Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/675

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


              • արագ ոչնչանում են, կամ վերքում պահպանվում մինչև նրա ապաքինումը՝ չվնասելով այն:

Վարակ. բարդության ամենաքիչ ենթակա են կտրած Վ., որոնց դեպքում կենսունակության էական խանգարումներն առաջանում են միայն վնասող առարկայի հետ անմիջապես շփված հյուսվածքներում: Որքան սուր է վնասող առարկան, այնքան փոքր է վնասման գոտին, դրա համար վիրաբուժ. դանակները սրում են սայրի նման: Ծակած Վ-ի ժամանակ արյունահոսությունը գրեթե միշտ չնչին է, բացվածքը բացակայում է և հետևաբար քիչ է ենթակա 2-րդային աղտոտման: Սակայն դրանք վտանգավոր են նրանով, որ բավականին խորն են, հաճախ թափանցում են խոռոչները, երկար, նեղ, վերքային խողովակը սովորաբար փակվում է կծկված մկաններով՝ գոյացնելով փակ տարածություններ, որոնց մեջ լավ զարգանում են վնասման պահին վերքի մեջ ընկած մանրէները: Հյուսվածքների (օրինակ՝ դեմքի) առատ արյունամատակարարումը բավականին նվազեցնում է վերքային վարակի առաջացման հնարավորությունը, քանի որ արյան հոսքի հետ վերքի մեջ են ընկնում մանրէների դեմ պայքարող արյան տարրեր:

Հյուսվածքների վնասման գոտին մեծ է պոկած, սալջարդված, պոկած-սալջարդված, ինչպես նաև հրազենային և կծած Վ-ի մեծ մասի դեպքերում: Պոկած Վ. կարող են ուղեկցվել մաշկի և ենթամաշկային հյուսվածքի մեծ կտորի պոկումով (մաշկված վերք): Վնասման մեծ գոտիով Վ. (սալջարդված, ջնջխված, տրորված Վ.) պարունակում են մահացած կամ անկենսունակ հյուսվածքների բավականաչափ զանգված: Վ-ի պատերում մանր արյունատար անոթները պատռված են կամ արյան մակարդուկներով (թրոմբներ) խցանված:

Վերքի ձևը հաճախ բարդ է, ունի կույր գրպանիկներ, որոնցում կուտակվում և մակարդվում է արյունը: Այդ բոլորը նպաստում է վարակ. բարդություններին, այդ թվում այնպիսի ծանր բարդության, ինչպիսին է անօդակյաց վարակը: Վտանգավոր է նաև թարախային վարակը. թարախակալումը վերքից անցնում է հարևան կենսունակ հյուսվածքներ՝ հանգեցնելով դրանց մահացման՝ գոյացնելով շուրջվերքային թարախակույտ, ֆլեգմոն ևն:

Շատ ծանր դեպքերում կարող է առաջանալ արյան վարակում: Երկարատև թա

        • մեծ գոտի ունեցող վերքով: Կատաղությամբ վարակումը կարող է տեղի ունենալ ոչ միայն հիվանդ կենդանու կծելուց, այլև նախապես գոյություն ունեցող վերքի (նույնիսկ աչքով անտեսանելի քերծվածքի) վրա նրա թուքն ընկնելիս:

Հյուսվածքների փոքր վնասման գոտիով և չնչին բացվածքով Վ., վերքային վարակի բացակայության դեպքում, լավանում են առաջնային ձգումով: 7-10 օր անց նրանց եզրերը սերտաճում են, հետագայում վերքի տեղում մնում է նեղ, քիչ նկատելի սպի: Այսպես են ապաքինվում, օրինակ, վիրահատ. Վ., որոնց բացվածքը վերացվում է կարեր դնելով: Եթե վերքի բացվածքը լայն է, լավացումը տեղի է ունենում 2-րդային ձգումով, այսինքն Վ-ի բացվածքն աստիճանաբար լցվում է հատիկավոր հյուսվածքով (երիտասարդ, զարգացող, անոթներով հարուստ շարակցական հյուսվածք): Հատիկավորումը վերքում լավ է երևում. այն վարդագույն ողորկ մակերևույթ ունի: Մինչև վերքի լավանալը, այսինքն մինչև մաշկի եղջերային (վերքի եզրերից աճող) շերտով հատիկավորման լրիվ ծածկվելը, նրանից կարող է թարախ արտադրվել: Վերքի չափերից կախված՝ լավացումը տեղի է ունենում մի քանի շաբաթում կամ ամսում և ավարտվում է սպիի առաջացմամբ:

Հյուսվածքների վնասման մեծ գոտիով, ինչպես նաև վարակով բարդացած Վ. լավանում են միայն 2-րդային ձգումով, ընդ որում՝ ամենից ուշ, քանի որ լավացման գործընթացն սկսվում է միայն այն բանից հետո, երբ վերքը մաքրվում է վնասման ժամանակ մահացած հյուսվածքներից:

Ցանկացած վնասման ժամանակ 1-ին օգնության նպատակը 2-րդային աղտոտումից վերքի պահպանումն է: Վերքը շրջապատող հյուսվածքը մաքրում են յոդի սպիրտային լուծույթով և դնում մանրէազերծած վիրակապ՝ խստորեն պահպանելով աննեխության կանոնները (տես Հականեխություն, աննեխություն)՝ հատկապես խուսափելով վերքին դիպչելուց: Վ-ի ժամանակ մաշկալաթերը հաճախ լրիվ պոկված չեն լինում և կարող են ենթամաշկային հյուսվածքով դեպի դուրս շրջվել: Նման դեպքում զգուշորեն բարձրացնում են լաթը, նրա մաշկային մակերևույթը մաքրում յոդի սպիրտային լուծույթով:

Եթե վերքն առատորեն արյունահոսում է, օգնությունն սկսում են արյունահոսու

Հետագա բուժման համար հարկավոր է տուժածին տեղափոխել պոլիկլինիկա կամ հիվանդանոց՝ վիրաբույժի մոտ: Անհապաղ վիրաբուժ. օգնության անհրաժեշտությունն աճում է՝ վերքը հողով աղտոտվելիս, վերքում օտար մարմինների, թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի առկայության ժամանակ: Պատգարակով անհապաղ տեղափոխման ենթակա են շոկի երևույթներով, ուժեղ արյունահոսությամբ ուղեկցվող և խոռոչներ թափանցող (կրծքի, որովայնի ծակած) Վ-ով տուժածները:

Շան, կատվի և այլ կենդանիների կծած (նույնիսկ աննշան) Վ-ի ժամանակ կատաղությունից խուսափելու նպատակով հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:

Ոչ մեծ, ոչ խորը և վնասման փոքր գոտիով Վ., որոնց եզրերն աննշան են հեռացած և կեղտոտված չեն, հաճախ լավանում են առաջնային ձգումով՝ ճիշտ ցույց տրված 1-ին օգնության ժամանակ դրված վիրակապի տակ: Սակայն եթե վնասումից 1-2 օր անց այդպիսի Վ-ում ցավերը վերսկսվում են, ապա վիրաբույժին դիմելը պարտադիր է, քանի որ դա վարակ. բարդությունների ախտանշան է: Դա 1-ին հերթին վերաբերում է ձեռքի մատների կտրած և ծակած Վ-ին, որոնք կարող են մատնաշունչի պատճառ դառնալ:

ՎԻԲՐԱՑԻԱ, տես Թրթռում:

ՎԻԲՐԻՈՆՆԵՐ, տես Բակտերիաներ հոդվածում:

ՎԻԺՈՒՄ. աբորտ, հղիության ընդհատումն առաջին 28 շաբաթվա ընթացքում, երբ պտուղը դեռևս անկենսունակ է:

Վ. կարող է տեղի ունենալ ինքնուրույն՝ որևէ հիվանդության հետևանքով (ինքնաբեր Վ.), կամ կարելի է կատարել կանխամտածված (արհեստ Վ.), եթե կինը որևէ պատճառով չի ցանկանում պահպանել հղիությունը, կամ բժիշկն է խորհուրդ տալիս այն ընդհատել՝ բժշկ. ցուցումների (թոքերի ակտիվ տուբերկուլոզ, սրտի ծանր արատ, հղիության ծանր տոքսիկոզ, սերունդներին ժառանգ. ծանր հիվանդությունների փոխանցման վտանգ) համաձայն: Արհեստական Վ. կատարվում է բուժհիմնարկում: Արտահիվանդանոցային ընդհատումը (այսպես կոչված՝ քրեական Վ.) հանցագործություն է համարվում, քանի որ կատարվում է՝ վիրահատ. միջամտության համար պարտադիր կանոնները չպահպանելով, երբեմն անիրազեկ