Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԻՐԱԿԱՊԵՐ, մարմնի մակերևույթին վիրակապ. նյութն ամրացնելու, նրա որևէ հատվածի վրա ճնշում գործադրելու, վերջույթը կամ մարմնի որևէ հատվածն անշարժ վիճակում պահելու համար օգտագործվող միջոցներ: Տարբերում են ամրացնող, ճնշող և անշարժացնող Վ.: Մնայուն Վ-ի շարքն են դասվում կարծրացող (հիմնականում գիպսային) Վ. և բեկակալները: Ամրացնողներից առավել տարածված են սպեղանային, սոսնձային և բինտային Վ.: Վիրակապման շատ եղանակներ օգտագործվում են նաև 2 այլ տեսակի Վ. դնելիս: Լայնորեն օգտագործվում են ուրվագծային, ցանցավոր և հատուկ պատրաստված գործվածքային Վ.:

Վ. են կոչվում նաև վերքի, թարախային օջախի վրա դրվող վիրակապական նյութերը (սովոր. թանզիֆը և բամբակը): Այդպիսի Վ. լինում են աննեխական (պատրաստված են հակաբակտերիային մանրէազերծած նյութից), չոր, խոնավ, քսուքով պատված ևն: Դրանք նշանակվում են տարբեր (վերքն աղտոտումից պաշտպանելու, վերքից կամ թարախային օջախից արտադրվող հեղուկներն արտածծելու, ախտահարված հյուսվածքներով և նրանցում վարակի զարգացման վրա բուժիչ գործողություններ կատարելու) նպատակներով (տես Վերքեր, Անհատական վիրակապական փաթեթ):

Ի տարբերություն «Վ.» հասկացության՝ «վիրակապումը» ներառում է վաղ դրված Վ-ի հանումը, վերքի, այրվածքի կամ թարախային օջախի մակերևույթի մշակումը, տարբեր բուժիչ գործողություններ (վերքի լվացում, նրա մեջ փոշիների, քսուքների ներմուծում ևն), թարմ Վ. դնելը և ամրացնելը: Վիրակապումը միշտ կատարում է բժիշկը, իսկ պարզագույն Վ. դնել պետք է իմանա յուրաքանչյուր մարդ՝ ներառյալ բարձր դասարանի աշակերտները:

Պարզագույն Վ. դնելու հիմն. կանոնները. 1. Վ. դնում են մանրէազերծած նյութից՝ մաքուր, հենց նոր լվացած ձեռքերով, հիվանդության օջախը շրջապատող մաշկը վարակազերծում են սպիրտով, թարմ վերքի դեպքում՝ յոդով, սպիրտի բացակայության ժամանակ՝ օղիով, օդեկոլոնով: 2. Հիվանդը պառկում է կամ հարմար դիրքով նստում, իսկ վիրակապողը կանգնում է այնպես, որ տեսնի հիվանդի դեմքը և հետևի, որ վիրակապելիս ցավ չպատճառի: Ոտքը վիրակապում են տարածած դիրքում, ձեռքը՝ արմնկային հոդում ծալած կամ կիսածալած և մարմնից թեթևակի հեռացրած դիրքում: Բինտի ազատ

          • հարված մասի շուրջը: Վիրակապումը հարկավոր է սկսել ախտահարված շրջանի ավելի բարակ մասից և աստիճանաբար անցնել ծավալուն մասերին (վերջույթների վրա՝ սովորաբար ձեռնաթաթից կամ ոտնաթաթից դեպի իրանը): Բինտի 1-ին և 2-րդ փաթույթները պետք է լրիվ ծածկեն մեկը մյուսին, իսկ յուրաքանչյուր հաջորդը պետք է բինտի լայնության կիսով չափ ծածկի նախորդին: Եթե վիրակապման ընթացքում բինտն անհարթ է և «գրպանիկներ» է առաջացրել, հարկավոր է այն շուռ տալ, փոքր-ինչ ներքև թեքել և վիրակապումը շարունակել: Վերջին 2-3 փաթույթները, ինչպես 1-ինները, պետք է իրար լրիվ համընկնեն, այնուհետև հարկավոր է բինտն ամրացնել, բինտի ծայրը կտրել 2 երիզով և հանգուցակապել (ոչ վերքի վրա): 3. Վիրակապման համար հիմնականում օգտագործում են փաթեթավորված մանրէազերծած բինտ, դրա բացակայության դեպքում՝ տաք արդուկով արդուկած որևէ գործվածք կամ նախկինում օգտագործած, լվացած ու արդուկած բինտը: Առավել հարմար է անհատ. վիրակապ. փաթեթը, որը պարունակում է և՛ մանրէազերծած բամբակաթանզիֆային բարձիկ, և, այն ամրացնելու համար բինտ: 4. Վ. պետք է լրիվ ծածկեն հիվանդության օջախը, որպեսզի կանխվի հիվանդածին մանրէների կրկնակի թափանցումը (այսպես կոչված՝ 2-րդային վարակը): 5. Վ. չպետք է ճնշեն հյուսվածքները, առաջացնեն ձգվածություն, և, հետևաբար, չուժեղացնեն ցավը, չդժվարացնեն շնչառությունը: 6. Մարմնի ցանկացած մասի վրա դրված վիրակապը երկարատև կրելիս չպետք է անհարմարություններ առաջացնի, իսկ անհրաժեշտության դեպքում այն պետք է հեշտությամբ հանվի և ցավ չպատճառի: 7. Վ. հարկավոր է դնել խնամքով, գեղեցիկ, որպեսզի այն չայլանդակի գլխի, վերջույթի ուրվագծերը:

Ճիշտ դրված Վ. կանխում են վերքի վարակումը, մշտապես արտածծում են վերքային արտադրությունը, այդ թվում նաև թարախը, հնարավորություն են տալիս դադարեցնել ոչ ուժեղ արյունահոսությունները (մազանոթային կամ երակային), կարող են ծառայել որպես ցավը մեղմացնող, ժամանակավոր անշարժացման միջոցներ (օրինակ՝ ութաձև Վ.) ևն: Ահա թե ինչու նույնիսկ հրազենային վերքերից հետո վաղ ժամկետներում դրված Վ. նպաստում են վտանգավոր բարդությունների (վերքի թարախակալում, գազային փտախտ), փայտացման կանխարգելմանը:

          • են «մաքուր» (առավել հաճախ հետվիրահատ.) վերքը և ոչ մեծ թարախային օջախները (թարախակալած վերք, ֆուրունկուլ) ծածկելու համար: Սկզբում վերքի կամ բորբոքային օջախի վրա դնում են բամբակաթանզիֆային բարձիկ, այնուհետև ծածկում թանզիֆով, որը մաշկին ամրացնում են հատուկ բաղադրանյութերով, առավելապես կլեոլով: Սոսնձային Վ. ավելի հարմար են իրանի, պարանոցի և դեմքի վրա օգտագործելու համար:

Սպեղանային Վ. օգտագործվում են նույն դեպքերում, ինչ սոսնձայինը: Կպչուն սպեղանու նեղ երիզները կպցնում են վիրակապ. նյութի վրա: Երբեմն վերքի եզրերն իրար միացնելու համար վիրաբույժները կպչուն սպեղանին դնում են անմիջապես մաշկի վրա: Թույլատրելի է նաև 1-ին օգնության կարգով (վերքը վարակազերծելուց հետո) սպեղանին օգտագործել կտրած թարմ վերքի դեպքում՝ լրիվ ծածկելով այն: Այդ Վ. դնելիս հարկավոր է հյուսվածքները խնամքով պահպանել ճնշումից (օրինակ՝ ձեռքերի մատները սպեղանիով պինդ փաթաթելիս կարող են առաջանալ ուժեղ ցավեր, արյան շրջանառության խանգարում, մատների կապտություն): Վերոհիշյալ ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է Վ. հանել:

Գլխաշորե Վ. լինում են նաև հատուկ բժշկ. գլխաշորերի ձևով կամ կարելի է պատրաստել ամուր գործվածքից (քաթան, բյազ)՝ եռանկյունաձև, ինչպես նաև օգտագործել գլխաշորեր, թաշկինակներ՝ հիմնականում վնասված ձեռքը կախ տալու նպատակով:

Ուրվագծային Վ. ավելի շատ կիրառելի են այրվածքների ժամանակ: Նրանք պատրաստվում են հատուկ գործարանային բամբակաթանզիֆային գլանափաթեթներից կամ պոլիկլինիկաների և հիվանդանոցներիվիրակապարաններում պատրաստ