ժամանակներում տարբեր անուանումներ է ստածել: Օրինակ՝ ՛՛Գրական փողառութիւններ՛՛ հասկացության բնորոշումը գրեթէ ոչնչով չի տարբերւում ինտքստայնութեան ժամանակակից բնորոշումից»:
Աւելի խորացնելով իր միտքը, Քալանթարեանը օրինակով մը կ՛աւելցնէ.
-«Ինտեքստայնութեան մի այլ դրսեւորում էլ հանդիպում է թատրերգութեան մէջ: Որոշ թատերագիրների համար վաղուց աւանդոյթ է դարձել դասական սիւժէների մշակումը, որով աչքի էր ընկնում յատկապես Բերտոլ Բրեղտը, ինչի համար յաճախ շատերը նրան մեղադրում էին ուղղակի գրագողութեան մէջ: Ի՞նչ են նշանկում Շեքսպիրի եւ Սէրվանտեսի սիւժէների նորօրեայ մշակումները, չէ՞ որ խօսքը չի վերաբերում ժողովրդական բանահիւսութեանը. այլ հեղինակային անկապտելի իրաունքով ամրագրուած սեփականութեանը»:
Այս մասին հեղինակը կ՛ակնարկէ նաեւ Զ. Խալփեանի, Խ. Չալիկեանի գործերուն, ուր կը հանդիպինք Համլէտին ու. Տօնկիխոտին:
Կ՛աւելցնէ նաեւ.
—«Միջտեքստային միջոցներից կամ դրսեւորումներից մէկը պարոդիան է, ծաղրանմանութիւնըմ երբ նոր գրուող ստեղծագործութիւնը անպայման ենթադրում է նախորդի գոյութիւնը, որի հետ, բառիս բուն իմաստով. երկխօսութիւն է սկսում նոր երկի հեղցինակը»:
Հոսս եւս օրինակներ բերուած են հայ գրողներէ, ինչ որ կը հաստատէ հեղինակուհիին լայն պաշարին գոյութիւնը օտար