Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/691

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սային մասնիկներին:

Օրգանիզմը ոչ միայն պայքարում է ներթափանցած Վ-ի դեմ, այլև նախապատրաստվում դրանց հետ հետագա հանդիպումների: Վաղուց նկատվել է, որ վիրուսային վարակիչ հիվանդությամբ 1 անգամ հիվանդացած մարդը կրկին դրանով չի հիվանդանում: Սակայն եթե դա տեղի է ունենում, ապա ընթանում է արագ և թեթև: Ինչպես հայտնի է, կրծքի երեխաները հազվադեպ են հիվանդանում վիրուսային հիվանդություններով: Բնությունը հոգացել է, որ հղիության շրջանում պտուղն իմունիտետ ձեռք բերի մոր արյան, իսկ երեխան՝ մայրական կաթի միջոցով: Երեխաներին պատվաստում են հիմն. վիրուսային հիվանդությունների դեմ:

Վ-ից պաշտպանման համար կարևոր դեր ունի նաև դրանց տարածման սահմանափակմանն ուղղված բորբոքային հակազդեցությունը: Բացի Վ. լափող մակրոֆագերից, հակավիրուսային ազդեցություն ունի ջերմաստիճանի ու միջավայրի թթվայնության բարձրացումը:

Այսպիսով՝ առանձնահատուկ (իմունիտետ) և ոչ առանձնահատուկ (ինտերֆերոն, բորբոքային հակազդեցություններ ևն) պահապաններն արթուն պահպանում են առողջությունը:

Այսպիսով՝ մի դեպքում Վ. են հաղթահարում բոլոր խոչընդոտները և հիվանդություններ առաջացնում, մյուս դեպքում օրգանիզմն է հաջողությամբ պայքարում այդ մանրադիտակային մակաբույծների դեմ և, որպես կանոն, հաղթում: Այս 2 տարբերակներում հաղթում է կողմերից մեկը, բայց դրանց միջև կան նաև բազմաթիվ այլ ելքեր: Օրինակ (թերևս ամենատարածված տարբերակն է)՝ երբ թշնամիները, երկարատև «խաղաղ գոյակցելով», միմյանց վնաս չեն հասցնում, դա կարող է շարունակվել ամիսներ, նույնիսկ տասնամյակներ: Այն փոխշահավետ է՝ վիրուսը գտել է իրեն կերակրող տեր, իսկ օրգանիզմը չի հիվանդանում: Այնուամենայնիվ, ստեղծված հավասարակշռությունն անկայուն է, մեխանիզմները բազմազան են և վերջնականապես չուսումնասիրված: Մի դեպքում օրգանիզմի բջիջների մեծ մասը կարող է զգայուն չլինել վիրուսի հանդեպ, սակայն փոփոխված (մուտանտ) բջիջների փոքր մասը, այնուամենայնիվ, վիրուսի համար ստեղծում է աննշան բազմանալու և այդպիսով գոյությունը պահպանելու հնարավորություն: Մեկ այլ դեպքում վիրուսը մուտանտ է, որի բազմացման ընթացքում առաջանում են ոչ լիարժեք վի-

ԲՆության մեջ հանդիպում են նաև Վ-ի ջերմաստիճանազգայուն մուտանտներ, որոնք բազմանում են միայն որոշակի ջերմաստիճանի պայմաններում: Ուստի վիրուսային հիվանդություններին շատ բնորոշ ջերմաստիճանի բարձրացումը ոչնչացնում է Վ-ին, իսկ ջերմաստիճանի բնականոնացումը նպաստում է կենսունակ վիրիոնների բազմացմանը և ջերմաստիճանի կրկին բարձրացմանը (հաստատվում է շարժուն դինամիկ հավասարակշռության ալիքաձև գործընթաց):

Ինտերֆերոն, հակամարմին և այլ պաշտպանիչ գործոններ առաջացնելու օրգանիզմի ունակությունները շատ տարբեր են: Օրգանիզմի պաշտպան. գործոնների մակարդակը բարձրանում և իջնում է շատ պայմաններից կախված (գերհույզ, սնուցում, եղանակ, տարիք):

Բջիջների ու Վ-ի փոխազդեցությանը հատուկ է նաև այն, որ երբ Վ., ընկնելով «իմունային մամլիչի» տակ, մասամբ ձևափոխվում են և խուսափում հակամարմինների ու այլ իմունային մեխանիզմների չեզոքացնող ազդեցություններից և կենդանի են մնում: Այս առումով բնորոշ է գրիպի վիրուսի փոփոխականությունը: Նշված երևույթը լավ է բացատրվում առավել հարմարվածների գոյության պայքարի մասին դարվինյան օրենքներով:

Վիրուսային վարակների կանխարգելումն ու բուժումը: Գոյություն ունեն վիրուսային հիվանդությունների դեմ պայքարի 3 հիմն. եղանակներ. պատվաստում (տես Կանխարգելիչ պատվաստումներ), ինտերֆերոնի կիրառում և քիմիաբուժություն: Սրանցից յուրաքանչյուրը յուրովի է ազդում. վակցինաները ներգրավում են իմունիտետի համակարգը, ինտերֆեբոնն ընկճում է բջիջներ ներթափանցած Վ-ի բազմացումը, իսկ քիմպատրաստուկները կանխում են սկսվող հիվանդությունը:

Ամենահուսալին վակցինացման եղանակն է, որը հայտնի է շուրջ 200 տարի և մինչ այժմ ծառայում է մարդկությանը: Վիրուսային հիվանդությունների դեմ պայքարի 1-ին փորձերը ձեռնարկվել են վիրուսի հայտնաբերումից շատ վաղ: Անգլ. բժիշկ Է. Ջենները նկատել էր, որ կովի ծաղիկով (շատ թեթև հիվանդություն) հիվանդացած կթվորուհիներն այլևս բնական ծաղիկով չեն հիվանդանում: 1796-ին նա կովի ծաղիկից ստացած պատրաստուկով (վակցինա) պատվաստեց առողջ մարդկանց, որից հետո նրանք ծաղիկով չհիվանդացան: 2-րդ հակավիրուսային վակցինան (օրգանիզմը վիրուսա

գիտնական Լ. Պաստյորը (1885): Վակցինաների հայտնաբերումից հետո այն սկսեցին արտադրել արդ. ծավալներով (տես Վակցինաներ): Օրգանիզմ ներարկելիս այդպիսի Վ. հիվանդություններ չեն առաջացնում, սակայն տվյալ վիրուսի նկատմամբ ստեղծվում է ակտիվ իմունիտետ (անընկալություն): Այս մեթոդը կոչվում է վակցինականխարգելում:

Վակցինայի պատրաստման բարդ ու բազմափուլ գործին մասնակցում են բժիշկներ, կենսաբաններ, կենսաքիմիկոսներ և այլ մասնագետներ: Վակցինաները պետք է բավարարեն 2 հիմն. պահանջների՝ լինեն արդյունավետ ու անվնաս:

Վակցինաների շնորհիվ վերջնականապես հաղթահարվել է բնական ծաղիկը, որը 20-րդ դ. բժշկագիտության բացառիկ հաղթանակներից է, գրեթե չեն հանդիպում պոլիոմիելիտն ու կատաղությունը, կտրուկ նվազել են կարմրուկով, խոզուկով, դեղին տենդով, գլխուղեղի բորբոքումով և վիրուսային այլ հիվանդություններով հիվանդացությունները: Վակցինացման շնորհիվ փրկվել են միլիոնավոր կյանքեր. դրա դերը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում հսկայական է:

Վ-ից մարդու պաշտպանման մյուս եղանակը սերտ կապված է վակցինացման հետ. դա որևէ վիրուսային հիվանդությամբ հիվանդացած մարդու կամ որոշակի Վ-ով պատվաստված (իմունացված) կենդանիների արյունից ստացված շիճուկի և գամմա-գլոբուլինների կիրառումն է: Այդպիսի շիճուկները պարունակում են հատուկ սպիտակուցներ՝ հակամարմիններ, որոնք ունակ են չեզոքացնելու համապատասխան Վ. և ստեղծելու պասսիվ իմունիտետ (դրանց ներարկումից մի քանի ժ հետո): Այս մեթոդը կիրառվում է կարմրուկի կանխարգելման, գլխուղեղի բորբոքման և այլ վիրուսային հիվանդությունների բուժման համար:

Ցավոք, ոչ բոլոր վիրուսային հիվանդությունների ժամանակ է զանգվածային վակցինացումը հուսալի խոչընդոտ: Երբ միևնույն հիվանդությունները (օրինակ՝ գրիպը և սուր շնչառ. հիվանդությունները) հարուցվում են տարբեր Վ-ի (շուրջ 150) կողմից, ապա վակցինացումը գործնականում հնարավոր չէ: Այսպես՝ հակագրիպային վակցինայի նույնիսկ լավագույն նմուշները կարող են միայն նվազեցնել գրիպով հիվանդացությունը, սակայն չվերացնել այն: Այս դեպքում գրիպի Վ. արագ փոփոխվում են, և նախապես ստեղծված վակցինայի նմուշները դառնում են անարդյունավետ: