- Կարևոր է նաև սննդի հիգիենայի անհատ. կանոնների պահպանումը՝ խուսափել չեփած մթերք, ինչպես նաև կծու կերակրատեսակներ, համեմունքներ, մարինադներ օգտագործելուց:
Քրոնիկական Ս. առաջանում է սնման ռեժիմի մշտ. խանգարման հետևանքով: Հիմն. պատճառներից է ալկոհոլի օգտագործումը, որը, գրգռելով ստամոքսի լորձաթաղանթը, առաջացնում է անատոմ. փոփոխություններ: Քրոնիկ. Ս. կարող է առաջանալ առանց բժշկի նշանակման և հսկողության որոշ դեղանյութերի՝ հատկապես ացետիլսալիցիլաթթվի (ասպիրին), բութադիոնի և այլ ցավամոքիչների ու ջերմիջեցնողների մշտ. օգտագործումից: Քրոնիկ. Ս-ի առաջացմանը նպաստում են ատամների բացակայությունը, բերանի խոռոչում և ըմպանում քրոնիկ. վարակի օջախները (ոսկրափուտային ատամներ, նշագեղձերի բորբոքում): Լեղապարկի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները ևս նպաստում են քրոնիկ. Ս-ի համառ ընթացքին:
Քրոնիկ Ս. դրսևորվում է տարբեր ձևերով՝ սրտագդալի շրջանում ոչ ուժեղ ցավերով, որովայնում ճնշման, գերլցվածության զգացումով, գխտոցով, այրոցով, սրտխառնոցով, անկայուն կղանքով (փորկապություն կամ լուծ): Այս երևույթները սրացման շրջանում ուժեղանում են: Քրոնիկ. Ս-ով տառապում են հիմնականում երիտասարդները, հաճախ՝ պատանիները, բնորոշվում է ստամոքսահյութի գերարտադրությամբ, սեզոնային (գարուն, աշուն) սրացմամբ, քաղցի ցավերով:
Քրոնիկ. Ս-ով հիվանդները պետք է կանոնավոր հետազոտվեն, բուժվեն և խիստ հետևեն սննդակարգին: Բժշկի նշանակմամբ կիրառվում են նաև ֆիզիոթերապևտիկ. բուժարարողություններ, դեղապատրաստուկներ, հանքային ջրեր, առողջարանաառողջավայրային բուժում:
Քրոնիկ. Ս-ի կանխարգելման համար շատ կարևոր են սննդի ռեժիմի պահպանումը և ռացիոնալ սնուցումը (օրը 4 անգամ): Սնունդը պետք է լինի բազմազան, վիտամիններով հարուստ, ստամոքսը չգրգռող (տես Բուժական սնունդ, Սնուցում): Պետք է հրաժարվել գերսնվելուց և սպիրտային խմիչքներ օգտագործելուց: Անհրաժեշտ է ժամանակին բուժել հիվանդ ատամները, սուր և քրոնիկ. հիվանդությունները և չօգտագործել ստամոքսի լորձաթաղանթը վնասող դեղեր:
- Առանձնացվում են ստամոքսի գեղձերի բջիջների հետևյալ խմբերը՝ հիմն., պատող և լրացուցիչ: Յուրաքանչյուր խումբ արտադրում է հյութի որոշակի բաղադրամաս: Հիմն. բջիջներն արտադրում են սննդանյութերը ճեղքող ֆերմենտներ, սպիտակուցները ճեղքող պեպսին, ճարպերը ճեղքող լիպազ ևն: Պատող բջիջներն արտադրում են մարսողության համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող աղաթթու, որը կակղացնում է սննդի գնդիկները, ակտիվացնում Ս-ի ֆերմենտները, ոչնչացնում միկրոօրգանիզմները, արագացնում ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների արտադրությունը և նպաստում մարսող. հորմոնների առաջացմանը: Մարդու Ս-ում դրա կոնցենտրացիան 0,4-0,5 % է: Ս-ի թթվայնությունը կախված է աղաթթվի պարունակությունից, հյութարտադրության արագությունից, ստամոքսի լորձի չեզոքացնող ազդեցությունից և փոխվում է մարսողական համակարգի հիվանդություններից: Լրացուցիչ բջիջների արտադրած լորձը Ս. դարձնում է մածուցիկ: Լորձն ունի հիմնային ռեակցիա, չեզոքացնում է աղաթթուն, նվազեցնում հյութի թթվայնությունը, պահպանում լորձաթաղանթը գրգռվելուց և մասնակցում է սննդի մարսմանը: Բացի ֆերմենտներից, լորձից և աղաթթվից Ս-ում պարունակվում են մի շարք օրգ. և անօրգ. նյութեր, ինչպես նաև հատուկ նյութ (այսպես կոչված՝ Կասլի գործոն), որը նպաստում է ոսկրածուծում արյան կարմիր գնդիկների բնականոն հասունացման համար անհրաժեշտ վիտամին B12-ի ներծծմանը: Ստամոքսի տարբեր բաժիններից արտադրվող Ս-ի մարսողունակությունը տարբեր է: Ըստ Ի. Պավլովի հետազոտությունների՝ հյութազատություն տեղի է ունենում միայն սննդային գրգռիչի ազդեցության հետևանքով, ոչ միայն սնունդը բերանի խոռոչ կամ ստամոքս ընկնելիս, այլ հաճախ նաև դրա հոտից, տեսքից և նույնիսկ այդ մասին խոսելիս: Սննդի տհաճ հոտից կամ տեսքից Ս. կարող է քիչ արտադրվել կամ ընդհանրապես չարտադրվել:
Ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղապարկի և այլ հիվանդությունների դեպքերում Ս-ի քանակը և բաղադրությունը փոխվում են ընդհուպ մինչև աղաթթվի և ֆերմենտների արտադրության դադարումը (ախիլիա): Ս-ի հետազոտումը կարևոր ախտորոշիչ մեթոդ է: Այդ նպատակով հատուկ զննաձող (զոնդ) են մտցնում ստամոքս (դատարկ կամ ստամոքսագեղձերը
- որոնք զգայուն են ստամոքսի թթվայնության, ջերմաստիճանի, ճնշման նկատմամբ:
Ս-ի քանակը և բաղադրությունը կարող են փոխվել մարդու հուզ. վիճակից, ուստի 1 հետազոտմամբ երբեմն հնարավոր չէ փոփոխությունների մասին եզրակացություններ անել:
Անբավարար հյութազատության կամ աղաթթվի նվազ պարունակության հետևանքով առաջացած ստամոքսի հիվանդությունների դեպքում Ս. օգտագործվում է նաև որպես դեղանյութ (բնական կամ արհեստ. Ս.՝ միայն բժշկի նշանակմամբ):
ՍՏԱՄՈՔՍԱՂԻՔԱԲՈՐԲ, ստամոքսը, բարակ և հաստ աղիքները միաժամանակ ախտահարող բորբոքային գործընթաց: Ս., որպես կանոն, առաջանում է սուր, որոշ բակտերիաներ կամ վիրուսներ օրգանիզմ թափանցելիս, դեղային կամ սննդային ալերգիայից, ծանր մետաղներով, հիմքերով, սպիրտներով, դեղանյութերով թունավորվելիս, իսկ առավել հաճախ՝ բակտերիային վարակներից: Նախատրամադրող գործոններից են ստամոքսահյութի ցածր թթվայնությունը, վիտամինային անբավարարությունը, ֆիզ. ծանրաբեռնվածությունը, ալկոհոլի օգտագործումը:
Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, փսխումով, որովայնի ցավերով, լուծով, գլխացավով, ջերմաստիճանի բարձրացմամբ: Նկատվում է թուլություն, երբեմն՝ ուշագնացություն, գիտակցության շփոթ վիճակ:
Սուր Ս-ի ուշացած կամ անբավարար բուժումը կարող է հանգեցնել քրոնիկ. ձևի՝ սովորաբար ընթանալով որևէ օրգանի՝ ստամոքսի (տես Ստամոքսաբորբ), բարակ աղիքի կամ հաստ աղիքի (տես Հաստ աղիքի բորբոքում) ախտահարումներով:
Սուր Ս-ի դեպքում անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել, իսկ 1-ին օգնության, բուժման, կանխարգելման մասին տես Սննդային թունավարակում, Թունավորումներ հոդվածներում:
Տես նաև Մարսողական համակարգ, հիվանդությունները և դրանց կանխարգելումը:
ՍՏԱՄՈՔՍԱՂԻՔԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ, տես Արյունահոսություն հոդվածում:
ՍՏԱՄՈՔՍԻ ԼՎԱՑՈՒՄ, ստամոքսից սննդի մնացորդների կամ թունավոր նյութերի հեռացում: Իրականացնում է բժիշկը կամ բուժակը՝ հատուկ զննաձողի (զոնդի)