—«Բնութիւնը տեղի է տալիս քաղաքաշինութեան, արդիւնաբերութեան, առաջ»:
Երրորդ հարցին առջեւն ենք, տալ ո՛չ թէ հերոսները՝ այլ խառնուածքները:
«Մաթեւոսեանի նկարագրած գիւղը ՛՛ Տաշքենդում՛՛ ապրում է երէկուայ յիշողութեամբ ու այսօրուայ առօրեայով: Վիպակի հերոսները իրենց կենսագրութիւնն ու երէկուայ օրը կրում են իրենց մէջ ու անվերջ անդրադառնում են դրան»:
—«՛՛Տաշքենդ՛՛ վիպակում Մաթեւոսեանի կենտրոնանում է մարդու հիմնախնդրի վրայ: Սա հենց այն ամէնակարեւոր հարցն է, որ Մաթեւոսեանի արձակը հանում է գիւղագրութեան նեղ շրջանկից եւ տեղադրում համաշխարհային հարթութեան վրայ: Մարդը եւ նրա ճակատագիրն են յուզել տարբեր դարերի, տարբերի լեզուներով գրող համաշխարհային մեծերին»:
Այսպէս.
«Մի կողմից սեփական ստեղծագործական փորձի աստիճանական հարստացման ճանապարհով, միւս կողմից 20—րդ դարի մեծ գրականութեան աւանդների խաչաձեւումով Մաթեւոսեանը ՛՛Տաշքենդում՛՛ հասնում է արուեստի նոր մակարդակի: Նրա արձակում արդէն առկայ էին այն նախադրեալները, որոնք համահունչ էին 20—րդ դարի մտածողութեանը»:
Քալանթարեան վերլուծողը կը շարունակէ.
«Գիտակցութեան հոսքի կամ ներքին մենախօսութեան առումով էլ հազիւ թէ հարկ կայ ֆոլքլորի հետ զուգահեռի, որվհետեւ դեռեւս իր առաջին գործերում Մաթեւոսեանը