Սրտային հիվանդներին բոլոր փուլերում օգնությունը ցույց է տրվում ժամանակակից սարքավորումներով: Սինթեզվել և կատարելագործվում են բարձրարդյունավետ դեղանյութեր:
Լայն ծավալ է ստացել սիրտանոթային հիվանդությունների կանխարգելումը՝ դիսպանսերային հսկողությունը և շարունակական բուժումը: Բուժման համար Ս-յան բնագավառում կիրառվում են ինչպես պահպանող. (դեղորայքային, առողջարանաառողջավայրային), այնպես էլ վիրահատ. (սրտային կամ սիրտանոթային վիրաբուժություն) մեթոդներ: Վիրահատություններն ուղղված են սիրտանոթային համակարգի արատների, հիվանդությունների ու վնասվածքների վերացմանը, սրտամկանի, վերջույթների արյունամատակարարման բարելավմանը ևն: Ստեղծվել է մասնագիտացված Ս-ական հիմնարկների (ինչպես նաև ԳՀ) համակարգ, որտեղ պատրաստվում են գիտագործն. կադրեր:
ՀՀ-ում Ս-յան բնագավառի գիտ. հետազոտություններն սկսվել են 1940-50-ական թթ-ից: Ուսումնասիրվել են սրտի աղմուկների ծագման (Լ. Հովհաննիսյան), սիրտանոթային համակարգի գործիքային հետազոտման (Վ. Աղեկյան, Ա. Սիմոնյան, Ա. Ֆարմանյան, Ա. Քաթանյան), սրտամկանի ինֆարկտի, հիպերտոնիկ հիվանդության (Վ. Ավագյան) հարցերը: Նախադրյալներ են ստեղծվել էլեկտրասրտագրության զարգացման համար (Ռ. Ստամբոլցյան, Զ. Դոլաբջյան):
Հետազոտվել են սիրտանոթային համակարգի բնականոն, ախտաբան. ֆիզիոլոգիայի, դեղաբանության (Ս. Միրզոյան) հարցերը: Գ. Բադալյանի ղեկավարությամբ մշակվել են սրտային հեղձուկի բուժման հիմնահարցերը: Կիրառվել են սիրտանոթային համակարգի հետազոտման ռենտգենաբան. մեթոդներ (Բ. Ֆանարջյան, Տ. Գրիգորյան, Կ. Տիխոնով, Կ. Քյանդարյան, Ա. Ճաղարյան), ուսումնասիրվել են սրտի փոփոխությունները ճառագայթային հիվանդության ժամանակ (Կ. Քյանդարյան, Ս. Պապոյան):
Ս-յան բնագավառի աշխատանքները ղեկավարում և համաձայնեցնում է հանրապետության Ս-ական ծառայությունը: 1979-ից ինստ-ի տնօրենն է ակադ. Կ. Ադամյանը (1981-ից՝ ՀՀ առողջապ. նախ-յան գլխ. սրտաբան):
Ինստի կլինիկ. բաժանմունքներում ուսումնասիրվել են սրտի իշեմիկ հիվանդության (Կ. Ադամյան, Ռ. Գաբրիելյան),
- վի արատների (Ս. Յոլյան) ժամանակ սրտամկանի անբավարարության և դրա հետզարգացման գործընթացները: Հետազոտվել են սրտամկանի անբավարարության պատճառագիտության և ախտածնության զարգացման փուլերի կլինիկալաբորատոր. (Վ. Մկրտչյան, Ի. Շպերլինգ) ախտորոշման, անբավարարության տարբեր ձևերի ու աստիճանների փոխհատուցման, ինչպես նաև դեղերի ազդեցության մեխանիզմների բացահայտման (Ն. Խուդաբաշյան) հարցերը: Սրտի իշեմիկ, հիպերտոնիկ հիվանդությունների, անռիթմության ժամանակ մշակվել են սրտամկանի անբավարարության կլինիկ., ռենտգենաֆունկցիոնալ, ռենտգենաձևաբան., արյունաշարժ. (հեմոդինամիկ.), ռադիոլոգ., էլեկտրամեխանասրտաբան., կենսաքիմ. և այլ չափանիշներ: Մշակվել է սրտամկանի ինֆարկտի նոր դասակարգում, որի հիմքում ընկած է 4 կատեգորիա՝ հիվանդության փուլը, տեղակայումը, ինֆարկտի ենթարկված օջախի ծավալը և սրտի էլեկտր. անկայունությունը:
Բացահայտվել է, որ սրտամկանի կծկող. ակտիվությունը, արյունաշարժ. և էլեկտրաֆիզիոլոգ. գործընթացներն ուղղակիորեն կապված են ինֆարկտի ենթարկված օջախի ծավալի հետ, որի հիման վրա էլ կազմվում են հիվանդների բուժման ու վերականգնման ծրագրերը (Կ. Ադամյան): Ռադիոցուցանշման (Ն. Հովհաննիսյան) մեթոդով հետազոտություններ են կատարվել սրտամկանի անբավարարության տարբեր ձևերի ժամանակ արյունամատակարարման, նյութափոխանակության և սրտամկանի ֆունկցիայի ուսումնասիրման բնագավառում, մշակվել է սրտամկանի արյան հոսքի կարգավորման մեխանիզմների վերաբերյալ տեսություն: Ժամանակակենսբ. և կենսաքիմ. հետազոտություններով բացահայտվում են սիրտանոթային հիվանդությունների ախտածնության, ախտորոշման, բուժման և ելքի տարբեր հարցեր (Ն. Ասլանյան):
Կատարվում են բազմագործոնային, համաճարակային, մինչբժշկ. սկրինինգային հետազոտություններ (Կ. Ադամյան, Ա. Թումանյան, է. Քրիշչյան):
Ս-յան զարգացման և հիվանդների բուժման լավագույն մեթոդների ընտրությունը կատարվում է համաշխարհային փորձի ուսումնասիրման և սեփական տվյալների ամփոփման միջոցով: Ռազմավար. կարևորության օղակներից են Ս-ական ծառայության մանրազնին մոնիթո
- ստացումը:
ՍՐՏԱՄԿԱՆԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, միոկարդիտ, հաճախ առաջանում է ռևմատիզմի, երբեմն վարակիչ հիվանդությունների (դիֆթերիա, որովայնային տիֆ, անգինա, քութեշ, արյան վարակում, հայմորիտ, սուր շնչառ. հիվանդություններ, այդ թվում՝ գրիպ ևն) ժամանակ: Ռևմատիզմային Ս. բ. (ռևմոկարդիտ) հաճախ զուգակցվում է ներսրտենու բորբոքումով: Ս. բ. կարող է նաև ալերգ. բնույթ կրել՝ լինելով որոշ մանրէների ու դրանց քայքայման արգասիքների, ինչպես նաև դեղապատրաստուկների նկատմամբ (տես Ալերգիա) սրտամկանի գերզգայնության հետևանք: Սրտամկանը կարող է ախտահարվել տուբերկուլոզից, սիֆիլիսից:
Ս. բ-ման դեպքում հնարավոր են սրտի շրջանում ցավերի, սրտի կծկումների ռիթմի խանգարումների, սրտխփոցի, հևոցի, թուլության, արագ հոգնելիության, քրտնոտության գանգատներ: Նշված երևույթները սաստկանում են ֆիզ. լարվածությունից: Ջերմաստիճանը բնականոն է կամ բարձրանում է աննշան:
Երեխաների Ս. բ. կարող է առաջանալ մի շարք վարակիչ հիվանդությունների հետևանքով, օրինակ՝ դիֆթերիային Ս. բ. սովորաբար առաջանում է հիվանդության 2-րդ շաբաթից (տես Դիֆթերիա) և բնորոշվում է բավականին ծանր ընթացքով: Որովայնատիֆային Ս.բ. ի հայտ է գալիս որովայնային տիֆի (տես Որովայնային տիֆ, պարատիֆեր) սկզբից 3-4 շաբաթ հետո, երբեմն էլ՝ առողջացման շրջանում, ընթացքն ավելի բարենպաստ է: Արյան վարակման հետևանքով առաջացած Ս. բ. ծանր է ընթանում:
Բուժումը հիվանդանոցային է և արդյունավետ: Կարևոր է սնման ռեժիմը՝ դյուրամարս, վիտամիններով հարուստ կաթնային և բանջարեղենային սնունդ, խաշած միս և ձուկ, սահմանափակվում են հեղուկների ու կերակրի աղի օգտագործումը, հատկապես սրտային անբավարարության (տես Սիրտանոթային համակարգ, հիվանդությունները) ժամանակ: Ս. բ-ման ախտանշանները (այտուց, հանգիստ ժամանակ հևոց ևն) անհետանալուց հետո բժշկի հսկողությամբ նշանակվում է բուժ. ֆիզկուլտուրա՝ շնչառ., ձեռքերի ու ոտքերի, փոքր ու միջին մկանախմբերի վարժություններ: Հիվանդի լավ ինքնազգացողության դեպքում մարմնամարզ. վարժությունների ծավալն աստիճանաբար ընդլայնվում է, իսկ թեթև ընթացքի