Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/699

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և չռազմականացված միավորումները: Այդպիսի միավորումներից են սան. կետերը և ջոկատները, սանհակահամաճարակային կայանները, շարժ. հակահամաճարակային ջոկատները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև 1-ին բուժօգնության ջոկատները: Այս միջոցառումներն արդյունավետ են բնակչության անձն. և կոլեկտիվ հիգիենայի կանոնները (տես Անձնական հիգիենա), ինչպես նաև վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու մեթոդները պահպանելիս:

Անցանկալի հետևանքները կարող են զգալիորեն ավելի փոքր լինել, եթե ժամանակին կանխատեսվեն Տ. ա., միջոցներ ձեռնարկվեն դրանք կանխելու համար, ինչպես նաև ժամանակին բնակչությանը տեղեկացվի դրանց մոտենալու և պաշտպանության համապատասխան միջոցառումների մասին: Մի շարք երկրներում ներկայումս կանոնավոր աշխատանքներ են կատարվում Տ. ա-ի և դրանց առաջացրած վթարների ու աղետների կանխատեսման հուսալի եղանակներ գտնելու համար: Մասնավորապես Տ. ա. կարող են կանխագուշակվել երկրի օդերևութաբան. արբանյակների տվյալների հիման վրա: Լայնորեն կիրառվում է անտառային հրդեհների կանխագուշակումը նաև տեսող. դիտարկումներով և տիեզերքից նկարահանումներով, ջերմաստիճանային, եղանակային, աշխարհագր. և այլ պայմանները հաշվառող գործակիցների գումարի վրա հիմնված համալիր ցուցանիշով:

ՏԱՓԱԿԱԹԱԹՈՒԹՅՈՒՆ, հարթաթաթություն, ոտնաթաթի ձևախախտում, որը բնորոշվում է նրա կամարների հարթեցմամբ: Տարբերում են լայնական և երկայնական Տ., հնարավոր է նաև այդ 2 ձևերի զուգակցումը: Լայնական Տ-յան ժամանակ հարթված է ոտնաթաթի լայնական կամարը, նրա առաջային բաժինը հենվում է նախագարշապարի բոլոր 5 ոսկրերի գլխիկների վրա, այլ ոչ թե 1-ինի և 5-րդի, ինչպես լինում է բնականոն ոտնաթաթի դեպքում: Երկայնական Տ-յան ժամանակ հարթված է ոտնաթաթի երկայնական կամարը, և ոտնաթաթը հենվում, ներբանը հատակին է հպվում ողջ մակերևույթով: Տ. կարող է լինել բնածին (հանդիպում է խիստ հազվադեպ) և ձեռքբերովի: Վերջինիս առավել հաճախակի պատճառներից են ներբանի մկանակապանային ապարատի թուլությունը (օրինակ՝ ռախիտի կամ չափից ավելի բեռնվածության հետևանքով), կոշիկի ոչ ճիշտ ընտրությունը, ծռաթաթությունը, ոտնաթաթի, սրունքաթաթային հոդի, նավակոսկրի վնասվածքները, ինչպես նաև ստորին ծայրանդամի լուծանքները (առավել հաճախ պոլիոմիելիտի ժամանակ, այսպես կոչված, լուծանքային Տ.): Երբեմն Տ. առաջանում է որպես մասնագիտ. հիվանդություն այն մարդկանց մոտ, որոնց աշխատանքը կապված է երկարատև ոտքի վրա լինելու հետ (վարսավիրներ, վաճառողներ):

Տ-յան առավել վաղ ախտանշաններն են ոտքերի արագ հոգնելը, ոտնաթաթի (քայլելիս, հետագայում նաև կանգնած վիճակում), սրունքի և ազդրի մկանների, գոտկատեղի մղկտացող ցավերը: Երեկոյան կարող է առաջանալ ոտնաթաթի այրոց, որն անհետանում է գիշերը: Արտահայտված Տ-յան ժամանակ ոտնաթաթը երկարում է ու լայնանում միջին մասում: Տ-յամբ տառապողները քայլում են ոտքերը լայն դրած և ոտնաթաթերը լայն բացած՝ ոտքերը ծնկային և կոնքազդրային հոդերում թեթևակի ծալելով և ձեռքերը չափից ավելի թափահարելով: Սովորաբար մաշվում են նրանց կոշիկի ներբանի ներսային կողմը և կրունկը:

Տ-յան կանխարգելման համար կարևոր նշանակություն ունի կոշիկի ճիշտ