակառակ՝ 7 տարեկան երեխայի մոտ այդպիսի երևույթի ի հայտ գալը պետք է անհանգստացնի: Մարդու կյանքի տարիքային տարբեր շրջանների համար բնորոշ են հետևյալ սեքսուալ դրսևորումները. արբունքի շրջանում (սեռ. հակման արթնացման շրջան) տղաների մոտ ի հայտ են գալիս 1-ին սերմնաժայթքումները (հատկապես՝ գիշերային երազախաբության ձևով), աղջիկների մոտ՝ դաշտանը: Մեծ մասամբ այդ շրջանն ավարտվում է Ս. կ-ի սկզբով: Հաջորդ շրջանը (20-26 տարեկան) պայմանականորեն կարելի է անվանել անցումային, սովորաբար ավարտվում է ամուսնությամբ: 27-50 տարեկանը համարվում է հասուն սեքսուալության շրջան, բնորոշվում է սեռ. ակտիվության բավականին հարթ մակարդակով, որը համապատասխանում է անհատ. առանձնահատկություններին և կյանքի պայմաններին: Հաջորդ շրջանում, որի սահմանները ճշգրիտ որոշել հնարավոր չէ, սովորաբար տեղի է ունենում սեռ. ակտիվության աստիճան. նվազում, սեռ. ոլորտի հանդեպ հետաքրքրության թուլացում, Ս. կ-ի մարում, և, համապատասխանաբար՝ սեռ. ժուժկալության շրջանների ավելացում:

Սեռական կյանքի հիգիենան: Չնայած բնազդային, անպայման ռեֆլեքսային հիմքին՝ սեռ. ֆունկցիան, այնուամենայնիվ, շատ խոցելի է, քանի որ մարդու մոտ այն ապահովվում է նյարդային համակարգի բարձրագույն բաժինների մասնակցությամբ և կապված է հուզ. ոլորտի հետ: Թեպետ սեռ. ֆունկցիան կենսականորեն անհրաժեշտների շարքը չի դասվում, այնուամենայնիվ, նրա խանգարումն ուղեկցվում է ծանր ապրումներով և կարող է լինել կայուն նևրոտիկ վիճակների, հաճախ ընտանիքը քայքայող ընդհարումների պատճառ: Դրա հետ կապված՝ Ս. կ-ի ներդաշնակությունը ձեռք է բերում սոցիալ. նշանակություն: Այստեղից հասկանալի է Ս. կ-ի հիգիենայի կարևոր նշանակությունը: Հարկավոր է ընդգծել, որ ընդհանուր հիգիենայի կանոնների կիրառումը կարևոր է նաև սեռ. ոլորտի համար: Եվ չնայած Ս. կ-ում մարդկանց համապատասխան խմբերի համար չի կարելի սահմանել նորմայի ճշգրիտ ցուցանիշներ (տարիքից, մասնագիտությունից կախված), այնուամենայնիվ, որոշ անհատ. ցուցանիշներ պետք է պահպանել:

Բնականոն Ս. կ-ի չափանիշներից են լավ ինքնազգացողությունը, թարմությոնը, առույգությունը, բավարարվածության զգացումը: Եվ քանի որ սեռ. պահանջմունքների բավարարմանը մասնակցում է 2 մարդ, անհրաժեշտ է հասնել այն բանին, որպեսզի սեռ. մերձեցումը երկուսին էլ լրիվ բավարարի: Տարեցների սեռ. ակտիվության աստիճան. նվազումը միանգամայն ֆիզիոլոգիական է և օրինաչափ, թեկուզ տարբեր մարդկանց մոտ դա առաջանում է տարբեր ժամկետներում: Տարեցների սեռ. ակտիվության արհեստ. բարձրացումը պետք է դիտել առողջության համար վտանգավոր ավելորդություն:

Ընդհանուր հիգիենայի կանոնները, որոնք նախատեսում են մարմնի մաքրությունը, հավասար չափով վերաբերում են նաև արտաքին սեռ. օրգաններին (տես Անձնական հիգիենա): Նրանց բնականոն գործունեությունը կախված է նաև այլ ներքին օրգանների, հատկապես աղիքների և միզապարկի վիճակից: Կարևոր հիգիենային նշանակություն ունի նաև սեռ. օրգանների (հատկապես՝ կանանց) պաշտպանումը գերսառեցումից: Օրվա ճիշտ ռեժիմը, ռացիոնալ սնուցումը, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը, ինչպես նաև առողջարար. մյուս միջոցառումները, նպաստում են Ս. կ-ի բնականոն ընթացքին և սեռ. ակտիվության առավելագույն մակարդակի պահպանմանը:

Ս. կ-ի աններդաշնակությունը, որը հանգեցնում է կործանարար հետևանքների, անպայմանորեն պահանջում է բուժում: Առանձին դեպքերում Ս. կ-ի բնականոնացման համար բավարար է լինում սեքսոպաթոլոգին 1 անգամ դիմելը: Սեռ. խանգարումների ժամանակ կարևոր է ժամանակին բժշկի դիմելը, քանի որ շատ սեքսոլոգ. խանգարումներ բարդանալու և քրոնիկ-ի վերածվելու հակում ունեն: Ցավոք, հաճախ մարդիկ նման դեպքերում ամաչում են բժշկի դիմել՝ գերադասելով օգտվել ծանոթների խորհուրդներից, որոնք հաճախ հաճույքով «փորձի» փոխանակում են կատարում՝ մոռանալով, որ «սեքսուալ» ոլորտում ընդհանուր բաղադրատոմսեր և հանձնարարականներ չկան: Դրա համար, Ս. կ-ի բնույթը փոխելիս, որը պայմանավորված չէ տարիքային առանձնահատկություններով, հարկավոր է դիմել սեքսոպաթոլոգի կամ այլ բժշկի (նյարդահոգեբույժ, ուրոլոգ ևն):

ՍԵՌԱԿԱՆ ՀԱԿՈՒՄ, լիբիդո, սեռ. բնազդի և սեռ. պահանջմունքների, այսինքն՝ բնածին, գենետիկորեն պայմանավորված մեխանիզմների դրսևորում: Սակայն, ի տարբերություն կենսական կարևոր պահանջմունքների (օրինակ՝