աշխատանքը և առաջացնում սրտամկանի «հոգնություն»: Այսպիսի Ս.ա. անվանում են նեղացում (ստենոզ), օրինակ՝ ձախ նախասիրտ-փորոքային անցքի նեղացում՝ միտրալ ստենոզ: Հաճախ որևէ փականի անբավարարությունը զուգորդվում է համապատասխան անցքերի նեղացմամբ, իսկ երբեմն միաժամանակ ախտահարվում են մի քանի փականներ՝ համակցված Ս. ա.:
Հիվանդությունը երկար տարիներ կարող է զգացնել չտալ, որը բացատրվում է սրտի պահեստային մեծ հնարավորություններով, որոնք թույլ են տալիս գոյություն ունեցող արատը փոխհատուցել սրտի համապատասխան բաժինների լարված աշխատանքով: Նշված փուլում Ս. ա. անվանում են փոխհատուցված (կոմպենսացված): Առաջանում են սրտի չափերի ու տոների փոփոխություններ, բնորոշ սրտի աղմուկ ևն: Հիվանդության խորացումը կարող է սպառել սրտի պահեստային հնարավորությունները, թուլացնել նրա գործունեությունը և հանգեցնել սրտային անբավարարության (տես Սիրտանոթային համակարգ): Այս փուլում Ս. ա. անվանում են ապափոխհատուցված: Վերջինիս առաջացմանը նպաստում են ռևմատիզմի սրացումը (փականների ձևափոխման արագացմամբ և սրտամկանի ախտահարումով), ֆիզ. գերլարվածությունը, տարբեր վարակիչ և այլ հիվանդությունները, հղիությունն ու ծննդաբերությունները: Խանգարումները մեծ մասամբ դարձելի են. ժամանակին, կանոնավոր և լիարժեք բուժումը հնարավորություն է տալիս վերականգնել և երկար տարիներ, նույնիսկ տասնամյակներ, պահպանել փոխհատուցված վիճակը:
Բնածին Ս. ա. առաջանում են պտղի ներարգանդային զարգացման շրջանում՝ սրտի և խոշոր անոթների ոչ ճիշտ ձևավորման հետևանքով: Բացի փականային արատներից, բնածին Ս. ա. բնորոշվում են նախասրտերի ու փորոքների միջնորմների արատներով: Այս դեպքում սրտի ձախ խոռոչից արյան մի մասը մղվում է աջ խոռոչ, որտեղ խառնվելով երակային արյանը, վերադառնում է թոքեր կամ աջ խոռոչից արյան մի մասը, շրջանցելով թոքերը, լցվում է սրտի ձախ փորոք, այնուհետև՝ աորտա, որի հետևանքով խանգարվում է հյուսվածքների թթվածնամատակարարումը, և մեծանում է սրտի բեռնվածությունը: Ս. ա-ի այս խմբին են պատկանում մեծ անոթների տեղադրության ու կառուցվածքի անճշտությունները (օրի
- նի արատների զուգորդում: Սովորաբար բնածին Ս. ա-ի ախտանշանները (սրտի աղմուկ, կապտություն ևն) հայտնաբերվում են երեխայի ծնվելուց անմիջապես հետո: Արատի բնույթից և արտահայտվածությունից կախված՝ հիվանդության ընթացքը տարբեր է. մի դեպքում արատը կյանքի հետ անհամատեղելի է, մեկ այլ դեպքում հիվանդն ապրում է մինչև խորը ծերություն: Հաճախ բնածին Ս. ա-ով հիվանդն իր զարգացմամբ հետ է մնում հասակակիցներից, նրա աշխատունակությունը, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում են, հաճախ է հիվանդանում վարակիչ և այլ հիվանդություններով:
Ս. ա-ով հիվանդին բուժում է բժիշկը: Այն կախված է արատի տեսակից և ուղղված է հիմնականում սրտի աշխատունակության բարելավմանը և արյան շրջանառության խանգարման փոխհատուցմանը: Սահմանում են հիվանդի համար բարենպաստ աշխատանքի ու հանգստի ռեժիմ: Նրա մասնագիտ. գործունեությունը պետք է համապատասխանի ախտահարված սրտի հնարավորություններին, բեռնվածության սահմանները որոշվում են անհատ. կարգով: Շատ կարևոր է կանոնավոր ինքնահսկումը, պետք է խուսափել հևոց, սրտխփոց, սրտի խանգարում առաջացնող ֆիզ. ծանրաբեռնվածությունից և հուզ. լարվածությունից: Նույնիսկ փոխհատուցված Ս. ա-ի դեպքում պետք է խուսափել գերհոգնությունից՝ կապված ծանր ֆիզ. աշխատանքի, անքուն գիշերների, սեռ. կյանքի չարաշահման, լարված սպորտային մարզումների և մրցումներին մասնակցելու, ծովափում կամ շոգեբաղնիքում գտնվելու, դժվար զբոսաշրջային արշավների հետ: Ցուցված է նաև սահմանափակ վարժություններով բուժ. ֆիզկուլտուրան: Ապափոխհատուցման փուլում ռեժիմի սահմանափակումն ավելի խիստ է. արյան շրջանառության արտահայտված խանգարման դեպքում հիվանդը պետք է պահպանի կիսաանկողնային, երբեմն՝ անկողնային ռեժիմ (շնչառության հեշտացման նպատակով գլխատակը բարձրացնել): Երբեմն հիվանդն իրեն լավ է զգում բարձր թիկնակով բազկաթոռին նստած, ոտքերը կախ գցած: Կարևոր է նաև սենյակի կանոնավոր օդափոխությունը:
Սննդակարգի հարցում պետք է հետևել բժշկի խորհուրդներին: Սնուցումը պետք է լինի կանոնավոր և չափավոր, որպեսզի մարմնի ավելորդ քաշը չդժվարացնի սրտի աշխատանքը: Խորհուրդ չի տրվում
- կերակրի աղի և հեղուկների քանակը (այտուցներից խուսափելու համար), հրաժարվել ալկոհոլից: Օգտակար են կաթնամթերքը, միրգը (հատկապես՝ ծիրան, դեղձ, ծիրանաչիր):
Ապափոխհատուցված Ս. ա-ի դեպքում երբեմն նշանակվում է հատուկ սննդակարգ (տես Բուժական սնունդ): Ապափոխհատուցված Ս. ա-ով հիվանդը կանոնավոր դեղորայքային բուժման կարիք ունի: Կիրառում են սրտի կծկողունակությունը բարելավող և սրտի աշխատանքը թեթևացնող միզամուղ պատրաստուկներ (օրգանիզմում շրջանառվող հեղուկի նվազեցման ճանապարհով): Նշված դեղանյութերով բուժումը կատարվում է կանոնավոր, երկար տարիներ: Հիվանդի վիճակից ելնելով՝ փոխում են պատրաստուկները, դեղաչափերը, կիրառման եղանակները: Առանց բժշկի համաձայնության, դեղերի ու դեղաչափերի ինքնուրույն փոփոխությունները բուժումը դարձնում են անարդյունավետ, առաջացնում բարդություններ: Առողջարանաառողջավայրային բուժումը սրտաբան. առողջարաններում (առավելապես տեղական կլիմայական առողջավայրերում) ցուցված է միայն առանց ռևմատիզմի սրացման ախտանշանների, փոխհատուցված Ս. ա-ով հիվանդներին:
Բնածին և ձեռքբերովի Ս. ա-ով հիվանդների բուժման բնագավառում ժամանակակից բժշկության մեծագույն նվաճումներից են գործն. կլինիկայում կիրառվող սրտի վիրահատությունները, որոնցով պայքարում են ինչպես արատի հետևանքների դեմ, այնպես էլ դրանց վերացման համար: Ս. ա-ի դեպքում վիրահատությունները գործն. կլինիկայում կիրառվում են 20-րդ դ. 2-րդ կեսից:
Սրտի փականների փեղկերի սերտաճման և սրտի խոռոչների միջև անցքերի նեղացման դեպքում վիրաբույժը հատում է այդ սերտաճումները և վերականգնում բնականոն անցանելիությունը: Մեկ այլ վիրահատությամբ ախտահարված փականները փոխարինվում են արհեստականներով:
Բնածին Ս. ա. ևս վիրահատությամբ մեծ մասամբ վերացվում են: Վիրահատ. բուժման հնարավորությունները զգալիորեն մեծացել են գործն. կլինիկայում գերճնշումային թթվածնաբուժության (տես Ճնշաբուժություն) մեթոդների, ինչպես նաև սրտի աշխատանքը դադարելու դեպքում անոթներով արյան շրջանառությունն ապահովող արյան արհեստ. շրջանառության ապարատների կիրառման շնորհիվ: