Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մի հալածիր, եթե տեսնես հիմար,
Մի՛ հիանար իմ իմաստության վրա,
Ուրիշն է ինձ վրա իշխում,
Իմ մտքին, իմ զգացմունքին։
Այս սիրտը հայելի է,
Բնության պարգևն է.
Ցույց է տալիս
Միայն իրեն նայող դեմքը։
Լեզուս էլ այն է ասում,
Ինչ որ ականջս է լսում
Աչքս է տեսնում
Կամ միտքս չափում կշռում։
Այն չեմ, ինչ որ կարծում եք,
Այն էլ չեմ, ինչ ուրիշներն են կարծում.
Միջակ մարդ եմ հասարակ,
Մերթ երկրինն եմ, մերթ երկնքինը։
|
|
ՆԱՄԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ
(Պ. Տիչինայից)
Կոմունիստ աղջիկ եմ — շորըս «ուրիշ»,
Ու մազերս էլ խուզած։ —
Չե՞ք ամաչում, որ այս օրերում
Երգում եք դուք գեղ ու արև։
Գրում եմ ձեզ — սիրտս այսպես ուզեց։
Ասացեք ինձ,
Ո՞ւմն են պետք արդյոք ձեր այս հիվանդ
Ստանսն ու սոնետ գարնան մասին։
Ժողովրդի՞ն թե՞ քաղցածներին —
Ողորմելի է իմ աչքում
Նա, որ պրոլետարիատին
Տրիոլետ է հրամցնում։
|
|