- րումների, ախտորոշման և բուժման, խորանիստ երակների փականների անբավարարության որոշման, ստորին վերջույթների երակների հիվանդությունների ժամանակ խորը ավշագրության մեթոդներ: Ուսումնասիրվել են երակների հանգուցավոր լայնացման ախտորոշման ու բուժման հարցերը: Ստորին վերջույթի խոշոր երակների սուր թրոմբոզների ժամանակ լաբորատորիայում 1-ին անգամ օգտագործվել է անդրաձայնային բուժում: Մշակվել է ենթափակեղային ճեղքման վիրահատությունը հետթրոմբոֆլեբիտային համախտանիշի այտուցային ձևի ժամանակ (Պ. Անանիկյան, Ստ. Գալստյան և ուր.): Ուսումնասիրվել է արյան հոսքի արագությունը մեծ և փոքր շրջանառություններում, ինչպես նաև արյան հոսքն օրգանիզմի տարբեր մասերում ու հյուսվածքներում՝ բնականոն և ախտաբան. վիճակներում: Կիրառվել է զարկերակների լայնացման վիրահատ. մեթոդ, որի հիմքում ընկած են անոթի ներքին պատյանի հատումը (ինտիմէկտոմիա) և պատվաստումը՝ սինթետիկ նյութերի օգտագործմամբ կամ ինքնաերակային փոխպատվաստմամբ (Ռ. Հախվերդյան): Մեթոդը կիրառվել է նաև երիկամային զարկերակի խցանման դեպքում (Հ. Հովսեփյան): Առաջարկվել է որովայնային աորտայի և նրա ճյուղերի աթերոսկլերոզային խցանումների ախտորոշման աորտառենտգենագրության մեթոդ: Բազմաթիվ հետազոտություններ են կատարվել խոշոր զարկերակների թրոմբոզների և էմբոլիաների (որոնք հանգեցնում են վերջույթի գանգրենայի և հիվանդի մահվան) պատճառագիտության, ախտածնության, ախտորոշման ու բուժման բնագավառներում:
ՀՀ-ում գործնականում ներդրվել է ավշագրության մեթոդը՝ ռենտգենահակադր. մայոդիլ պատրաստուկի կիրառմամբ (Վ. Հակոբյան, Հ. Սարուխանյան): ՀՀ-ում անոթների Վ-յան մասնագիտացված 1-ին բաժանմունքն ստեղծվել է 1967-ին՝ Սրտաբանության և սրտային վիրաբուժության ԳՀԻ-ում (1991-ից՝ Ալ. Միքայելյանի անվ. Վ-յան ինստ.): Այստեղ ներդրվել են վիրահատություններ աորտայի նեղացման, նրա կրծքային և որովայնային հատվածների անոթալայնանքի ժամանակ: Կիրառվում են նաև ազդրամեծոլոքային շունտավորման, հենքային զսպանակով՝ ազդրային երակի արտանոթային շտկման, անոթների ռենտգենաներանոթային լայնացման վիրահատություններ: Հետա
- նիզմները: Ուսումնասիրվել են ծայրամասային անոթների հիվանդությունների ժամանակ արյան տեղային շրջանառության ֆունկցիոնալ վիճակի գնահատման նոր ցուցանիշներ (Մ. Այունց), սրտամկանի ֆունկցիոնալ վիճակը, զարկերակային սուր անանցանելիության առաջացման գործում իշեմիկ հյուսվածքում նյութափոխանակային և միկրոշրջանառության փոփոխությունների ազդեցությունը (Տ. Սուլթանյան): Անոթային Վ-յան բնագավառում հետազոտությունների հետագա ընդլայնումը պայմանավորված է հանրապետ. կլինիկ. հիվանդանոցում (1991-ից՝ «Արմենիա» բուժկենտրոն) 1987-ին անոթային Վ-յան հանրապետ. կենտրոնի հիմնադրմամբ: Ալ. Միքայելյանի անվ. Վ-յան ինստ-ում զբաղվել են նաև միկրովիրաբուժության և վերական գնողական վիրաբուժության հարցերով:
Պրոկտոլոգիայի հարցերի ուսումնասիրմամբ զբաղվում են Պրոկտոլոգիայի ԳՀԻ-ում և Ալ. Միքայելյանի անվ. Վ-յան ինստ-ի կոլոպրոկտոլոգիայի կենտրոնում:
Վիրաբուժական վարակի վերաբերյալ ուսումնասիրություններն սկսվել են 1950-ից: Մշակվել են վարակված վերքերի և վիրաբուժ. վարակի՝ սուլֆանիլամիդային պատրաստուկներով և հակաբիոտիկներով բուժման հարցերը (Ռ. Յոլյան): Հետագա աշխատանքները վերաբերում են թարախային հիվանդությունների, ինչպես նաև դրանց հետվիրահատ. բարդությունների կանխարգելման և վիրաբուժ. բուժման հարցերին: Առաջարկվել են դեղանյութերն օրգանիզմ ներմուծելու նոր (ներզարկերակային, ներաորտային, ներդռներակային) ուղիներ: Հետազոտվել են շաքարախտին ուղեկցող թարախային հիվանդությունների վիրաբուժ. բուժման հարցերը (Ա. Գրիգորյան, Ստ. Հովհաննիսյան):
Ջերմային այրվածքների բուժման հարցերին են վերաբերում Ս. Մելիք-Իսրայելյանի, Ս. Հովհաննիսյանի, Գ. Սարգսյանի, Տ. Խուդոյանի և այլոց աշխատանքները, կլինիկ. և փորձարար. ճանապարհով ուսումնասիրվել է ջերմային շոկի ախտածնությունը և առաջարկվել բուժման համալիր մեթոդ (Ս. Մելիք-Իսրայելյան):
Արյան սուր կորստի և վնասվածքային շոկի բնագավառում ուսումնասիրվել են օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի դերը արյան սուր կորստի ընթացքի և ելքի վրա, շոկի առանձնահատկությունները՝ որովայնի խոռոչի վնասվածքների ժամանակ, առաջարկվել է համալիր բու
- ախտածնության հարցերը, առաջարկվել է արդյունավետ բուժման մեթոդ:
Հյուսվածքների և օրգանների փոխպատվաստման կամ վերակառուցող. Վ-յան (տրանսպլանտոլոգիա) մեջ լայնորեն կիրառվում են ինքնա-, նույնա- և այլափոխպատվաստումները: Մշակվել է մաշկի ինքնա-, նույնա- փոխպատվաստման համակցված մեթոդ (Ի. Տատկալո): Ալ. Միքայելյանի անվ. Վ-յան ինստ-ում մշակվել է մարդու սաղմի ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալապես գործուն բջիջների կուտակման և շաքարախտով հիվանդներին հետագա փոխպատվաստման մեթոդ: Սինթեզվել են նպատակաուղղված դեղաբան. ազդեցությամբ օժտված բժշկ. սոսինձներ, սպունգներ և թաղանթներ (օլիպլեն, դիպլեն, տրիպլեն), որոնք հաջողությամբ կիրառվում են Վ-յան տարբեր բնագավառներում:
ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ, օգտագործում են տարբեր վիրակապեր պատրաստելու համար: Որպես հիմն. Վ.ն օգտագործում են հատուկ մշակած (սպիտակեցրած, ճարպազրկած) բամբակ և թանզիֆ, որպեսզի նյութը ձեռք բերի խոնավածուծ (հեղուկը արագ ներծծելու) հատկություն և մազականություն (վիրակապի ստորին շերտերից հեղուկը դեպի վերին շերտեր արտածծելու հատկություն): Թանզիֆից պատրաստում են անձեռոցիկներ, բինտեր և վիրախծուծներ (տամպոն), իսկ բամբակի հետ համակցված՝ վիրակապեր, վիրակապ. փաթեթներ (տես Անհատական վիրակապական փաթեթ), բամբակաթանզիֆային բարձիկներ, ժապավեններ ևն:
Բացի սովոր. Վն-ից, օգտագործվում են նաև գործվածքե և առաձգական խողովակավոր, ոչ գործվածքե սոսնձային բինտեր ևն: Անմիջապես վերքին դնում են մանրէազերծ Վ.ն. (տես Հականեխություն, աննեխություն), բամբակ՝ թանզիֆե անձեռոցիկի վրայից: Այդպիսի մանրէազերծ բամբակաթանզիֆային վիրակապը վերքը հուսալի պաշտպանում է աղտոտումից, լավ ներծծում է վերքային արտադրությունը՝ արյունը, թարախը: Ոչ խոնավածուծ բամբակն օգտագործում են տաքացնող կոմպրեսների համար, բեկակալի կամ գիպսային վիրակապի տակ:
Վ.ն. (մանրէազերծ և ոչ մանրէազերծ) կարելի է ձեռք բերել դեղատանը:
Մանրէազերծած բինտերը ցանկալի է գնել փաթեթավորած, իսկ բամբակը՝ կշռածրարած փոքրիկ կապոցներով՝ մեկանգամյա օգտագործման համար: