կիրառվում են ոտքերի մկանների վարժություններ՝ հիվանդին քայլելու նախապատրաստման նպատակով: Պետք է հետևել նաև սենյակի օդի մաքրությանը:
Վերականգնող. բուժումը (տես Վերականգնում) ուղղված է Ս. ի-ով հիվանդի հետագա աշխատանքային գործունեության նախապատրաստմանը և սկսվում է բուժման 1-ին օրերից՝ բժշկի հսկողությամբ: Մի դեպքում պահանջվում է սրտապնդել հիվանդին, օգնել ազատվելու ընկճվածությունից, բարեհաջող ելքի վստահություն ներշնչել, մեկ այլ դեպքում, չթերագնահատելով հիվանդության լրջությունը՝ հիվանդին բացատրել իր աշխատանքային և այլ հնարավորությունների սահմանները, նախապատրաստել կյանքում ու աշխատանքում անհրաժեշտ անցումներին: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո բուժումն իրականացնում է պոլիկլինիկայի բժիշկը՝ դիսպանսերային մեթոդով (ակտիվորեն հետևել հիվանդին և կանխարգելել հիվանդության սրացումը): Հիվանդանոցի սխեմայով հիվանդը շարունակում է զբաղվել բուժ. ֆիզկուլտուրայով՝ վերահսկելով անոթազարկի հաճախությունը և ընդհանուր ինքնազգացողությունը վարժությունների ընթացքում և հետո: Մաքուր օդում զբոսանքը 0,5 ժ-ից աստիճանաբար հասցնել 2 ժ, համաչափ ու ոչ արագ քայլքով: Բեռնվածությունը չպետք է հանգեցնի հևոցի, սրտի կամ կրծոսկրի շրջանում տհաճ զգացողությունների: Վերականգնման կարևոր փուլը հիվանդի բուժումն է սրտաբան. առողջարաններում, որով հնարավորություն է ստեղծվում էլ ավելի ընդլայնել ռեժիմը (բժշկի հսկողությամբ):
ՀՀ առողջապահության նվաճումներից է Ս. ի-ով հիվանդներին օգնություն ցույց տալու կայուն համակարգի մշակումը:
Մեծ հիվանդանոցներում ստեղծված են սուր Ս. ի-ով հիվանդների արագ բուժման բաժանմունքներ՝ սրտի գործունեության վիճակի մասին շուրջօրյա էլեկտրասրտագրային հսկողությամբ և վտանգավոր վիճակներում անհապաղ օգնություն ցույց տալու հնարավորություններով: Այս բոլորը վերականգնող. միջոցառումների, դիսպանսերային հսկողության, առողջարանային բուժման հետ միասին հնարավորություն են տալիս հիվանդների մեծ մասին վերադառնալ ակտիվ աշխատանքային գործունեության:
Աթերոսկլերոզի կանխումը զգալիորեն նպաստում է Ս. ի-ի կանխարգելմանը: Ս. ի-
- ծունեության խանգարումների կանխմանը:
Օրվա ռեժիմը պետք է լինի խիստ չափավորված. ամեն օր վեր կենալ ու քնել նույն ժամերին: Քնել 7 ժ-ից ոչ պակաս: Շտապողականությունն ու արագ քայլքը սառը օդում կարող են նոպայի պատճառ դառնալ: Արգելվում են ֆիզ. և նյարդային լարումով աշխատանքները ևն: Հանգստյան օրերն ու արձակուրդն անցկացնել մաքուր օդում, օգտակար են զբոսանքը, թեթև ֆիզ. բեռնվածությունը, որոնք մարզում են սիրտանոթային համակարգը, բարելավում սրտամկանի կծկողականությունը և արյունամատակարարումը: Սնուցումը պետք է լինի 4-անգամյա, բազմատեսակ, վիտամիններով հարուստ և սահմանափակ կալորիականությամբ (օրական 2500 կկալ-ից ոչ ավելի): Ճիշտ սնուցման դեպքում հիվանդի քաշը չպետք է ավելանա: Ս. ի-ի կանխարգելման անհրաժեշտ պայմաններից են չծխելը, ալկոհոլը չչարաշահելը: Քանի որ նյարդային խանգարումները նոպայի առաջացման անմիջական պատճառ են, ուստի շատ կարևոր է ընտանիքում և աշխատավայրում բնականոն փոխհարաբերությունների պահպանումը: Առողջարար. բուժման բնույթն անպայման պետք է համաձայնեցնել բժշկի հետ:
Տես նաև Սիրտանոթային համակարգ:
ՍՐՏԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, տես Սիրտանոթային համակարգ հոդվածում:
ՍՐՏԱՅԻՆ ՀԵՂՁՈՒԿ, շնչարգելության նոպա, որն առաջանում է սրտի հիվանդություններից: Կարող է առաջանալ սրտամկանի ինֆարկտից, սրտի իշեմիկ հիվանդությունից, բնածին և ձեռքբերովի սրտի արատներից, հիպերտոնիկ հիվանդությունից ևն: Ենթադրվում է, որ Ս. հ-ի պատճառը սրտի ձախ փորոքից աորտա արյան վատ մատակարարումն է, որի հետևանքով թոքերում առաջանում են արյան կանգային երևույթներ և գազափոխանակության խանգարում: Արյան մեջ ավելցուկային ածխաթթվից գրգռվում է գլխուղեղի շնչառ. կենտրոնը, որի հետևանքով առաջանում է ուժեղ հևոց: Նոպայի առաջացմանը նպաստում են ֆիզ. և հոգեկան լարումները:
Ս. հ. ավելի հաճախ առաջանում է գիշերը, հիվանդը հանկարծակի արթնանում է օդի անբավարարության զգացումից և նստում անկողնում: Հևոցը սաստկանում է, ի հայտ են գալիս հազ (թափանցիկ փրփրոտ խորխով), ուժեղ թուլություն, անհանգստություն, սառը, կպչուն քրտինք, մաշկը դառնում է մոխրակապույտ: Ծանր
- է բուժվել:Հիվանդին պետք է հարմար նստեցնել (ոտքերը կախ գցած), սենյակն օդափոխել, հնարավորության դեպքում՝ թթվածին տալ (թթվածնային բարձիկով) և շտապ բժշկ. օգնություն կանչել: Ժամանակին բուժման դեպքում հիվանդության ելքը մեծ մասամբ բարեհաջող է:
Կանխարգելումը. պետք է ժամանակին և կանոնավոր բուժել հիվանդությունը, որը կարող է բարդանալ սուր սրտային անբավարարությամբ (տես Սիրտանոթային համակարգ):
ՍՐՏԻ ԱՆՌԻԹՄՈՒԹՅՈՒՆ, տես Սիրտանոթային համակարգ հոդվածում:
ՍՐՏԻ ԱՐԱՏՆԵՐ, սրտի կառուցվածքի և արտատար անոթների ախտաբան. փոփոխություններ, որոնք խանգարում են սրտի գործունեությունը: Տարբերում են պտղի ներարգանդային զարգացման շրջանում առաջացող բնածին և ձեռքբերովի Ս. ա., որոնք ի հայտ են գալիս ծնվելուց հետո՝ տարբեր հիվանդություններից սրտի փականների կամ խոռոչների միջնորմների ախտահարման հետևանքով: Սրտի փականները, որոնք տեղադրված են նախասրտերի ու փորոքների, փորոքների ու դրանցից դուրս եկող անոթային ցողունների միջև, սրտի գործունեության որոշակի փուլերում փակում են համապատասխան անցքերը սրտի բաժինների միջև՝ ապահովելով արյան հոսքն անհրաժեշտ ուղղությամբ: Ձեռքբերովի Ս. ա. առաջանում են հիմնականում ռևմատիզմի, բայց լինում են նաև արյան վարակման, սիֆիլիսի, աթերոսկլերոզի, վնասվածքների հետևանքով:
Ձեռքբերովի Ս. ա. հաճախ բնորոշվում են փականային ապարատի ախտահարումով՝ փականների ձևափոխությամբ, փեղկերի կնճռոտումով: Վերջինս ուղեկցվում է փականի ֆունկցիայի խանգարումով, որն ամբողջությամբ չի փակում սրտի խոռոչների միջև համապատասխան անցքերը, և արյունը մասնակիորեն հետ է վերադառնում այն բաժիններ, որտեղից դուրս է եկել: Դա սրտամկանի վրա ստեղծում է լրացուցիչ բեռնվածություն, հանգեցնում է նրա զանգվածի ավելացմանը, այնուհետև՝ «հոգնության»: Նման Ս. ա. անվանում են փականների անբավարարություն, օրինակ՝ երկփեղկ (միտրալ) փականի անբավարարություն: Փականի ախտահարումը՝ իր փեղկի հետ սերտաճելով՝ հանգեցնում է սրտի խոռոչների միջև համապատասխան անցքերի սեղմվելուն, խոչընդոտում է արյան բնականոն հոսքին, որը նույնպես դժվարացնում է սրտի