ինքնակոչ լինել, անարժան ինքնակոչ լինել, իսկապէս արժանաւոր լինել, անարժան լինել, բայց միշտ կանգնած է որպէս շանթարգել՝ հասարակութեան, ազգի, ժողովրդի գլխին: Ես ինձ իմ ժամանակի պատասխանատուն եմ զգում:……… Իմ լաւ պահերի կորստեան համար, գրականութեան լաւ պահերի կորստեան համար ափսոսալուց զատ՝ ես շատ աւելի իմ սերնդի, ինձ սիրող իմ դասարանցիների, իմ տարեկիցների հանրապետթիւնով մէկ ցրուած այդ ընթերցողների առջեւ եմ ինձ վա՛տ զգում, որ կարծես թէ խոստումնազանց եղայ, եւ նրանց գրասեղանին չկայ այդ գործը»:
Կը տեսնէ՞ք, թէ գրագետը ինչո՞ւ նեղուած է իրմէ խլուած ժամանակին համար:
Բնօրրանի յաջորդ յօդուածը գտայ պարբերականի թիւ 1—2 (8—9) 1988—ի էջերուն վրայ: Յոդուածագիրը՝ այդ օրերուն բանասիրական գիտութիւններու թեկնածու (այժմ դոկտ. Պրոֆ.—ԹԹ.), որպէս նիւթ ընտրած է ՛՛Ազգային ու համազգայինը Ուիլիամ Ֆոլքների եւ Հրանտ Մաթեւոսեանի Աշխարհայեցողութեան համատեքստում՛՛, ուր կ՛ըսէ.
—«Ճշմարիտ եւ մեծ գրականութիւնը ազգային է եւ ուրեմն համազգային: Հնամենի ճշմարտութիւններ, որ նորովի են քննւում ամէն սերնդի կողմից, իւրովի ամէն ազգի գրականութեան ու նրա մեծերի ստեղծածի առնչութեամբ: Մինչդեռ ճշմարտութիւնը Մէկն է, համամարդկայինը խորքում խիստ ազգային է: Ամէնեւին պատահական ընտրութիւն չէ եւ ոչ էլ կամածին՝ 20—րդ դարի ամերիկեան ու հայ գրականութեան մէջ ազգայինի ու համզգայինի յարաբերութիւնն ուսումնասիրել Ուիլիամ Ֆոլքների ու Հրանտ Մաթեւոսեանի»