Jump to content

Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թէ հայ գրողներու գործերուն տիրապետման մասին՝ միշտ մէջբերումներով:


2. ՛՛Գրականութեան Գործառութիւնը՛՛

— «Գործառնութիւնը գրական որեւէ ստեղծագործութեան ՛՛Կենսագրութիւնն՛՛ է, նրա ճակատրագրի պատմութիւնը, որ իր մէջ ներառնում է բազմապիսի բաղադրիչներ»:

Օրինակները միշտ պատրաստ են: Խօսքը շեշտուած է Խ. Աբովեանի վէպին շուրջ: Նոյնպէս կը խօսի Տէրեանի գործերուն մասին, Չարենցն ալ ներկայ է իսկ Հրանտ Մաթեւոսեանը՝ ՛՛Նոր պոտենցիալ է՛՛:

— «Սա նշանակում է նաեւ, որ իւրաքանչիւր ժամանակ, ամէն մի նոր սերնդի պահանջով նախորդ շրջանից եկող գիրքը ՛՛քննութիւն է յանձնում՛՛ եւ յաջողութեան դեպքում միայն շարունակում է ճանապարհը դէպի պատմութեան յաջորդական փուլեր… մի քանի սերունդների բարեհաճութեան արժանացած ստեղծագործութիւնների բարհաճութեան արժանացած ստեղծագործութիւնները մշտական տեղ են գրաւում համաշխարհային մշակոյթի գանձարանում»:

3.—«Խորհրդածութիւններ Գրիգոր Պըլտեանի» ՛՛Հայկական Ֆուտուրիզմ՛՛ գրքի մասին եւ նրա առիթով»


Ահա հեղինակին բնորոշումը հայկական ֆուտուրիզմի ապագայապաշտութեան մասին, որուն շուրջ ծաւալուն երկասիրութիւն մը հեղինակած է արձակագիր Գրիգոր Պըլտեանը:

Տանք Քալանթարեանի կարծիքը.

—«20-րդ դարի 10-20-ական թուականներին հայ գրականութեան մէջ ապագայապաշտութիւն (ֆուտուրիզմ) թէ՛