Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/656

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջոցով: Կյանքին սպառնացող ծանր թունավորման դեպքում Ս. լ. կարելի է կատարել մինչև բժշկի գալը, պարզ եղանակով՝ հիվանդին հաջորդաբար խմեցնել 5-6 բաժակ ջուր, այնուհետև մատով գրգռելով ըմպանի հետին պատը՝ փսխում առաջացնել: Այս բուժարարողությունը կարելի է կրկնել մի քանի անգամ: Ս. լ-ից հետո հիվանդին պետք է պառկեցնել անկողնում և ծածկել, կարելի է նաև 1-2 կում տաք թեյ տալ:

ՍՏԱՄՈՔՍԻ ԽՈՑ, տես Խոցային հիվանդություն հոդվածում:

ՍՏԵՆՈԿԱՐԴԻԱ, տես Կրծքային հեղձուկ:

ՍՏՈԾԱՆԻ, տես Մկանային համակարգ հոդվածում:

ՍՏՈՄԱՏԻՏ, տես Բերանաբորբ:

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ, գիտություն բերանի խոռոչի օրգանների, ատամների, դիմածնոտային հատվածի հիվանդությունների, դրանց բուժման, կանխարգելման և վերականգնման մասին: Ս. ընդգրկում է 3 հիմն. բաժին՝ թերապևտիկ., վիրաբուժ. (դիմային վիրաբուժության հետ) և օրթոպեդ.: Ս-ից առանձնացել է մանկ. Ս., որն ուսումնասիրում է բերանի խոռոչի օրգանների կառուցվածքը և ֆունկցիան՝ երեխայի զարգացման տարբեր շրջաններում, ինչպես նաև երեխաների դիմածնոտային համակարգի զարգացման տարիքային օրինաչավտւթյունները:

Ս-ի զարգացումը ՀՀ-ում պայմանավորված է 1920-ական թթ. Ա. Մաշուրի նախաձեռնությամբ Հայաստանի ատամնաբույժների գիտագործն. խորհրդի և ատամնաբուժ. դասընթացների կազմակերպմամբ: Հետագա առաջընթացը կապված է 1946-ին Երևանի օրթոպեդիայի և վերականգնող. վիրաբուժության ԳՀԻ-ի (1959-ից՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ), Ստոմատոլոգների հանրապետ. գիտ. ընկերության (1947), ԵՊԲՀ ստոմատոլոգ. ֆակ-ի (1961) և Բժիշկների կատարելագործման ինստ-ի (1997-ից՝ Ազգային առողջապան ինստ.) Ս-ի ամբիոնների հիմնադրման հետ:

Ա. Մաշուրի ղեկավարությամբ հետազոտվել են նախադպրոց. և դպրոց. տարիքի երեխաների ատամների և բերանի խոռոչի հիվանդությունները: Ուսումնասիրվել են դիմածնոտային հատվածի բնածին և ձեռքբերովի արատների վիրաբուժ. բուժման, ատամնածնոտային անկանոնությունների կանխարգեւման (Ս. Աղա

            • գարումների (Խ. Բադալյան), քթի տձևությունների և թերությունների վիրաբուժ. բուժման նոր մեթոդներ (Գ. Եղիյան): Օրթոպեդ. Ս-ի բնագավառում մշակվել են ծամելու ֆունկցիայի արդյունավետության հարցերը (Է. Կիլիկյան, Է. Գևորգյան): Թերապևտիկ. Ս-ի հաջողություններից է պտղի ոսկրից (բրեֆոոսկր) վերցրած տարբեր նյութերի կիրառումը ստոմատոլոգ. հիվանդությունների ժամանակ (Վ. Տատինցյան): Ուսումնասիրվել են ՀՀ-ում ստոմատոլոգ. հիվանդությունների համաճարակաբանության հարցերը, ատամների ոսկրափուտի տարածվածությունը՝ կապված կլիմայաաշխարհագր. պայմանների հետ (Է. Գուլունյան, Կ. Բաղյան): Բացահայտվել են բերանի խոռոչի և ատամների քիմ. ախտահարումները և կանխարգելման հարցերը: Մշակվել և գործն. լայն կիրառություն է ստացել արյունահոսությունը դադարեցնող «Կապրոֆեր» նոր պատրաստուկը (Է. Գուլունյան, Կ. Լալայան): Բժիշկների կատարելագործման ինստ-ի Ս-ի ամբիոնի և ՀՀ առողջապ. նախ-յան հանրապետ. Ս-ական պոլիկլինիկայի հիմքի վրա 1987-ին կազմակերպվել է Առողջապ-յան համաշխարհային կազմակերպության Ս-ական կենտրոնի մասնաճյուղ (1999-ից՝ «Վան» ԲԸ Ս-ական կենտրոն), որն զբաղվում է Ս-ական կադրերի պատրաստման և ստոմատոլոգ. հիվանդությունների կանխարգելման համակարգերը գործնականում ներդնելու հարցերով:

ՍՏՈՐՋՐՅԱ ՍՊՈՐՏ, մարզաձև, ընդգրկում է սուզում, ստորջրյա լող և որս, կողմնորոշում ու հրաձգություն: Պարապմունքների համար սովորաբար օգտագործում են հատուկ հանդերձանք՝ շնչառ. խողովակ, դիմակներ, լողաթաթեր: Դրանցով կարելի է լողալ ջրի մակերևույթին (գլուխը ջրի մեջ ընկղմված) և շնչել շնչառ. խողովակով: Անհրաժեշտության դեպքում լողորդը կարող է սուզվել և, գտնվելով ջրի տակ, որոշ ժամանակ չշնչել: Լուսանկարման, կինոնկարահանման, գիտ. որոնումների և այլ նպատակներով կամ մարզ. մրցումների մասնակցելիս երկար ժամանակ (մինչև 10 ր և ավելի) ջրի տակ (մեծ խորությունում) մնալու համար կիրառվում է հատուկ հանդերձանք, որը պարունակում է նաև շնչառ. ապարատ՝ ջրադիմակ (աքվալանգ), որն աշխատում է սեղմված օդով: Ջրի մեծ ջերմունակության և ջերմահաղորդականության շնորհիվ լողորդի օրգանիզմը շատ ջերմություն է կորցնում և արագ սառչում է: Ուստի 18°C-ից ցածր ջերմաս

Ս. ս-ի պարապմունքներն ամրապնդում են առողջությունը, լավացնում ֆիզ. զարգացումը, սիրտանոթային, շնչառ., նյարդային և այլ համակարգերի ֆունկցիոնալ վիճակը: Ս. ս-ով կարող են զբաղվել միայն առողջ մարդիկ, իսկ առողջ. վիճակի որևէ շեղման դեպքում այն հակացուցված է: Մարզիկները որոշ գիտելիքներ պետք է ունենան ֆիզիոլոգիայից, օդի և ջրի ֆիզ. հատկությունների մասին, լավ իմանան հանդերձանքի կառուցվածքն ու դրանից օգտվելու կանոնները: Նախքան ինքնուրույն պարապմունքներն սկսելը պետք է խորհրդակցել բժշկի հետ և թույլտվություն ստանալ: Ս. ս-ի պարապմունքներին երեխաները կարող են մասնակցել 10 տարեկանից սկսած՝ մարզակումբներում՝ փորձառու մարզիչի հսկողությամբ:

ՍՏՐԵՍ, տես Գերհույզ:

ՍՐԱՏՈՒՏ, տես Էնտերոբիոզ հոդվածում:

ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կարդիոլոգիա, ուսումնասիրում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնները, ախտածնությունը, ընթացքը, ախտորոշման մեթոդները, բուժումը և կանխարգելումը:

Սիրտանոթային հիվանդությունների լայն տարածվածությունը և դրա հետ կապված բարձր մահացությունը կանխորոշեցին Հայաստանում Ս-յան զարգացումը և համապատասխան մասնագիտացված ծառայության ստեղծումը (1961-ին Լ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ հիմնվեց Ս-յան և սրտային վիրաբուժության ԳՀԻ, 1969-ից՝ Լ. Հովհաննիսյանի անվ. սրտաբանության ԳՀԻ):

Սրտային հիվանդներին ժամանակին որակյալ օգնություն ցույց տալու նպատակով ստեղծվել է Ս-ական մասնագիտացված ծառայություն: Վերջինիս կարևոր օղակը ցանկացած պայմաններում ինտենսիվ բուժման և վերակենդանացման բաժանմունքն է, որը հնարավորություն է տալիս հաջողությամբ բուժել սրտամկանի ինֆարկտը, անոթների խցանումը (թրոմբոէմբոլիա) ևն: Սրտային սուր ախտահարումներով հիվանդներին օգնություն ցույց է տրվում փուլային սկզբունքով. շտապ բժշկ. օգնություն (շատ վտանգավոր և ծանր դեպքերում կանչով անմիջապես գնում է շտապ բժշկ. օգնության սրտային բրիգադը), ինտենսիվ բուժում հիվանդանոցի Ս-ական բաժանմունքում և վերականգնող. մասնագիտացված