Jump to content

Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուզում եմ կոտրել կարծրատիպն այս
Պատրաստել նորը աւելի մեծ
Ես իմ կեանքն ապրել եմ վատից-լաւիցց
Ձեզ համար եմ մտածում
Աւելի շատ։

(՛՛Չեմ ուզում կրկնել՛՛)

Կարծրատիպի խախտման գործընթացը Սոնա Վան արդէն սկսել էր իր առաջին ժողովածուներում՝ բանաստեղծութիւնը վերածելով իւրայատուկ խաղի, որի շնորհիւ պատրանքը դառնում է իրականութիւնմ իսկ պոէզիան յայտնւում է իրականութեան եւ պատրանքի միջեւ։ Նոյն սկզբունքով է ստեղծուած նաեւ բանաստեղծի նոր ՛՛Չառա անունով թռչունը՛՛ ժողովածուն։

Նոր գրքում Սոնա Վանը հարստացնում է բանաստեղծութեան թեմատիկան... բանաստեղծութեան տիրոյթ ներառելով անհատին եւ հասարակութեանը յուզող բազում խնդիրներ, որոնց մէջ իբրեւ առանձին թեմա շեշտում է միայն պատերազմը, իսկ մնացած դէպքերում նոյն բանաստեղծութեան մէջ տրամադրութիւնները, ապրումները, լուրջ հարցադրումներն ու ակնյայտ հեգնանքը անբաժանելիօրէն ձուլուած են իրար, ներթափանցած են մէկը միւսի մէջ ինչպէս իրական կեանքում։ Եւ բոլոր իրադարձութիւնները տեղի են ունենում Աստուծոյ շուքի տակ, նրա կամքով կամ նրան հակադիր, որի պատճառով էլ ամբողջ ժողովածուն դառնում է ծաւալուն զրոյց Աստծոյ հետ՝ յարակից անհրաժեշտ շեղումներով»։