Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/676

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անձանց կողմից քիմ. և մեխ. վտանգավոր միջոցների կիրառմամբ: Արդյունքում առաջանում են արգանդի բորբոքային ծանր գործընթացներ, արյունահոսություն և այլ բարդություններ (արգանդի, հեշտոցի, միզապարկի և աղիքների խոր վնասվածքներ), որոնք մահացու վտանգ են ներկայացնում:

Արհեստ. Վ. վնասակար ազդեցություն ունի օրգանիզմի վրա, քանի որ հանկարծակի ընդհատվում են հղիության զարգացման հետ կապված օրգանիզմի վերակառուցման ֆիզիոլոգ. գործընթացները՝ մի շարք դեպքերում առաջացնելով նյարդային և ներզատիչ համակարգերի ֆունկցիաների, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումներ: 1-ին հղիության ժամանակ կատարված Վ., հատկապես դաշտանային ցիկլի խանգարումներով և սեռ. օրգանների թերզարգացմամբ (ինֆանտիլիզմ) տառապող կանանց մոտ, հաճախ անպտղությաև պատճառ է դառնում: Իրար հաջորդող Վ-ները կարող են հղիության անհանդուրժողականության (ինքնաբեր Վ-ների և վաղաժամ ծննդաբերության) պատճառ դառնալ: Ինչպես ցանկացած վիրահատություն, Վ. մի շարք դեպքերում կարող է ուղեկցվել վիրահատության ժամանակ (օրինակ՝ արյունահոսություն, արգանդի վնասվածք) կամ նրանից մի քանի օր անց (արգանդի և նրա հավելումների բորբոքում) առաջացած բարդություններով: Արգանդի (տես Արգանդի մկանալորձենաբորբ) և նրա հավելումների բորբոքումը հաճախ ընթանում է առանց արտահայտված կլինիկ. ախտանշանների, բայց առաջացնում է զգալի տեղային փոփոխություններ: Օրինակ՝ արգանդափողերի բորբոքումը կարող է նրա լուսանցքի մասնակի կամ լրիվ սպիացման և արտարգանդային հղիության կամ կայուն անպտղության պատճառ դառնալ: Վ-ից առաջացած նյարդային և ներզատ. խանգարումները երբեմն կարող են ի հայտ գալ 1-2 տարի անց. կինը դառնում է դյուրագրգիռ, վատանում է քունը, արագ հոգնում է, խանգարվում է դաշտանային ցիկլը՝ ընդհուպ մինչև անդաշտանություն: Նյութափոխանակության խանգարումները կարող են հանգեցնել ճարպակալման:

Արհեստ. Վ. նաև կարևոր սոցիալ. խնդիր է, քանի որ առնչվում է ոչ միայն կնոջ, այլև պետության շահերին: Մի շարք երկրներում Վ. թույլատրվում է միայն ըստ բժշկ. ցուցումների, սոցիալ. շարժառիթները հաշվի չեն առնվում: Այդ երկրներում արհեստ. Վ.

            • թյուն, գործազրկություն) հաճախ հանգեցնում են քրեական Վ-ների թվի աճի: Հղիության ընդհատման հարցը որոշելուց առաջ հարկավոր է լրջորեն կշռադատել բոլոր հանգամանքները: Եթե Վ. անհրաժեշտ է, հետազոտման նպատակով կինը պետք է ներկայանա կանանց կոնսուլտացիա. վիրահատության հակացուցումների (12 շաբաթից ավելի հղիություն, սեռ. օրգանների բորբոքային հիվանդություն) բացակայության ժամանակ համապատասխան բուժհիմնարկի ուղեգիր է տրվում: Սեռ. համակարգի բորբոքային հիվանդությունների ժամանակ հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով կատարվում է նախն. բուժում: 12 շաբաթից ավելի հղիության ժամանակ Վ. թույլատրվում է խիստ բժշկ. ցուցումներով, երբ հղիությունը շարունակելը և հետագա ծննդաբերությունը կարող են վտանգավոր լինել կնոջ առողջության և կյանքի համար: Նման դեպքում անվերապահորեն պետք է կատարել բժշկի հանձնարարականները:

Վ-ից հետո կինը պետք է խստորեն հետևի բժշկի խորհուրդներին և կատարի հատուկ հիգիենային հանձնարարականները. 1-ին 2 շաբաթում պետք է բացառել ֆիզ. բեռնվածությունը (հատակ լվանալ, լվացք անել, ծանրություն բարձրացնել): Անհրաժեշտ է հետևել աղիքների ընդհանուր վիճակին և կանոնավոր դատարկմանը, ամեն օր, հատկապես 1-ին 2 շաբաթը, չափել ջերմությունը, խուսափել մրսելուց: Կինը պետք է օրը գոնե 2 անգամ (առավոտյան և երեկոյան) սեռ. օրգանները լվանա եռացրած տաք ջրով և օճառով կամ կալիումի գերմանգանատի թույլ լուծույթով, ամեն օր փոխի սպիտակեղենը, քանի որ Վ-ից հետո 1-ին օրերին արգանդի վզիկը բաց է լինում, որը վտանգ է ստեղծում հիվանդածին մանրէների թափանցման և բորբոքման համար: Արյունահոսությունը կանխելու նպատակով հեշտոցային լվացումներն արգելվում են: Վ-ից հետո 1-ին 2 շաբաթը հարկավոր է լողանալ միայն ցնցուղի տակ, ջրամբարներում լողանալ խորհուրդ չի տրվում: 1 ամիս արգելվում է սպորտով զբաղվել, թույլատրվում են միայն թեթև ֆիզ. վարժություններ (առավոտյան մարմնամարզություն): Սեռ. կյանքը հարկավոր է սկսել միայն դաշտանից հետո՝ հղիությունը կանխող միջոցների մասին բժշկի հետ նախապես խորհրդակցելով: Դաշտանի ժամկետները Վ-ից հետո նույնն են, ինչ նրանից առաջ: Դաշտանի

            • որովայնի ստորին հատվածի ցավերի ժամանակ անհրաժեշտ է անպայման դիմել գինեկոլոգի:

Ինքնաբեր Վ. ի տարբերություն արհեստ. Վ-ման, առավել հաճախ որևէ հիվանդության ախտանշան է: Ախտանշանները բազմաթիվ են: Ինքնաբեր Վ. կարող է առաջանալ բորբոքային, ուռուցքային և այլ հիվանդությունների, սեռ. օրգանների թերզարգացման, վարակիչ հիվանդությունների (գրիպ, բրուցելոզ, տոքսոպլազմոզ ևն), մոր և պտղի արյան անհամատեղելիության, հղիության ծանր տոքսիկոզների (տես Հղիության տոքսիկոզներ), ինչպես նաև նախորդող արհեստ. Վ-ների և այլ հետևանքով:

Ինքնաբեր Վ-ման ժամանակ տեղի է ունենում պտղաձվի շերտազատում արգանդի պատերից, որն ուղեկցվում է արյունահոսությամբ: Արգանդի մկանունքի կծկումներն առաջացնում են որովայնի ստորին հատվածի և գոտկատեղի պարբերական, մղկտացող, երբեմն նաև կծկանքային ցավեր: Վ-ման այս շրջանում բուժումը ժամանակին սկսելիս դեռևս հնարավոր է հղիությունը պահպանել: Ամենից առաջ հարկավոր է անկողնում պառկել և բժիշկ հրավիրել: Չի կարելի դեղանյութեր ընդունել, որովայնին սառը դնել, քանի որ դրանք կարող են ուժեղացնել արգանդի կծկումները: Եթե բուժումն սկսված չէ, ցավերը սաստկանում են, արյունահոսությունն ուժեղանում է, իսկ երբեմն լինում է այնքան առատ, որ կարող է հանգեցնել սակավարյունության: Արդյունքում պտղաձուն ծնվում է, սակայն հաճախ պտղաձվի մասերը կարող են մնալ արգանդում, որի հետևանքով այն չի կրճատվում, և արյունահոսությունը շարունակվում է: Երբեմն պտղաձվի մնացորդներից աճում են պոլիպներ, որը կարող է հանգեցնել կյանքին վտանգ սպառնացող արյան մեծ կորստի: Դրա համար նույնիսկ արդեն տեղի ունեցած Վ-ման ժամանակ պտղաձվի մնացորդները հեռացնելու նպատակով անհրաժեշտ է հոսպիտալացում:

Մի շարք դեպքերում (հաճախ հղիության 1-ին շաբաթներում) ինքնաբեր Վ. տեղի է ունենում առանց ինքնազգացողության վատացման, չի ուղեկցվում ցավերով, իսկ աննշան արյունային արտադրությունը չի անհանգստացնում կնոջը, և նա չի դիմում բժշկի՝ շարունակելով սովոր. ապրելակերպը: Սակայն ինքնաբեր