Jump to content

Էջ:Հովհաննիսյանի թարգմանած բանաստեղծություները.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ անուշադիր նոցա սպառնալից,
Խիստ պատժիր ձեռքը չարագործության,
Խեղճի վրա թափիր հեղեղը արտասվաց։
Անկեղծ ջատագով կլինի՛ս ճշմարտին.
Խայտառակ դարուս խարազան անխնա,
Կլինիս սոսկայի բոլոր չարերին,
Անշուշտ կըլինիս դու… մարդ, հավատա՛։
1883


                         (Լերմոնտովից)

Ես դուրս եմ գալիս ճամփու վրան.
Փայլում է հեռու միգապատ ուղին,
Խաղաղ գիշեր է և նիրհած բնություն,
Աստղերն են հսկում զրուցելով լռին։

Նայում է երկինք շքեղ հրաշալի
Եվ կապտազգեստ երկիրն է հանգչում,
Բայց ինչո՞ւ է այս վիշտը իմ սրտի.
Սպասո՞ւմ եմ մի բան, թե՞ կորցրածս ողբում…

Կյանքից հուսալու էլ ոչինչ չունիմ
Եվ չեմ ափսոսում օրերս անցյալ,
Ես ազատություն, ես հանգիստ կամիմ,
Ա՜խ, ես կուզեի մոռացվիլ, քնանալ։

Բայց ոչ մահատիպ ցուրտ շիրմի մի քուն
Կուզեի մտնել այնտեղ հավիտյան,—
Ոչ, որ իմ կուրծքը չտար զորություն
Միշտ երիտասարդ կյանքի քաղցրություն,

Որ գիշեր ցերեկ ինձ անուշ մի ձայն
Սեր երգեր, գգվեր իմ լսողություն.
Որ կանաչախիտ կաղնին իմ վրան
Խոնարհած հաներ մի աշխույժ շրշյուն…
1884