հսկողոթիւնից, ոչ թէ դու ես դէպքերին տալիս քո ուզած ընդացքը՝ այլ ընդհակառակը իրադարձութիւններն են քշում քո չուզած ուղղութեամբ:
Մենք ապրում ենք նման մի ժամանակաշրջան: Ղեկը չի ենթակւում ղեկավարին»:
Պարզ է, անհրաժետը չէ՝ ըսուած է ամեն ինչ, բայց արդյ՞օք ամեն ինչ…
Քալանթարյանը կ՛եզրակացնէ.
—«Մահարին կորցրել էր ծնդավայրը եւ պատրաստ էր որեւէ մեկին ներելու կամ արդարացնելու, նա վշտի միջից, սովորութեան համածայն ծիծաղում է, իսկ մենք նրա լացի որակն ենք քնում. ՛՛… Եւ ո՞ւմ, ո՞ւ մտքով կ՛անցնի. իր զաւակի դագաղի վրայ ողբացող մօր ողբասացցութեան մեջ քերականական կամ հնչիւնային սխալներ որոնել, գտնել կամ չգտնել… կամ վշտից ծամածռուած նրա դիմագծերում ժպիտ յիշեցնող նշոյլներ փնտռել, տեսնել կամ չտեսնել…՛՛:
Նրա բարձրացրած հարցերը չափազանց ցաւոտ էին, դրանց արձագանքը՝ նոյնքան ցցաւագին ու զգացմունքային: Մինչդեռ պատմութիւն երէկ եւ այսօր սթափութեան եւ սառը բանականութեան կոչ է անում…»: