Jump to content

Էջ:Հովհաննիսյանի թարգմանած բանաստեղծություները.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մանուկն ասաց. Քեզ կըքաղեմ,
Ա՛յ իմ վարդիկ դաշտի միջին։
Վարդիկն ասաց. Փշեր ունեմ,
Դու ձեռ մի՛ տալ՝ կարմիր վարդին։
                    Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին.
                    Կարմիր վարդը դաշտի միջին։

Չար երեխան վարդը քաղեց,
Սիրուն վարդը դաշտի միջին.
Վարդը նորան խիստ ծակծկեց.
Բայց և գերի մընաց ձեռին։
                    Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին.
                    Կարմիր վարդը դաշտի միջին։
1888


(Հայնեից)

Իմ արցունքից բուսնում են
Անուշաբույր շատ ծաղիկ,
Հառաչներըս դառնում են
Սոխակների դայլայլիկ։

Սիրի՛ր դու ինձ — քեզ պարգև
Տամ, իմ հոգյա՛կ, ծաղիկներ.
Պատուհանիդ առաջև
Անուշ երգեն սոխակներ։
1881


(Հայնեից)

Այս ի՞նչ երգ է հեշտագին
Թափանցում խորքն իմ հոգուն.
Հնչի՛ր, երգդ ու գարնանային,
Ձայնիկդ հասնե թող հեռուն՝