կազմակերպելով ցերեկոյթ—երեկոյթներ նուիրուած գրականութեան կամ մշակոյթի բոլոր ճիւղերուն:
Անընդմէջ աշխատող մշակոյթի այս գործիչը կը ճանչնա՞ր արդեօք Հրանտ Մաթեւոսեանի գրականութեամբ խանդավառ Դիանա Համբարձումեանին:
Ամանորեան մաղթանքներով զիրար գտանք իր պաշտօնին վրայ՝ միշտ խանդավառ Յասմիկը:
Ան ճանչցած էր Դիանային յիշատակելի առիթով մը, զոր պատմեց.
—«Օր մը Դիանան նեղուած գտայ: Ինչո՞ւ, պարզուեց որ մշակոյթով հարուստ համալսարանի դասախօս հայը հին՝ խիստ դժգոհում էր նորագոյն սերնդից, ՛՛այս սերունդը չի՛ կարդում՛՛, ասելով:
—Ձեր տեղեկատուութեամբ սխալւում եք, — ասացի նրան:
Նա պնդում էր իր իմացածը:
Հրաւիրեցի նրան տեսակցութիւն ունենալու մեր հաստատութեան մէջ հայագիտական նիւթերի հետեւող պատանիների հետ:
Տեսակցեց նա ո՛չ թէ մէկ՝ 40 հոգու հետ, եւ գտաւ թէ նորերը ինչպիսի՛ եռանդով մեկնաբանում են Հրանտ Մաթեւոսեանի խորիմաստ գործերը:
Ժամը ուշ էր, պատանիներն ու Դիանան մեկնեցին ուրախ, ու ես դարձայ տուն:
Ժամը 11—ին, ուշ րոպէի՝ զիս անհագստացրեց մի հեռախօսի զանգ: Վերցրի ընկալուչը: Ո՞ւմ ձայնն էր, Դիանայի… նախ նա ներողութիւն խնդրեց իր ուշ ժամին զանգելուն համար, ապա յայտնեց թէ մեր պատանի աշակերտները